Բարի լույս ... Բարի առավոտ ... Բարի օր...
``````````````````````````````````````````````````
Բարի լույս իմ երազանք, 
Այս առավոտն էլ եմ քեզ ձոնում՝ 
Ինչպես բոլոր նախորդները... 
Բարի լույս իմ երազանք,
Քո թևերին ապրել եմ մի ողջ կյանք
Ու կապրեմ դեռ երկար երևի......
Ծագիր իմ սրտում քո լույսով
Ու ողողիր աշխարհն այս քեզանով...
Տարածվիր, շատացիր ու լցրու
Ամեն սիրտ քո սիրո դողերով...
Ճախրի՜ր երազ իմ լուսե,
Թևածիր դու կյանքիս էջերում,
Լցրու առավոտը կյանքիս
Որ ապրեմ ու ապրեմ էլի...
Բարի լույս իմ երազանք...
ՄԱՍՐԵՆԻ —

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...