Սիրելիներս, Ամանորը անցած տարվա ձեռքբերումներով ուրախանալու, նոր նպատակներ և ցանկություններ ծրագրավորելու, մեկ անգամ ևս հրաշքների հավատալու և մանկանալու հնարավորություն է......Լինե՛նք նպատակասլաց, ուժեղ և սկզբունքային.......Լինե՛նք բարի, մեծահոգի և ներողամիտ.......Լինե՛նք ինքներս մեզ նման`ամեն մեկս յուրովի ու անկրկնելի......
Сообщения
Сообщения за декабрь, 2016
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Կոմիտասը Փարիզում Կոմիտասը Միջազգային երաժշտագիտական ընկերության համաժողովին (լուսանկար)... Ներկայացնենք ևս մի դրվագ Կոմիտասյան մասունքներից. 1914 թվականի հունիսին Կոմիտասը Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտագիտական ընկերության 5-րդ համաժողովին՝ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, անվանի երաժշտական քննադատ Լուի Լալուայի նախագահությամբ (նկարում՝ ձախից): Համաժողովի ընթացքում նա կարդում է երկու նախատե սված զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն» և «Հայ հոգեւոր երաժշտության մեջ հին եւ նոր նոտագրության մասին» թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում մասնակիցների շրջանում։ Այնուհետև Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված երրորդ զեկուցումը՝ «Հայ երաժշտության ժամանակի, կշռի, շեշտավորության եւ տաղաչափության մասին» թեմայով, որը նույնպես լայն արձագանք է ունենում։ +Նյութը---Ռուբեն Շուխյանի բլոգ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ցա՜վ...տրտմություն......ու դարձյալ ցա՜վ,ցա՜վ... Ո՜Վ Հայ ինչպե՞ս է սիրտդ դիմանում....վշտից չի քարանում,ինչպես ավերակ ԱՆԻՍ: ՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝ «Անիի լռությունը» «Անիի լռությունը» ֆիլմը... Ժամանակակից արվեստի ներկայացուցիչ, Մեքսիկայում բնակվող բելգիացի նկարիչ Ֆրանսիս Ալիսը (Francis Alÿs) 2015 թ. Ստամբուլի Բիենալեում և 2016 թ. Ռոտերդամի կինոփառատոնում ներկայացրեց իր հեղինակած «Անիի լռությունը» (Silence of Ani) կարճամետրաժ ֆիլմը: Այն մոտ 10 րոպե տևողությամբ է: Ֆիլմում Անիի ավերակների և բնապատկերների սև-սպիտակ շարքը համադրված է թռչունների դայլայլների հնչյունային իմիտացիայով, որով ստեղծվում է անցյալի պատկերների յուրօրինակ պատրանք: Տեսանյութի երկրորդ մասում, ֆիլմից հետո, ներկայացվում է Անիի պատմությունը՝ քաղաքի նկարազարդված քարտեզի ներքո: +Նյութը---Ռուբեն Շուխյանի բլոգ http://www.felixblume.com/silence-of-ani/
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
[[[[[ «Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով»]]]]] ----------------------------------------------------- Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով, Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ, Կընկնեք մուրալու հափրած որկորով՝ Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ։ Լրբենի ծաղրով արհամարհեցիք Ոգու վառ զեղմունք միտք ու երազանք, Նյութի տաճարում արբած պարեցիք՝ Մոռացած անմահ, անհունի տենչանք։ Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝ Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով. Եվ մուրացկի պես փշրանքի համար Ծարավ ու նոթի կանցնեք ծովից ծով։ __________Ավետիք Իսահակյան
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ Ազատամարտի ՓՐԿԻՉ ԴՐՈՇԸ ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~ Մուսա լեռան Ազատամարտի Փրկիչ դրոշը: 1915թ. Մուսա լեռան 40-օրյա հերոսամարտի վճռական օրերին, հույս ունենալով ստանալ դաշնակիցների օգնությունը ծովից՝ լեռան ծովահայաց կողմում հայերը բարձրացրել էին սավաններից պատրաստված 2 մեծ դրոշներ: Մեկը՝ ասեղնագործված կարմիր խաչով, մյուսը՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են» անգլերեն գրությամբ: Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար նրանց շուրջը գիշերները մշտապես վառվել են խարույ կներ: Մարտանավ նկատելու դեպքում՝ Մովսես Գրքյանի ծովափին հերթապահող ժամապահ-լողորդների խումբը պետք է արագ լողալով նավ հասցներ թիթեղյա տուփի մեջ կաղապարված և անգլերեն գրված օգնության հասնելու դիմումը: Սակայն երկար ժամանակ հորիզոնում ռազմանավ չի հայտնվում, իսկ թուրքերը պարբերաբար դիմում են հայերին՝ անձնատուր լինելու վերջնագրերով: Վերջապես սեպտեմբերի 5-ի առավոտյան երևաց ֆրանսիական «Գիշեն» հածանավը, որից նկատել էին կարմիր խաչով դրոշը: Նավից մակույկ ուղարկվեց ափ, որը վերցրեց 5 հայ ժամապահներին (նկարում՝ Մովսես Գրքյ...
Ruben Shukhyan - BLOG - Ռուբեն Շուխյան: 1921-ի դեպքերը
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Շահան Նաթալի «Նեմեսիս» պատժիչ գործողության ղեկավար Շահան Նաթալիի (1884-1983) խոսքը. «Համընդհանուր ու ամեն վարկյան, տասնյակ թերթերում ու հարյուրավոր հավաքույթներում մենք կարդում ու լսում ենք միևնույն բանը. “Մեր բոլոր դժբախտություններում, մեղավոր են այլոք”: Վերցնենք Ռուսաստանը, նույնիսկ օրոցքի երեխան է լսել Լոբանովի խոսքերը. “Մեզ պետք է Հայաստանն` առանց հայերի”: Իսկ Անգլիա՞ն, որի նավերը, իրենց իսկ նախարարի խոսքերով, չեն կարող լողալ Արարատն ի վեր: Ապա Գերմանիա՞ն, որի համար մեկ զինվորի կյանքն ավելի թանկ է, քանց ամբողջ հայ ժողովրդինը: Իսկ Ֆրանսիա՞ն, Իտալիա՞ն, Ամերիկա՞ն: Ինչ է՞, կեղծիք է՞: Ո’չ: Ամենը ճշմարտություն է, ամենն` իսկություն է: Բայց ճշմարիտ է նաև այն, որ մեր դժբախտությունն ամենևին էլ դրա մեջ չէ: Մեզանից և ոչ ոք, ոչ թերթի խմբագիրը, ոչ քաղաքական գործիչը,և ոչ էլ ժողովուրդը երբևէ հարց չի տվել. “Իսկ չկա այդ դժբախտություններում մեր սեփական մեղավորությունը”: Մեր դժգոհությունը ճակատագրից, այլոց անտարբերությունից` առանց ինքներս մեզնից պատսխան պահանջելու փորձի, ահա հայ ժողովրդի ամենամ...
Ruben Shukhyan - BLOG - Ռուբեն Շուխյան: Աշոտ 3-ի գերեզմանը
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ruben Shukhyan - BLOG - Ռուբեն Շուխյան: Մուսա լեռան դրոշը
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ջեֆ Ֆոստեր «Նրբազգաց մարդկանց» ՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝ Մի՛ նեղսրտեք ձեր զգայուն լինելուց: Այն ձեզ շա՜տ հարուստ է դարձնում: Դուք տեսնում եք այն, ինչ ուրիշները չեն նկատում, Զգում եք այն, ինչ ուրիշներն ի զորու չեն զգալու, Դուք շատ ավելի բաց եք, քան ուրիշները: Ձեզ համար դժվար է աչքերը փակ ապրել: Դուք չեք գոցել ձեր սիրտը Ի հեճուկս ամեն ինչի: Դուք կարողանում եք ձեր սիրառատ գրկի մեջ պահել Ինչպես աշխույժ վերևիններին, այնպես էլ մութ ներքևիններին, Դուք գիտեք, որ ոչինչ չի կարող բացահայտել ձեզ, Ամեն ինչ տեղի է ունենում ձեր իմացությամբ: Դուք տիեզերանավ եք: Տոնե՛ք, որ դուք զգայուն եք: Այն ձեզ ճկուն և շիտակ է դարձնում: Դուք հրաշքին շատ մոտ եք գտնվում: Խորաթափանցությունը պայծառ լույս է ձեր ներսում: Ձեզ մի՛ համեմատեք ուրիշների հետ: Մի՛ սպասեք, որ նրանք կհասկանան քեզ, Բայց սովորեցրե՛ ք նրանց, Որ խորը լինելը նորմալ երևույթ է, Որ նորմալ է ոչինչ չիմանալը, Որ նորմալ է խաղալը Կյանքի սուր եզրերի հետ: Կյանքը ժամանակ առ ժամանակ ձեզ կարո...
5 պատճառ, թե ինչու պետք է ավելի հաճախ ժպտալ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Հրեշտակի անակնկալը 60 տարեկան զույգը նշում է ամուսնության 35-ամյակը: Միջոցառման ժամանակ հանկարծ հայտնվում է հրեշտակը, շնորհավորում նրանց և, որպես նվեր, խոստանում մեկական ցանկություն կատարել: Կինն ասում է, որ երազում է աշխարհով մեկ ճամփորդել: Ուստի հրեշտակի ձեռքի մի շարժումով… տոմսերը հայտնվում են կնոջ ձեռքում: Հրեշտակն ամուսնուն է հարցնում, թե որն է նրա ցանկությունը: Նա էլ պատասխանում է, որ ուզում է իրենից 30 տարով փոքր կին ունենալ: Հրեշտակը ձեռքի մի շարժումով ամուսնուն դարձնում է 90 տարեկան…
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ես խնդրեցի Աստծուն, որ վերցնի իմ հպարտությունը, բայց Նա ասաց. - Ո’չ, հպարտությունը չեն վերցնում, դրանից հրաժարվում են: Ես խնդրեցի Աստծուն, որ տա ինձ համբերություն, Նա մերժեց. - Համբերությունը ձեռք են բերում փորձությունների ժամանակ: Այն չի տրվում, այն վաստակում են: Ես խնդրեցի Աստծուն, որ ինձ պարգևի երջանկություն, բայց մերժվեցի: Աստված ասաց. -Տալիս եմ քեզ օրհնություն: Կլինես երջանիկ, թե` ոչ, կախված է քեզանից: Ես խնդրեցի Աստծուն վերցնել իմ ցավերը, Նա ինձ մերժեց. - Տանջանքները մարդուն ուղեկցում են դեպի Ինձ: Ես խնդրեցի Աստծուն, որ իմ հոգին «մեծացնի», «աճեցնի», դարձյալ մերժվեցի: Աստված ասաց. - Հոգին ինքը պիտի «մեծանա» և «աճի»: Ես խնդրեցի Աստծուն, որ ինձ սովորեցինի սիրել այնպես, ինչպես Ինքն ինձ սիրեց: Աստված ասաց. - Վերջապես հասկացար, թե ինչ է պետք խնդրել: Ես խնդրեցի… Աստված ինձ համապատասխան փորձություն ուղարկեց, որ կոփվեմ: Ես խնդրեցի իմաստություն, և Աստված ուղարկեց խնդիրներ ու բարդություներ, որոնց վրա պետք էր գլուխ կոտրել: Ես խնդրեցի քաջություն: Նա ինձ վտանգավոր իրավիճակներում կանգնեցրեց: Խ...
Ամենաշշմեցուցիչ բնական երևույթների ԹՈՓ 25-ը
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Աշխարհի 10 ամենատպավորիչ ծառերը (լուսանկարներ)
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Աբրահամ Լինքոլնի նամակն իր որդու ուսուցչին ```````````````````````````````````````````````````````````````` linkolnԵս հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի և ընկեր: Սա սովորեցնելու համար երկար ժամանակ կպահանջվի, ես գիտեմ, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ վաստակած մեկ դոլարն ավելի արժեքավոր է, քան գտած հինգ դոլարը: Սովորեցրեք նրան խաղալ, ինչպես նաև՝ վայելել հաղթանակները: Եթե կարող եք՝ նրան հեռու պահեք նախանձից, սովորեցրեք մեղմ ծիծաղելու գաղտնիքը: Թույլ տվեք, որպեսզի նա շուտ հասկանա, որ զոռբաններին հաճոյանալը ամենահեշտ բանն է: Եթե կարող եք՝ սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով…Եվ տվեք նրան նաև ազատ ժամանակ, որպեսզի նա կարողանա խորհել հավերժական գաղտնիքների՝ երկնքում ճախրող թռչունների, արևի շողերի մեջ երևացող մեղուների և բլուրի կանաչ ստորոտի ծաղիկների մասին: Երբ նա դպրոցում լինի,...
«ԿԱՐԻՆ» - Վանա Ձկնորս | «ՀԱՅՈՑ ԵՐԳԻ ՀԱՅՐԻԿԸ»
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
՞՞՞՚՚՚՚՚՚Երազանքիս ԵՌԱԳՈՒՅՆԸ՚՚՚՚՚՞՞՞ Ահա ես էլ դարձա այն երջանիկներիc մեկը,որի ձեռքին ծածանված Հայոց պետականության խորհրդանիշը՝ԵՌԱԳՈՒՅՆԸ արտացոլվելով ՎԱՆԱ զմրուխտյա ծովակի վրա,ադամանդափայլ ալյակների խաղը վերածեց Հայոց հաղթական պարի՝ՔՈՉԱՐԻԻ....ու հավատիս սպասումը ծիլ կտա մի օր,բերելով ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻՆ հաղթական լուսաբաց....
Պավել Մանուկյանը նամակ է գրել Վիտալի Բալասանյանին
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ruben Shukhyan - BLOG - Ռուբեն Շուխյան: Ագիտացիոն բացիկ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Hayzinvor: ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ 10 ՊԱՏԿԵՐ:
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Hayzinvor: 10 ՀԻԱՍՔԱՆՉ ՎԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Պարույր Սևակ «Երբ աչքերն են սառում» ____________________________ Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի Ու ես հասկանում եմ, Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը… … Երբ աչքերն են սառում՝ Ասում են, թե՝ այ- այ մարդ Է գալու: Դա եթե սուտ չէ, Ապա բարություն Է, Որ ծնվել Է միայն խեղճությունից: Իմոնք Էլ են սառում Սակայն դու չես գալու Դու չես կարող Գիտեմ Եվ օդը սենյակիս Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ` Հարուցելով իմ մեջ այն միտքը հին, Թե վիհերը գուցե նրա համար են լոկ, Որ մարդ ներքև նետվի : Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ, Որ մարդ ներքև նետվի` Այդ դեպքում ես Ինչպես անեմ. Կո՛ւժ չեմ, Կուժկոտրուկ եմ. Չե՛մ կոտրվում, միայն փետրվում եմ, Եվ դրանից արդեն ես հոգնել եմ, Ինչպես թուղթն Է հոգնել իմ ջանքերից` Հեռվից-հեռու ասել քեզ երկու բառ, Որ կարող Է նո՛ւյնքան ինձ թարգմանել Որքան թարգմանում Է ինքնաթիռին հավը… Սուտ կա, որ ճիշտ արժե: Ու ես հավատամ եմ մեր հնարած ստին, Թե չենք կորցնի իրար: Վախ կա, որ մահ արժե Ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը, Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միա...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
************************** ************************ Սիրտըս ցավում է Սիրտըս ցավում է անցած գնացած Օրերիս համար. — Մեկը շշուկով պատմում է կամաց Մեկը իմ հոգին տանջում է համառ։ Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ. Մի թովիչ երազ. — Մեկը իմ սիրտը փշրելով անցավ Ու հեգնությունով նայում է վրաս։ Սակայն չեմ կարուղ ես նրան ատել — Սիրում եմ նրան. — Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել, Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան… Մեկը իմ սիրտը փշրելով անցավ. 0՜, քաղցր արբանք։ — Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ, Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Պարույր Սևակ «ՀԱՅԱՍՏԱՆ» ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~ ~~ ՀԱՅԱՍՏԱՆ Իմ քաղցրանո՜ւն, Իմ բարձրանո՜ւն, Իմ տառապա’ծ, Իմ փառապա’նծ: Հների մեջ` դու ալեհեր, Նորերի մեջ` նոր ու ջահել. Դու` խաղողի խչմարված վազ, Վշտերդ` ջուր, ինքդ ավազ. Դու` բարդենի սաղարթաշատ, Առուն ի վար փռված փշատ. Դու` կիսավեր ամրոց ու բերդ, Մագաղաթյա մատյանի թերթ. Դու` Զվարթնոց-ավեր տաճար, Կոմիտասյան ծիրանի ծառ. Դու` ջրաղաց խորունկ ձորում, Դու` հորովել անուշ ծորուն, Փայլ գութանի արծաթ խոփի. Դու` նե’տ, նիզա’կ, մկո’ւնդ կոպիտ, Դու` հայրենի ծխանի ծուխ, Դու` անգի’ր վեպ, դու Սասնա ծո՜ւռ… Իմ փառապա’նծ, Իմ տառապա’ծ, Իմ բարձրանո՜ւն, Իմ քաղցրանո՜ւն: Դու մրգերի շտեմարան, Ոսկևազյան գինու մառան. Դու` թավշե դեղձ, դու` փրփուր հաց, Արտաշատյան խաղող սևաչ. Դու Սևանի վառվող կոհակ. Երևանի սյուն ու խոյակ. Դու` հանգրվան, կանչող փարոս, Դու հայկական գերբ ու դրոշ. Խոսուն վկա կոտորածի ՈՒ վճիտ աչք ցամքած լացի. Արդարության ահեղ ատյան, Սրի պատյան, Սիրո մատյան – Միշտ հի’ն ու նո’ր իմ Հայաստան:
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Վահան Տերյան «ԳԻՇԵՐ -------------------------- ------ ԳԻՇԵՐ Երգում է քամին, լալիս է նորից, Անհույս ու անվերջ մղկտում է նա. — Այս մութ գիշերում այնքան կա թախիծ, Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա։ Իմ դուռն է ծեծում քամին խոլական, Իմ պատերի տակ հեծում է անվերջ, Մեղմիվ երգում է մեղեդին լալկան, Ոռնում ամայի փողոցների մեջ։ Փախչում է հեռուն թռիչքով անտես, Դառնում է անկարծ ճիչով խելագար, Ահաբեկում է և կանչում է քեզ, Հեծկլտում է խե՜ղճ, անզո՜ր ու տկա՜ր… Եվ անպատմելի ցավով է լցված Այդ երգը անանց հուսահատության.— Մթին գիշերում իմ սիրտը խոցված,
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ «Երգ կռունկի մասին» `````````````````````````` `````````````````````````` ``````` ԵՐԳ ԿՌՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ Կռո՛ւնկ, Հայոց մոխիրը կար քո թեւերին, Երբ չըւեցիր. Թրջուա՜ծ էր քո աչքը Հայոց արցունքներից, Երբ չըւեցիր. Ասիր. “Չե՜մ գայ էլ Հայաստան. մա՛հ է այնտեղ, Եղեռն, աւա՜ր…” Մեր երկրի պէս աւեր բոյնդ անտէր թողիր Ու չըւեցիր: Ո՜ւր չըւեցիր` Հայոց վշտի անծայր բանտից Դու դուրս չեկար. Ամէն ջրում, ամէն հողում` վտարանդի Հայի տեսար. Ականջ դրիր մէկի հարցին, մէկին թողիր Անպատասխան Եւ աշխարհում, ինչպէս նրանք, քո բնի պէս Բոյն չտեսար: Ո՜ւր գնացիր` մոխիր դարձաւ բոյնդ նորից, Թռար եկար. Հազար հրի միջով անցար, հազար սրից Փրկուած եկար. Ասիր. “Թէ մահ կայ աշխարհում, լաւ է մեռնեմ Իմ հին բնում…” Աչքըդ յառած Արարատի սէգ կատարին` Թռար, եկար: Եկար, տեսար անապատում` նոր ջրանցքի Հուն է բացուել, Վարդ է բացուել քարի վրայ, քարը կրկին Տուն է դարձել Եւ նախանձից Մասիսն անգամ թեքուել է, որ Արազն անցնէ, Ծուխ է ելնում ամէն տնից. հաւքն իր նախկին Բոյնն է դարձել: Եկար մեզ մօտ, քո թեւերին պանդուխտների Վի՜շտը բերիր. Նրանց կար...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ «Երգ կռունկի մասին» ``````````````````````````````````````````````````````````` ԵՐԳ ԿՌՈՒՆԿԻ ՄԱՍԻՆ Կռո՛ւնկ, Հայոց մոխիրը կար քո թեւերին, Երբ չըւեցիր. Թրջուա՜ծ էր քո աչքը Հայոց արցունքներից, Երբ չըւեցիր. Ասիր. “Չե՜մ գայ էլ Հայաստան. մա՛հ է այնտեղ, Եղեռն, աւա՜ր…” Մեր երկրի պէս աւեր բոյնդ անտէր թողիր Ու չըւեցիր: Ո՜ւր չըւեցիր` Հայոց վշտի անծայր բանտից Դու դուրս չեկար. Ամէն ջրում, ամէն հողում` վտարանդի Հայի տեսար. Ականջ դրիր մէկի հարցին, մէկին թողիր Անպատասխան Եւ աշխարհում, ինչպէս նրանք, քո բնի պէս Բոյն չտեսար: Ո՜ւր գնացիր` մոխիր դարձաւ բոյնդ նորից, Թռար եկար. Հազար հրի միջով անցար, հազար սրից Փրկուած եկար. Ասիր. “Թէ մահ կայ աշխարհում, լաւ է մեռնեմ Իմ հին բնում…” Աչքըդ յառած Արարատի սէգ կատարին` Թռար, եկար: Եկար, տեսար անապատում` նոր ջրանցքի Հուն է բացուել, Վարդ է բացուել քարի վրայ, քարը կրկին Տուն է դարձել Եւ նախանձից Մասիսն անգամ թեքուել է, որ Արազն անցնէ, Ծուխ է ելնում ամէն տնից. հաւքն իր նախկին Բոյնն է դարձել: Եկար մեզ մօտ, քո թեւերին պանդուխտների Վի՜շտը բերիր. Նրանց կա...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ահա, թե ում արձանն է պետք կանգնեցնել և ում օրինակով սերունդ դաստիարակել 0 21.05.2016 85 ԴԻՏՈՒՄ ՀՈԴՎԱԾՆԵՐ Գուրգեն Տեր-Մովսիսյան Ղարաքիլիսայի ճակատամարտի Հերոս հրամանատարներից… Գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում և ներկայացնում Թ. Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ։ «Փառք եւ պատիվ հայ արյան» վկայում է ականատեսը, որովհետեւ խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը՝ ղարաբաղցի կապիտան Մոսեսովը (Գուրգեն Տեր-Մովսիսյանը), այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում և հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշմանը։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք չունի այդպես վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է և հայի արյուն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ հետևից գա»։ Նրան է միանում վիրավոր պորուչիկ Նժդեհը, որը Երևանից ստացել էր Արամ Մանուկյանի պահանջը՝ դիմանալ գոնե երեք օր, քանզի Ղարաքիլիսան գրավելո...