Ես հայ եմ, եղել եմ, կամ ու կլինեմ🇦🇲️Արամ Խաչատրյան
«Ես հայ եմ, եղել եմ, կամ ու կլինեմ հայ, և իմ ստեղծագործությունը, իմ ամբողջ գործունեությունն ամենից առաջ պատկանում է իմ հարազատ ժողովրդին և իմ հայրենիքին` Հայաստանին…»: Այսպես է բնորոշել սեփական գործունեությունն ու դրա արմատները 70-ամյա կոմպոզիտորը, մեծանուն հայորդին: Եվ ուրեմն մենք էլ ճանաչենք, գնահատենք ու սիրենք մեր մեծերին` առաջին հերթին պահպանելով նրանց ժառանգությունը: Ինչպես հայ ժողովրդի մեկ այլ տաղանդաշատ զավակը` Համո Սահյանն է Խաչատրյանին բնորոշել. «Նա մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի: Դարձավ քաղաքակրթության մեր վկայականը…»:
Աստված նրա նման անհատականությունների ծնունդով օրհնել է հայ ժողովրդին, ինչու չէ նաև ամբողջ աշխարհին` ունենալու Գայանե ու Սպարտակ, Դիմակահանդես ու Ջութակի համերգ, սիմֆոնիանե՜ր, սիմֆոնիանե՜ր… այո՛, այսօր 20-րդ դարի երաժշտական մտքի անգերազանցելի հանճարներից մեկի` Արամ Խաչատրյանի ծննդյան 111-ամյակն է: Այդ տարիները, հիրավի, կարելի է կոչել կյանքի տարիներ, քանզի նրա նման հանճարների մահվան հետ աշխարհը երբեք չի հաշտվում և ապրեցնում է նրանց իրենց ստեղծագործություններով:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...