Այս հասած ու ճաք տված ՆՈՒՌԸ չգիտես ինչու համեատեցի մեծն քնարերգուի՝Վահան Տերյանի ՛՛ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ՛՛բա­նաս­տեղ­ծու­թյան հետ,այն զուգահեռելով ի վերուստ դրախտավայր ՀԱՅԱՍՏԱՆ աշխարհիս հետ.վի­հի եզեր­քին հասած քնա­րա­կան հե­րո­սի երկր­պա­գու­թյան ու մե­ծա­րան­քի խոսքն է` ուղղ­ված աղջ­կան, որը ներ­կա­յա­նում է այն­պի­սի գե­ղեց­կու­թյամբ, որ­պի­սին դե­ռեւս չէր տե­սել հայ գրա­կա­նու­թյու­նը.:

ՀՐԱՇ

Ք -ԱՂՋԻԿ

Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի...
Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես...
Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...
Այս գե­ղեց­կու­հուն նա դի­մում է ե՛ւ հրաշք աղ­ջիկ, ե՛ւ ցնորք աղ­ջիկ, ե՛ւ չք­նաղ աղ­ջիկ, ե՛ւ հա­ման­ման շատ այլ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րով: «Լույ­սը սեւ է առանց քեզ»,- ասում է նրան:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...