Сообщения
Сообщения за октябрь, 2016
Մենք քեզ երբեք չենք մոռանայ, շուտ վերադարձիր…
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
«Ժամանակը Կարօտի նման հերոսներին մոռացնել տալ չի կարող» "Թշնամու գնդակն ինձ երբեք չի կպնի": Այդպես էլ չպարզուեց, արդեօ՞ք թշնամու գնդակից ընկավ Կարօտը. նա անհետ կորավ։ 20 տարի առաջ Յունիսի 13-ին էր, որ Արցախեան գոյամարտը կորցրեց իր զինուորին՝ Կարօտ Մկրտչեանին։ 1964թ. փետրվարի 19-ին Սիրիայում ծնուած Կարոտը հայրենասիրական ոգով դաստիարակուեց նաեւ Պռոշեան գիւղում, որտեղ հասակ առավ: Հայրենիքի հանդէպ ա նսահման սերն էլ ստիպեց նրան մասնակցելու Արցախեան ազատամարտին եւ պաշտպանելու հայրենիքն ու հայի պատիվը: 1989-ից Պռոշեանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատար, 1991թ. Ստեփանակերտի` Աշոտ Ղուլեանի 1-ին վաշտի գրոհային դասակի հրամանատար, բայց միաժամանակ խոնարհ ու համեստ Կարօտը պատերազմի դաշտում միանգամից փոխակերպւում էր, դառնում հանդուգն մի կերպար, որի մեջ առիւծն էր խօսում: Ամենաթոյլ ու նուազ զինուորն անգամ, եթէ ընդգրկվում էր Կարօտի խմբում, շատ արագ կերպարանափոխւում էր: Հանգստի պահերին ընկերների հետ էր: Սասնա պարն ու Եարխուշտան նրա կիրքն էին: Ընկերների հրճուանքն էր, երբ խրոխտ ձայնով ...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
«Մէկ օրով ինձ Հայաստանի ղեկավար անէք, ազգի կէսը կը գնդակահարեմ»: Կարօ Քահքէճեան (Սպիտակ Արջ) Սպիտակ Արջ՝ Կարոյի նահատակման 19-րդ տարելիցի առթիվ, եկէ՛ք անգամ մը եւս ազգովին երախտապարտ լինենք մեր հերոս տղոց բազուկին ու թափած արիւնին, որ գազան ու բարբարոս ազերիներից պահեց մեր ազգը,պատիվն ու հայրենիքը։ Ընդմիշտ փա՜ռք ու պատիվ ձեր յիշատակին մեր ազգի իրօք պաշտպաններ։ Ներկայ սերունդ, լաւ իմացիր որ դու չէիր լինելու ճակատաբաց ու հպարտ Հայ եթէ Կարոյի նման տղաք չ՚ընկնէին թշնամու դաւադիր գնդակներից…Ապրի՛ն մեր նահատակները ու ՅԱՒԵՐԺ ԱՊՐԻ՛ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՈԻ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ։
«Թող ուղերձները սեփական փեսայի ուղղությամբ կատարի». Անահիտ Բախշյան
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Պավել Մանուկյանը դատարանում մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց (տեսանյութ) | Armlur – Լուրեր Հայաստանից
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Պատմության այս օրը` Կարսի պայմանագիր Կարսի պայմանագիրը կնքվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության՝ բոլշևիկյան Ռուսաստանի մասնակցությամբ։ Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատեց վերջինիս դրույթները և սահմանեց ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև: Պայմանագիրը կնքվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում և վավերացվել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում: Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում: Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը: Պայմանագրի դրույթները պարտադրվել են խորհրդային Հայաստանի կառավարությանը ռուս բոլշևիկյան կառավարության և անձամբ Ստալինի ճնշման տակ:
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԻՆՉ ՈՐ ԴՈՒՔ ԼԻՆԵՔ...... ~~~~~~~~~~~~~~~~~~~~ Ինչ որ դուք լինեք,այն էլ ձեր ժամանակն է լինելու:Ինչ որ դուք ուզեք,այն էլ գալու է:Շիտակ ու անվեհեր լինեք և աշխարհին նայեք անվեհեր մարդու շիտակ հայացքով`ձեր առջև բացվելու է շիտակ մարդկանց շեն աշխարհը,ուր շնչելը թեթև է լինելու...Միայն թե պետք է պարտավորվեք ուժեղ ու շիտակ մարդու ձեր ընթացքի կողքին չանտեսել թույլերին,այլապես ձեր ետևը ընկճված ու չարացած մարդ եք թողնելու և համոզվա'ծ եղեք,որ նրա ծանր հայացքը ծանրացնելու է ձեր քայլը,ձեր սիր տը նրանից չի ազատվելու:Ուրեմն`բարձրացրե'ք թույլերին և կտեսնեք,որ նրանց բարձրանալով` ինքներդ եք շտկվում,ձե'ր շունչն է բացվում,ձե'ր սիրտն է հրճվում և ձե'ր առջև ծավալվում,ջերմանում է շիտակ մարդկանց ձեր աշխարհը,ուր դուք գրեթե իշխան-իշխանուհի եք: Ինչ որ դուք լինեք,այն էլ ձեր աշխարհն է լինելու,ինչ որ ձեր միտքն ու հոգին` այն էլ ձեր ու մեր կյանքն է լինելու... ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԵՍ ԾԱՂԻԿ ՉՈՒՆԻՄ... Իմ ծաղիկներս ես բաշխեցի ուրիշներուն, և իմ գարնան կողովը պարապ է։ Արծաթ չստացա ես իմ ծաղիկներուս փոխարեն, այնպե՜ս տվի ես բոլորին իմ գարնան կարմիր վարդերը․․․ Ես հազիվ կը դողդոջեմ անոնց թարմության հիշատակով։ Ձեռքս կը նետեմ կողովիս, անիկա լեցուն էր գարնան ծաղիկներով, որո՞ւ տվի ես զանոնք, ո՞վ տարավ և ի՞նչ նվիրեց փոխարեն։ Իմ գարնան կողովը պարապ է, ի՞նչ ես դեմս կանգնած լալագին և ո՞վ ես դու... Ծաղիկ չտվի քեզ, ես բոլորին բաշխեցի իմ գարնան ծաղիկները։ Իմ գարնան կողովին մեջ միայն անցած աղվորություններու դողդոջուն բերկրանքը կա... Ես ծաղիկ չունիմ... ՎԱՀԱՆ ԹՈԹՎԵՆՑ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ամուսին և կին ապրեցին իրար հետ 60 տարի: Նրանք միմյանցից ոչինչ չէին թաքցնում, բայց կինը միայն մի գաղտնիք ուներ: Նրա պահարանի վերին դարակում կոշիկի մի տուփ կար, որի մեջ ամուսինը երբեք չէր նայել: Երբ արդեն շատ ծերանալով, կինն անկողին ընկավ, որոշեց պատմել իր գաղտնիքը և ամուսնուն խնդրեց բերել տուփը: Երբ ամուսինը տուփը բերեց և բացեց այն, ներսում տեսավ երկու շատ գեղեցիկ գործած տիկնիկներ և փողի մի մեծ կապ ոց: - Ի՞ նչ է սա, - հարցրեց ապշահար ամուսինը: - Գիտե՞ս, մեր հարսանիքից առաջ իմ սիրելի տատիկը ինձ հայտնեց երջանիկ ընտանեկան կյանքի գաղտնիքը: Նա ասաց. «Եթե ամուսնուդ վրա բարկանաս, ապա երբեք մի վիճիր, այլ գնա և մի տիկնիկ գործիր»: Ամուսնու աչքերն արցունքոտվեցին, չէ՞որ տուփում ընդամենը երկու տկնիկ կար: Ապա նա հարցրեց. - Պատասխանիր, այս ի՞նչ փող է: Չ՞է որ դու սա չես խնայել ընտանեկան ծախսերի մեր գումարից: - Ես սա կուտակել եմ տիկնիկներ վաճառելով:
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ Երկիր հնամեայ, երկիր հայրենի, Ոչ մի աստղ պայծառ և ոչ մի լուսին Քո յաւերժական հմայքը չունեն, Լեռներից այն կողմ, ամպերից անդին: Որքան էլ քեզնից ես սուրամ հեռու, Որքան էլ օտար հողերում լինեմ, Անհունութեան մէջ, միջոցին թափուր, Ես քեց կ’որոնեմ, հայրենի իմ տուն: Դու առաջին սէր և վերջին կարօտ, Յուշերի նաւակ, ուրախ ու ցաւոտ, Շրթերիս վրայ կը մնաս միշտ դու, Մայրական համբոյր, իմ կարօտ տխուր: Երկիր հնամեայ, երկիր պապենի, Քո ոգուց շաղուած լեզու մայրենի, Քո ոգուց բուսած տենչանք ու կարօտ, Ի՞նչ եմ առանց քեզ՝ միայն անտունի: Ամպամած ձմեռ, թե պայծառ գարուն, Արցունքի հովիտ կամ դրախտավայր, Ես քեզ կը տենչամ, ես քեզ կե կանչեմ, Ես քեզնով կ’ապրեմ, հայրենի իմ տուն:
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
...Ես ջանասիրաբար աշխատում եմ, փորձում եմ նոր երեւույթներ ստանալ, բայց արեւն այնքան արագ է մայր մտնում, իսկ ես չեմ հասցնում վազել դրա ետեւից: Ամեն անգամ աշխատել իս ես զգում եմ իմ անզորությունը, գույների պակասությունը…Ես հուսահատության մեջ եմ…Որքան ավելին եմ փորձում, այնքան ավելին եմ տեսնում, հասկանում, որ ավելի շատ պետք է աշխատեմ, որպեսզի կարողանամ փոխանցել այն, ինչ տեսնում եմ…Ակնթարթը… ԿԼՈԴ ՄՈՆԵ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԵՐԵՔ ՄԱՂ Մի մարդ վազելով եկավ Սոկրատեսի մոտ և ասաց. «Սոկրատես, լսե՞լ ես, թե ընկերդ ինչ է ասել քո մասին»: «Մի րոպե սպասիր»,_ ընդհատեց նրան Սոկրատեսը,_«Արդյո՞ք երեք հանրահայտ մաղերով մաղել ես այն, ինչ հիմա ուզում ես ասել ինձ»: «Ի՞նչ մաղեր»,_ զարմացավ այցելուն: «Առաջինը ճշմարտության մաղն է: Այն, ինչ ուզում ես ասել ինձ, արդյո՞ք ճշմարտություն է»: «Դե ..., չգիտեմ, ես այդպես եմ լսել»: «Փաստորեն դու չգիտես, ճի՞շտ է դա, թե՞ ոչ: Երկրորդը բարության մաղն է: Այն, ինչ ուզում ես պատմել ինձ իմ ընկերոջ մասին, արդյո՞ք բարի է»: «Հավանաբար ոչ»: «Այդպես ...: ՈՒրեմն դու ուզում ես ինչ-որ վատ բան ասել ինձ ընկերոջս մասին և համոզված չես, որ դա ճիշտ է: Այդ դեպքում մաղենք ասելիքդ ևս մի մաղով: Դա անհրաժեշտության մաղն է: Արդյո՞ք ինձ այդքան անհրաժեշտ է լսել այն, ինչ դու ուզում ես ասել»: «Ոչ ...: Ամենևին անհրաժեշտ չէ»: «ՈՒրեմն պարզեցինք, որ քո ասելիքը զուրկ է ճշմարտությունից, բարությունից և անհրաժեշտությունից: Հիմա ասա ինձ խնդրեմ, իմ ինչի՞ն է պետք քո բերած լուրը»:
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ՊՈՌՆԻԿԸ Գ.Զոհրապին Կես-գիշերե վերջ մըն էր,խոնավ գիշեր մ՚անձրեւի, Լապտերին թաց լույսին տակ կանգներ էիր տրտմովի. Ջուրը կ՚երգեր մայթին վրա,հոս-հոն վազքն էր կառքերուն. Կ՚սպասեի՜ր դուն այդ ա՛փ մը հողիդ շուրջ դեգերուն: Բռնի ժպիտ մը կուլար աչերուդ խո՛րը ծավի, Ներկված լիրբ շրթներուդ վրա պրկումը կար ցավի, Ու անառակ չըփակիդ զույգ սահանքին տակ սիրուն Ցայտքը չիկար այդ գիշեր ցայգազըվարճ կիրքերուն: Կ՚սպասեիր դուն պատրա՜ստ ու համակե՜րպ ու հըլու՜, Առա՛նց սիրո,ընտրության՝ նվիրվելու համար կո՜ւյր Այն բարեհա՜ճ Արուին,որ հաց ուներ քեզ տալու... Գութի,կիրքի պես տարտամ բոց մ՚զգացի սրտես ներս Ու թերեւ՜ըս այդ գիշեր նվիրվեի քեզի,Քո՜ւյր, Եթե կաթիլ մը արցունք չըսառեցներ իմ այտերս... Կես-գիշերե վերջ մըն էր,խոնավ գիշեր մ՚անձրեւի... ՌՈՒԲԵՆ ՍԵՎԱԿ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕՏԱևԻ ԱՉՔԵՐՈՎ Գ. Գիբսոն Հայերին բնորոշ է հավատքի նկատմամբ արիությունը քրիստոնեության ստեղծման օրվանից մինչև օրս: * * * * Դենիս Դավիդով Բավական է կանչել հարյուր հայի և նրանք կջախջախեն թշնամուն: * * * * Ռուս ցար` Պետրոս Մեծի հրամանագրից Հայերին պատշաճորեն գուրգուրել և փաղաքշել և նրանց հաճախակի ժամանման համար որս մատուցել: * * * * Էմիլ Դիլլոն Հայերը մինչև անձնազոհություն խաղաղասեր են, և լավատես են այն պայմաններում, որոնք կարող են հուսահատության հասցնել բազմաթիվ ազգերի: * * * * Նանսեն Հայ ժողովրդի պատմությունը դա համընդհանուր փորձ է: Կենդանի մնալու փորձ: ՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝ Ջեյմս Օլդրիջ Եթե ես հայ լինեի, ինձ երջանիկ չէի համարի մինչև այն պահը, քանի դեռ ազգիս թափառական քարավանները չեն հավաքվել իրենց պապենական հողի վրա: * * * * Ֆրանց Վերֆել Հայաստանը քաղաքակրթության օրրան է, Հին աշխարհի առաջատար և զարգացած երկրներից մեկը: * * * * Ռոքուել Քենտ – ամերիկացի նկարիչ Հայաստանը` հրաշքների երկիր է... Ե...
Լուսինե Զաքարյանի՝ Ախալցխայում գտնվող տունը վաճառքի է հանվել. ի՞նչ է մտածում Մշակույթի նախարարությունը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Լուսինե Զաքարյանի՝ Ախալցխայում գտնվող տունը վաճառքի է հանվել. ի՞նչ է մտածում Մշակույթի նախարարությունը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից : Տեղեկացվա՞ծ է այս մասին Հայաստանի Մշակույթի նախարարությունը, ինչո՞ւ ոչ՝ սփյուռքի նախարարությունը, Վրաստանում Հայաստանի դեսպանությունը. համատեղ ուժերով հնարավոր չէ՞ գնել 45 հազար դոլար արժողությամբ պատմական այդ տունը:
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ ՆԱՄԱԿ ՄԱՀՎԱՆԻՑ ԱՌԱՋ Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը: Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը: Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունք…
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ես շնչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր, Ես լսում եմ Նրա անլուռ կանչն ու հունչը ամենուր. Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին Տիեզերքի խոր մեղեդին ու մրմունջը ամենուր: Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում, Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում, Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ, Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից: Հովհաննես Թումանյան
Արարատը՝ գեղանկարչության մեջ (լուսանկարներ)
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ՍԻՐՈՒՄ ԵՄ ԽԵՆԹ ԱՇՈՒՆՆ ԻՐ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՐՁ՚՚.. ************************************************************************** Բարի աշնանային առավոտ, բարի հոկտեմբեր սիրելիներ: Գեղեցիկ օր եմ մաղթում ... Եվս մի աշնանային առավոտ կյանքիս օրացույցում: Արթնացա վաղ առավոտյան: Երկնակամարի կապույտ լազուրը արևի ջերմությամբ լեցուն տաք օր է խոստանում: