Մենք քեզ երբեք չենք մոռանայ, շուտ վերադարձիր…

«Ժամանակը Կարօտի նման հերոսներին մոռացնել տալ չի կարող»


"Թշնամու գնդակն ինձ երբեք չի կպնի": Այդպես էլ չպարզուեց, արդեօ՞ք թշնամու գնդակից ընկավ Կարօտը. նա անհետ կորավ։ 20 տարի առաջ Յունիսի 13-ին էր, որ Արցախեան գոյամարտը կորցրեց իր զինուորին՝ Կարօտ Մկրտչեանին։
1964թ. փետրվարի 19-ին Սիրիայում ծնուած Կարոտը հայրենասիրական ոգով դաստիարակուեց նաեւ Պռոշեան գիւղում, որտեղ հասակ առավ: Հայրենիքի հանդէպ անսահման սերն էլ ստիպեց նրան մասնակցելու Արցախեան ազատամարտին եւ պաշտպանելու հայրենիքն ու հայի պատիվը:
1989-ից Պռոշեանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատար, 1991թ. Ստեփանակերտի` Աշոտ Ղուլեանի 1-ին վաշտի գրոհային դասակի հրամանատար, բայց միաժամանակ խոնարհ ու համեստ Կարօտը պատերազմի դաշտում միանգամից փոխակերպւում էր, դառնում հանդուգն մի կերպար, որի մեջ առիւծն էր խօսում:
Ամենաթոյլ ու նուազ զինուորն անգամ, եթէ ընդգրկվում էր Կարօտի խմբում, շատ արագ կերպարանափոխւում էր: Հանգստի պահերին ընկերների հետ էր: Սասնա պարն ու Եարխուշտան նրա կիրքն էին: Ընկերների հրճուանքն էր, երբ խրոխտ ձայնով "Տալվորիկի գովքն" էր երգում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...