...Աստված իմ...Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: ԷՔԶՅՈՒՊԵՐԻ
Сообщения
Сообщения за октябрь, 2017
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ… 💖 Հոկտեմբերի 5-Սիրելի՛ ուսուցիչներ, հայորդիների դաստիրակության հայրենանվեր ու անձնուրաց գործի անդու՛լ մշակներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առիթով: <<ՈՒՍՈՒՑԻՉ>> – բառ, որը տանում է դեպի կրթություն ու գիտություն, հոգատարություն, քնքշանք ու սեր է նշանակում .... Դուք մեր երկրի մշակույթն եք, լեզուն ու սովորույթները: Ձեր աշխատանքից է կախված մեր վաղվա օրը, հույսի ու երազի չափը: Ուսուցիչ լինելը մեծ կոչում է, առավել ևս, եթե ուսուցիչը ոչ թե պարզապես մատուցում է ճշմարտությունը, այլ իր սաներին սովորեցնում է գտնել այն: Միշտ ժպտացեք, եղեք առողջ, բարի ու համբերատար, գեղեցիկ ու հմայիչ… Թող երկար լինի Ձեր կյանքը, քանզի Ձեր շնորհիվ է, որ գոյատևում է ազգը: Քանի կան ուսուցիչները` կա նաև ազգը, երկիրն ու հասարակությունը… Եվս մեկ անգամ՝ տոնդ շնորհվոր, ուսուցի'չ...