Ամեն առավոտ հուշերս նորից
՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝Ամեն առավոտ հուշերս նորից 
Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն,
Ուր իմ մանկության ոտնատեղերից 
Անձրևաջուր է խմում եղջերուն:


Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում,
Այն բարձունքներն են ինձ տանում կրկին,
Ուր մարդն ամպերին վերից է նայում,
Վերից է նայում արծվի ճախրանքին:
Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ,
Որոտանի մոտ, Բարդու շվաքում, -
Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ,
Եվ մի փառավոր գալիք է ծաղկում:
Այն նվիրական տնակն են տանում,
Որ հետո այսքա՜ն, այսքա՜ն մեծացավ,
Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում
Եվ անեզրական հայրենիք դարձավ:
Համո Սահյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...