Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հայերեն թարգմանությունը
Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հայերեն թարգմանությունը: Գերմանիայի Բունդեսթագը խոնարհվում է Օսմանյան Կայսրությունում ավելի քան 101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված տեղահանությունների և կոտորածների զոհերի առջև: Նա դատապարտում է ժամանակի երիտթուրքական կառավարության հանցագործությունները, որոնք հանգեցրեցին հայերի գրեթե լիակատար բնաջնջմանը Օսմանյան Կայսրությունում: Նույն ճակատագրին արժանացան նաև այլ քրիստոնյա ժողովուրդների խմբեր՝ հատկապես ասորի/արամեացի և քաղդեացի քրիստոնյաները:
Комментарии
Отправить комментарий