ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉ…💖

Հոկտեմբերի 5-Սիրելի՛ ուսուցիչներ, հայորդիների դաստիրակության հայրենանվեր ու անձնուրաց գործի անդու՛լ մշակներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առիթով:

<<ՈՒՍՈՒՑԻՉ>> – բառ, որը տանում է դեպի կրթություն ու գիտություն, հոգատարություն, քնքշանք ու սեր է նշանակում ....

Դուք մեր երկրի մշակույթն եք, լեզուն ու սովորույթները: Ձեր աշխատանքից է կախված մեր վաղվա օրը, հույսի ու երազի չափը:

Ուսուցիչ լինելը մեծ կոչում է, առավել ևս, եթե ուսուցիչը ոչ թե պարզապես մատուցում է ճշմարտությունը, այլ իր սաներին սովորեցնում է գտնել այն:

Միշտ ժպտացեք, եղեք առողջ, բարի ու համբերատար, գեղեցիկ ու հմայիչ… Թող երկար լինի Ձեր կյանքը, քանզի Ձեր շնորհիվ է, որ գոյատևում է ազգը: Քանի կան ուսուցիչները` կա նաև ազգը, երկիրն ու հասարակությունը…

Եվս մեկ անգամ՝ տոնդ շնորհվոր, ուսուցի'չ...

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...