ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕՏԱևԻ ԱՉՔԵՐՈՎ
Գ. Գիբսոն
Հայերին բնորոշ է հավատքի նկատմամբ արիությունը քրիստոնեության ստեղծման օրվանից մինչև օրս:
* * * *
Դենիս Դավիդով
Բավական է կանչել հարյուր հայի և նրանք կջախջախեն թշնամուն:
* * * *
Ռուս ցար` Պետրոս Մեծի հրամանագրից
Հայերին պատշաճորեն գուրգուրել և փաղաքշել և նրանց հաճախակի ժամանման համար որս մատուցել:
* * * *
Էմիլ Դիլլոն
Հայերը մինչև անձնազոհություն խաղաղասեր են, և լավատես են այն պայմաններում, որոնք կարող են հուսահատության հասցնել բազմաթիվ ազգերի:
* * * *
Նանսեն
Հայ ժողովրդի պատմությունը դա համընդհանուր փորձ է: Կենդանի մնալու փորձ:

՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝

Ջեյմս Օլդրիջ
Եթե ես հայ լինեի, ինձ երջանիկ չէի համարի մինչև այն պահը, քանի դեռ ազգիս թափառական քարավանները չեն հավաքվել իրենց պապենական հողի վրա:
* * * *
Ֆրանց Վերֆել
Հայաստանը քաղաքակրթության օրրան է, Հին աշխարհի առաջատար և զարգացած երկրներից մեկը:
* * * *
Ռոքուել Քենտ – ամերիկացի նկարիչ
Հայաստանը` հրաշքների երկիր է... Եթե ինձ հարցնեն, մեր մոլորակի վրա որտեղ կարելի է հանդիպել մեծ հրաշքների, ես, առաջին հերթին, կնշեի Հայաստանը... Ակամա ապշում ես, որ աշխարհի այս փոքրիկ հատվածում հնարավոր է հանդիպել այնպիսի կոթողներ ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են լինել ողջ աշխարհի զարդը: Եռակի օրհնյալ եղիր Հայոց աշխարհ` տաղանդների հայրենիք, հսկայական արարչագործությունների բնօրրան:
* * * *
Իլյա Էրենբուրգ
Հայաստանն այն երկիրն է, որը վերափոխում է ցանկացած մարդու` իր հնադարյան մշակույթի նոր հոգևոր արժեքների ստեղծման համադրության մեծագույն շնորքով:
* * * *
Դեվիդ Լենգ
Հայաստանը քաղաքակրթության բնօրրանն է:
* * * *
Լուի Արագոն
Հայաստանի լույսը հասնում է մեզ` Մարտիրոս Սարյանի շնորհիվ: Երանության լույսը, լուսավորող մարդկանց, սարերը, պտուղները : Սա նորովի հայտնաբերված գանձ է: Դրա գույնը այնքան սքանչելի է, որ մեր Սեզամի և Մատիսի կողքին` հարյուրամյակներով պետք է առաջնահերթություն տալ Սարյանին:
* * * *
Ջորջ Բայրոն
Երկրագնդի երեսին չկա այլ երկիր, որն այսքան հագեցած լինի հրաշքներով, ինչպես հայերի երկիրն է...
* * * *

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...