Մեզ Բացակա Չդնեք...Արաբո(Ջոկատ)...😰
- Շուշիի ազատագրման օրը պետք է համահայկական տոն դառնա
-Մարտական ոգին ապրում է հայ տղամարդու մեջ, այն միայն պետք է արթնացնել
Մանվել Եղիազարյան.
Արաբո կամավորական ջոկատ
Արաբո, Արցախյան ազատամարտի հայկական կամավորական ջոկատ, որը մտնում էր «Արծիվ» ռազմական միավորման կազմի մեջ։ 1992 թվականի հունիսին ջոկատի ազատամարտիկները անհետ կորել են Ղարաբաղի Հասան Ղայա գյուղի մոտ ընթացող մարտերում (այժմ գյուղը չեզոք գոտում է)։ «Արաբո» ջոկատի տղաները մարտին մասնակցել են սև շորերով, ոչ թե կանաչ Հրամանատար՝ Մ․ Եղիազարյան, շտաբի պետ՝ Մ․ Միրզոյան։ Ջոկատից ՀՀ 1-ին և 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» և Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրվել է 5 ազատամարտիկ։
1992թ.-ի հունիս-հուլիս ամիսներն ամենածանր ժամանակաշրջաններից էին Արցախյան ազատամարտի ընթացքում: Չնայած ազատագրվեց Շուշին ու Լաչինի միջանցքը, բայց ավելի ուշ ադրբեջանցիները 22 պետությունների աջակցությամբ հարձակվեցին Շահումյանի շրջանի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց պահեստազորի փոխգնդապետ, Թալիշ գյուղի ինքնապաշտպանության մարտական ջոկատի հրամանատար Միքայել Ապրեսյան:

Հրամանատար Ապրեսյանն անձամբ է մասնակցել այն գործողություններին, որոնց ժամանակ անհայտ կորան «Արաբո», «Զեյթուն», «Արծիվ 13» ջոկատների ազատամարտիկները:
«Ծանր ժամանակներ էին: Հունիս 14-ին Շահումյանը դաժան ձևով դեպորտացիայի ենթարկվեց, որից հետո շարունակվեց նույնը Մարտակերտի Թալիշ, Չայլու գյուղերում: Ցավոք, այդ ժամանակ զոհվեց Մարտակերտի հրամանատար Գալստյանը: Մարտական ջոկատները կարելի է ասել մնացին «անգլուխ»: Ավելի վաղ զոհվել էր նաև մեր հանճարեղ հրամանատար Վլադիմիրը, ում ջոկատն ուժեղագույներից մեկն էր Մարտակերտի ինքնապաշտպանության ժամանակ»,- հիշեց փոխգնդապետ Ապրեսյանն ու ավելացրեց, որ այդ օրերին օգնական ուժեր եկան: Որոշվեց Հասան-Ղայա, Լենինավան ուղղություններով հակահարձակման գնալ:
«Ծրագիրը սա էր` 150 հոգի պետք է հարձակվեին Հասան-Ղայայի վրա: Նրանց հաջողության դեպքում` մենք շարժվելու ենք Լենինավանի ուղղությամբ: Նրանցիից հաջողության լուրի սպասեցինք, բայց ցավոք...
«Արաբո» ջոկատն անհայտ կորավ»,- ասաց Միքայել Ապրեսյանը:

Փոխգնդապետի խոսքով` «Արաբո» ջոկատի կազմում 75 ազատամարտիկ էր: 75-ից հետ եկան միայն 5-ը: Այդ մարտերի ժամանակ անհայտ կորան նաև «Արծիվ 13»-ի, «Զեյթունի», «Հոկտեմբերյանի» ջոկատի տղաները:
«Եթե ինձ պատճառների մասին հարցնեք, ես կասեմ, որ իմ կարծիքով, նրանց անհայտ կորելու գլխավոր պատճառը զենքի ու փամփուշտների պակասությունն էր»,- ասաց Միքայել Ապրեսյանն ու ավելացրեց` մենք հեռու էին` չէինք կարող տղերքին զենք հասցնել:
«ԱՌԱՎՈՏ» ՕՐԱԹԵՐԹ «Արաբո» ջոկատը գտնվել է սպանված Մայիս 22,2008 00:00 23
16 տարի հետո հայտնի է դառնում անհետ կորածների ողբերգությունը 1992 թ. հունիսի 27-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հասանղարա տարածքում անհետ կորավ 79 ազատամարտիկներից բաղկացած ջոկատ: Նրանցից 22-ը «Արաբո» ջոկատից էր, 19-ը՝ Ղարաբաղից, 7-ը՝ «Զեյթուն» ջոկատից, 28-ը՝ Արմավիրի տղաներն էին: Ամեն տարի նրանց կորչելու օրը «Առավոտն» անդրադառնում էր կորածների ճակատագրերին, տպագրում իրենց որդիների վերադարձին հավատացող ծնողների խոսքը: Մենք տպագրել ենք նաեւ պաշտոնական տեղեկություններ այն մասին, որ ազատամարտիկների որոնումը շարունակվում է: Կար վարկած, թե նրանք գերի են եւ կվերադարձվեն բարի կամքի դրսեւորման արդյունքում: Եվ ահա երեկ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ու Անհետ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Առաքելյանը հայտարարեցին, որ օրեր առաջ «Ինտերնետով» գտել են տեսանյութ, ուր պատկերված են իրենց որդիները: Նրանք բոլորը սպանված էին: «Տղաները կորան խորը թիկունքում: Կռվի դաշտում մենք նրանցից 5-6 կմ առաջ էինք: Ու մենք տեղյակ չենք եղել, թե ինչ եղան նրանք մեր թիկունքում»,- ասաց հրամանատար Մ. Եղիազարյանը: Ռ. Առաքելյանը, որը իր սպանված որդու նկարը նույնպես տեսել էր եւ հոգեբանական ծանր վիճակում էր, «Առավոտին» տեղեկացրեց, որ հանդիպել են պաշտպանության այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նրանք պահանջում են ազգային հերոսի կոչում տալ իրենց որդիներին. «Հուսով եմ՝ այնքան ողջամիտ կգտնվեն, որ արժանավույնս կգնահատեն նրանց»: «Առավոտի» այն հարցին, թե միջազգային բարեսիրական կազմակերպությունների, մասնավորապես՝ «Կարմիր խաչի» առջեւ հարց կբարձրացվի՞ հերոսաբար խրամատներում զոհված 79 տղաների աճյունները հայրենիք տեղափոխելու համար, պատասխանեցին, որ այդ հարցը նույնպես օրակարգում է: «Առավոտի»՝ «16 տարի անց կարո՞ղ եք ասել, թե ովքեր են ղեկավարել այդ օրվա մարտական գործողությունները» հարցին «Արաբո» ջոկատի հրամանատար Մ. Եղիազարյանը պատասխանեց. «1992թ. հունիսի 25-ին այն ղեկավարում էր պաշտպանության շտաբի կողմից նշանակված Արկադի Տեր-Թադեւոսյանը: Հունիսի 27-ին ղեկավարում էին Ալիկ Պետրոսյանն ու Արտյուշա Հարությունյանը»: Ի դեպ, ազերիների կողմից դաժանաբար սպանված տղաների մայրերը պաշտպանության նախարարի առջեւ հարց են բարձրացրել. պատասխանատվության ենթարկել այն հրամանատարներին, ովքեր ղեկավարել են այդ ժամանակ մարտական գործողությունները: «Տղաներին եթե մատնել են, ապա ո՞րն էր դրա իմաստը»,- լացակումած հարցրեց որդեկորույս մայրերից մեկը: Մանվել Եղիազարյանն ասաց. «Հավանաբար՝ նենգության արդյունք է, որի մասին կխոսեմ հետո»: Սակայն պատասխանը չգոհացրեց ազատամարտիկների ծնողներին, որոնք հարցրին. «Եվս 16 տարի հետո՞»: Պաշտպանության նախարարությունում «վերծանել» են դեպքի վայրի տեսաերիզը, պարզվել է, որ եղել են հնարավորություններ, եւ տղաները կարող էին փախչել, գերի ընկնել: Սակայն նրանցից ոչ մեկը չի լքել մարտական տարածքը, ընկել է հերոսի մահով: Որդեկորույս ծնողներից մեկը նշեց, որ իր ընտանիքը, երեխաներն ուշքի չեն գալիս տեսաժապավենը տեսնելուց հետո: Մեկ այլ խնդիր էլ կա, որը պետք է լուծի պետությունը. նրանց ինքնությունը պարզելու հարցը: Տարածքը, ուր սպանվել են մեր տղաները, ներկայումս չեզոք գոտի է: Հիշեցնենք, որ ողբերգական այդ օրը, երբ «Արաբոյի» ջոկատի ողջ մնացած տղաները իմացել էին իրենց ընկերների անհետ կորչելու մասին, ժամեր անց հետախուզական խումբ էին ուղարկել տարածք: Հողի տակից այդ ժամանակ հանվել էին Եղոյան Ռուբոյի, Սերգոյի եւ Ժորայի դիակները:

Комментарии
Отправить комментарий