ՀԱԶԱՐ ՈՂՋՈՒՅՆ

Հազար ողջույն քեզ մեր դպրոց
Մեր հին ու նոր ուսուցիչներ,
Դուք գիտության ակունք, ամրոց,
Խավարի դեմ ջահակիրներ

Ձեզանով էր մարդը թռավ
Իր մայր հողից դեպի երկինք,
Աստղերի հետ աստղ դարձավ,
Երբ իմացավ նրանց գաղտնիք.

Դեռ պիտի գան շատ սերունդներ
Ձեր գիտությամբ թևեր առած
Պիտի ճախրեն դեպի եթեր
Արծվի պես թևատարած:

Հազար ողջույն քեզ մեր դպրոց,
Մեր հին ու նոր ուսուցիչներ
Դուք' գիտության ակունք ամրոց
Խավարի դեմ ջահակիրներ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...