ԿԱՐՈ ՔԱՀՔԵՋՅԱՆ
`````````````````````````````
«ԽԱՉԱԿԻՐՆԵՐ» ՋՈԿԱՏԻ ՀԻՄՆՈՒՄԸ
Երեք ամիս լավ պատրաստվելուց հետո, դեղորայքով եւ զինմթերքով բեռնավորված, Կարոն եւ Շահեն վերադառնում են հայրենիք: 1992 թ. Կարոն հիմնում է «Խաչակիրներ» ջոկատը, որի կնքահայրն է դառնում Պարգեւ Սրբազանը, իսկ հովանավորը` Արցախի հերոս Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուրը): «Կարոն ասաց, որ ջոկատում միայն արմատներով սասունցիներ պետք է լինեն: «Ինչո՞ւ» հարցին էլ պատասխանեց. «Որովհետեւ նրանք իրենց պապերի ծնկին նստած` Գեւորգ Չաուշի եւ Անդրանիկի մասին են լսել: Ես չեմ ուզում իմ ջոկատում լինի մեկը, որի պապը խորհրդայնացման տարիներին եկեղեցի է պայթեցրել կամ չեկիստ է եղել»: Նա ասում էր` բոյով կուզեմ, արագաշարժ, կյանք տվող: Ջոկատը 30 անդամ ուներ, երբեք այդ թիվը չի փոփոխվել: Տղաներից ոմանք կուսակցական էին, բայց Կարոն ասում էր, որ կռվի դաշտում այդ մասին պետք չէ հիշել. «Մենք հայ զինվոր ենք եւ վերջ»»: Խստիվ արգելվել էր խմիչքն ու ծխախոտը, ծամոնն ու կուտ չրթելը, ջոկատն առանձնանում էր երկաթյա կարգապահությամբ, ձիգ քայլվածքով ու կեցվածքով, մաքուր ու կոկիկ հագուկապով. «Մի անգամ առավոտյան տղաներն արթնացան եւ տեսան Կարոյին կիսամերկ` ձյան մեջ թավալվելիս: Զարմանքով եւ հիացմունքով բացականչեցին` ոնց որ սպիտակ արջ լինի: Այդտեղից էլ` նրա մականունը»:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...