Сообщения

Сообщения за август, 2018
Изображение
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1 Շնորհավոր Գիտելիքի, Գրի ևԴորության օր... Կրթությունը և գիտելիքը, որպես արժեք, հնուց ի վեր հայ իրականության մեջ ունեցել են իրենց կայուն տեղն ու նշանակությունը: Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը հայկական մենթալիտետին բնորոշ կողմերից են համարվել: Եվ պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը` որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր, միշտ էլ տոնական է լինում: Սակայն ողջ աշխարհում նշվող գիտելիքի օրը` սեպտեմբերի 1-ը, առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի կամարներից ներս:
Изображение
Ծնունդդ Շնորհավոր Վիլյամ Սարոյան!!!--110 Սարոյանը գրել է 1500-ից ավելի պատմվածքներ, բազմաթիվ վեպեր, վիպակներ, պիեսներ: Նրա ստեղծագործությունների հերոսները հասարակ մարդիկ են, աշխատավորներ ու թափառաշրջիկներ, բատրակներ ու բանվորներ, մանր առևտրականներ ու ծառայողներ, որոնց կյանքը լի է դառնությամբ, կարիքով ու զրկանքով: Նրանք, սակայն, չեն հուսալքվում ու ընկրկում կյանքի դժվարությունների առաջ, այլ ամենածանր դրության մեջ էլ փայփայում են լավի հույսը, ամենամռայլ վիճակում` գտնում լույսի շողերը: Սարոյանի ստեղծագործությունները տոգորված են խոր մարդասիրությամբ ու պայծառ լավատեսությամբ, հասարակ մարդու ճակատագրի, նրա ապագայի հանդեպ մտահոգությամբ: Սարոյանի շատ գործերում ոչ միայն հայի կերպարներ կան, այլև կա հայկական հոգեբանություն, ոգի ու ոճ, կա անհուն կարոտ հայրենի ավերված օջախի ու կորցրած ծննդավայրի հանդեպ: «Թեև անգլերեն եմ գրում,- գրել է Սարոյանը,- բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Գործածածս խոսքերն անգլերեն են, միջավայրը, որի մասին գրում եմ, ամերիկյան է: Սակայն այն ոգին, որ ստիպում ...
Изображение
Փոխհարաբերությունների 5 օրենք ըստ Ֆրոյդի Քաջ և ինքնավստահ է դառնում նա, ով համոզվածություն է ձեռք բերում, որ իրեն սիրում են: Մենք մեկմեկու ընտրում ենք ոչ պատահականորեն: Մենք հանդիպում ենք միայն նրանց ովքեր արդեն կան մեր ենթագիտակցության մեջ: Մենք երբեք այդքան անպաշտպան չենք, քան այն ժամանակ երբ սիրում ենք: Եվ երբեք այդքան անհույս դժբախտ չենք, որքան այն ժամանակ երբ կորցնում ենք մեր սիրո առարկան կամ նրա սերը: Ինչո՞ւ մենք չենք սիրահարվում ամեն ամիս և անընդհատ մի նոր մարդու: Որովհետև բաժանվելու պահին մենք կորցնում ենք մեր սրտի մի մասնիկ: Ամեն մարդ ունի մի ցանկություն, որը երբեք չի հայտնում ոչ մեկին և ցանկություններ, որը չի խոստովանում ինքն իրեն:
Изображение
Ամեն օր մոտեցիր Հիսուսին, ասելու Նրան, շնորհակալ եմ Տե՜ր, իմ կյանքի բոլոր օրերի համար: Շնորհակալ եմ ամեն բացվող օրվա համար, իմ խաղաղ գիշերների համար: Ինձ մեղքից և մահից փրկելու համար: Աստվածային ՍԻՐՈՎ սիրելուդ համար, որը մարդկային մտքից վեր է: Հայրս, շնորհակալ եմ Քեզ, որ այդ սիրուցդ իմ սրտի մեջ էլ ես դրել, որով սիրում եմ իմ քույր- եղբայրներիս անկեղծությամբ:Եվ այդ մաքուր ու ջինջ սիրով եմ ապրում ես այս աշխարհում, Քեզանով ու Քո փառքի համար: Տե՜րս, պահպանիր Նրանց, ովքեր թանկ են ինձ համար....
Մի՛ տխրիր… Ես հիանալի հասկանում եմ, թե ինչքա՜ն ուժ է տանում մի արցունքը… Հասկանու՜մ եմ, որ ուզում ես հեռանալ, մոռանա՜լ ամեն ինչը… Կփակես աչքերդ ու կլսես, թե ինչպես եմ շշուկով ասում քեզ. -Մի՜ տխրիր
Изображение
Խենթանում ես... ու հասկանում, որ կարոտը մի գույն ունի ու դա գույնն է քո աչքերի… Որ թախիծը մի ձև ունի ու դա ձևն է քո աչքերի… Ու դու հասկանում եմ, որ անսահման խենթությունն էլ ունի սահման...ու սահմանին Դու ես կանգնած….. Երանի խենթ ժամանակը մի պահ կանգ առներ...ու ամեն ինչ չդառնար հիշողություն … ♥ )))
Изображение
ԴԵՊԻ ԼՈՒՅՍ Ո՞րն է ամենահազվադեպ ունակությունը: – Տալը: Ո՞րն է ամենալավ ունակությունը: – Ներելը: Ո՞րն է ամենադժվար ունակությունը: – Լռելը: Ո՞րն է ամենակարևոր ունակությունը: – Հարցնելը: Ո՞րն է ամենաանհրաժեշտ ունակությունը: – Լսելը: Ո՞րն է ամենատհաճ սովորությունը: – Խառնակչությունը: Ո՞րն է ամենավնասակար սովորությունը: – Շատախոսությունը: Ո՞վ է ամենաուժեղ մարդը: - Նա, ով կարող է հասնել ճշմարտությանը: Ո՞վ է ամենաթույլ մարդը: - Նա, ով իրեն համարում է ամենաուժեղը: Ո՞վ է ամենախելամիտ մարդը: - Նա, ով հետևում է իր սրտին: Ո՞ր կապվածությունն է ամենավտանգավորը: - Կապվածությունը սեփական մարմնին: Ո՞վ է ամենաաղքատ մարդը: - Նա, ով ամենից շատ դրամ է սիրում: Ո՞վ է ամենից մոտ Աստծուն: - Գթասիրտ մարդը: Ինչպե՞ս հակազդել փորձանքին: - Ուրախությամբ: Ինչպե՞ս հակազդել տառապանքին: - Համբերությամբ: Ո՞րն է առողջ հոգու նշանը: - Հավատը: Ո՞րն է հիվանդ հոգու նշանը: - Հուսահատությունը: Ո՞րն է սխալ քայլերի նշանը: - Ջղայնությունը: Ո՞րն է բարի արարքների նշանը: - Հոգու խաղաղությունը: Ո՞վ է կենդանության օրոք մահանում: – Անտ...
Изображение
Պետք է կարողանալ սպասել…սպասել` մարդուն, սպասել` երջանկությանը, սպասել `հանդիպմանը… նրան` ով կարողանում է սպասել,ամենալավն է բաժին հասնում:Եկեք սպասենք....
Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից:  Ինչպես մեծ մտածողներին յուրահատուկ է քիչ բառերով շատ բան տալը, այնպես էլ փոքր մտածողները, ընդհակառակը, տիրապետում են շատ խոսելու և ոչ մի բան չասելու ձիրքին:  Լառոշֆուկո
Адажио Lara Fabian - Adagio (English-Italian) Я не знаю, где найти тебя Я не знаю, как отыскать тебя Но я чувствую голос ветра, Который говорит о тебе. Эта душа без сердц Ждет тебя Мысленно обними меня, Я пропадаю без тебя. Скажи, кто ты и я поверю. Ты – музыка, https://www.youtube.com/watch?v=5TfCbiHJybI
Изображение
Ես կգամ, երբ դու մենակ կմնաս Տրտում իրիկվա ստվերների տակ, Երբ դու կթաղես տենչերդ խորտակ. Եվ վհատությամբ երբ կհեռանաս… Ես կգամ, որպես մոռացված մի երգ, Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից. Քո մեռած սրտում կլինի թախիծ, Ես կկանչեմ քեզ դեպի այլ եզերք։ Ես կգամ, երբ դու կլինես տրտում, Երբ երազներդ հավետ կմեռնեն, Ձեռքդ կբռնեմ, ցավդ կմբռնեմ, Կվառեմ ուրիշ լույսեր քո հոգում… Վահան Տերյան
Изображение
Այսօր տհաճ խոսքեր ասելուց առաջ, մտածիր նրանց մասին, ովքեր չեն կարողանում խոսել… Սննդամթերքի համից բողոքելուց առաջ, մտածիր նրանց մասին, ովքեր ուտելու բան չունեն… Կյանքից դժգոհելուց առաջ, մտածիր նրանց մասին, ովքեր շատ շուտ են հեռացել կյանքից…Երեխաներիդ վրա բարկանալուց առաջ, մտածիր նրանց մասին, ովքեր երազում են երեխաների մասին, բայց չեն կարողանում ունենալ…. Երբ ճնշող մտքերը կճնշեն քեզ, ժպտա և շնորհակալ եղի’ր Աստծուն, որ դու ապրում ես… Կյանքը՝ իբրեւ պարգեւ, նվեր է տրված...
Изображение
Հետահայաց.... Ակամա,սեպտեմբետի 1-ին նախորդող այս օրերին հիշեցի մանկությանս տարիներ վերադարձնող ու ամենաջերմ հուշեր արթնացնող,սիրով լեցուն ամենագեղեցիկ ոտանավորներից մեկը.՝«Հասմիկի նամակը»:Հուսով եմ ձեզ մոտ եւս ժպիտ առաջացնող հուշեր արթնացան: Համացանցում գտա առաջին տպագրության էսքիզները:  Ֆիդանյան Արամ Թորոսի(1919 - 1948) «Հասմիկի նամակը» ստեղծագործության համար էսքիզ (3 էսքիզ մեկ թղթի վրա)թուղթ, տուշ20,5x15,7 սմ
Изображение
Կանգ ա'ռ ժամանակ... 💫 Արա Բեքարյան - Ընտանիք (Օրորոցի մոտ)1953 Ара Бекарян: Семья (У колыбели)1953 Սա է հայկականը,, սա է հայի գոյատեվման գաղտնիքը, սա է հայի ողնաշարը, սա է պաշտպանելու մեզ օտարամուտ ու օտարածին այլանդակություններից, սա է երաշխավորելու մեր վաղը... Ա. Բեքարյանը ստեղծել է թեմատիկ կոմպոզիցիոն աշխատանքներ, բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Արվեստագետին առավելապես գրավել է գյուղական կյանքը, ինչը նա մարմնավորել է պարզ ու ընդհանրացված ձևերով` զերծ կենցաղային, ազ գագրական մանրամասների շեշտադրումից: Հետպատերազմյան ժամանակներ: Նկարի երիտասարդ ծնողները պատկանում են խորհրդային իշխանության ժամանակ ծնված հայերի առաջին սերնդին: Երիտասարդ մայրը ժպտում է նայելով իր ամուսնուն, որը քնքշությամբ նայում է երեխային: Հակառակ անցյալի աղետալի տարիների, որոնք բաժին ընկան իրենց մանկությանն ու երիտասարդությանը, իրենց երեխային սպասում է լավ՝լուսավոր ապագա: Սակայն անցյալում ամեն ինչ չէ,որ վատ էր: Երեխայի օրորոցը հստակ նախահեղափոխական ժամանակների է, հավանաբար, երեխայի հայրը, կամ նույնիսկ ն...
Հանգստությունն ավելի ուժեղ է, քան էմոցիան: Լռությունն ավելի բարձր է, քան բղավոցը: Անտարբերությունը պատերազմից ավելի սարսափելի է:
Изображение
Կոմիտաս Վարդապետը իր այգում լողանալիս: 1909թ. հունիսի 6, ցերեկվա ժամը 12-ին, Էջմիածին:
Изображение
Անհասկանալի բան է հոգին: Ոչ ոք չգիտի, թե որտեղ է դա, բայց բոլորը գիտեն, թե ինչպես է դա ցավում: Ապրիր այնպես, որ մարդիկ քեզ տեսնելիս ժպտան, իսկ քեզ հետ շփվելիս մի փոքր ավելի երջանիկ դառնան:
Изображение
Օգնի~ր ինձ, Մարիա'մ  Բարեխոս եղիր իմ և իմ միջև  Օգնի~ր ինձ, Մարիա'մ,  Անաղարտ մնամ  Այն ճահճանման աղտ-աղարտի մեջ,  Որ դժգոհություն բառով է կոչվում: Դժգոհությունից ես շա~տ եմ դժգոհ: Օգնի~ր ինձ Մարիա'մ, Եվ ասեմ` ինչո'վ. Բարեխոս եղիր ի'մ և ի~մ միջև, Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ: Ես խռովել եմ նաև աշխարհից. Ե'կ ու վերստին հաշտեցրո~ւ դու մեզ, Թե չէ ես այսպես ապրել չե~մ կարող: Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին Լիացա'ծ, ժպտո'ւն ու գո~հ աչքերով` Հաղթելով և' քաղցը, և' պապակ փափագ: Ուզում եմ ապրել անչար ու բարի` Գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես... Մի բու թառել է իմ զույգ աչքերին. Թռցրո'ւ նրան: Մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձել. Կորցրո'ւ այդ ձուն: Ճանճեր են նստած ինձ վրա Այնպե'ս, Ինչպես քունջութը` կաթնահունց հացին: Ճանճը քունջո'ւթ չէ. Հացս չի~ ուտվում: Ճանճով է լցված իմ նե~րսը նաև, Ինչպես վարսանդը` խաշխաշի սերմով: Խաշխաշ չե~մ ուզում. Կակա'չ դարձրու: Ասում են, իբր, կապույտի վրա Չեն նստում ճանճեր: Լսում ես Մարիա'մ, Ինձ ներս ու դրսից կապ...
Изображение
Բարև առավոտ, բարև օր... Ի՞նչ ես պահել այսօր ինձ համար... Էլի լուռ թախի՞ծ, չմեռնող կարո՞տ... Սպասու՞մ երկար, անհույս, անավարտ, որ տողադարձվելու է գալիք օրվա հետ... Եթե երբևէ հիշելու լինես Դու նրանց. ովքեր երազել են քեզ, Նրանց հետ մեկտեղ չհիշես և ինձ Ոչ նրա համար, որ ես նրանցից լավն եմ, այլ նրա համար, որ ես ուրիշ եմ... ՈՒրիշ է եղել լացն իմ կարոտի, ցավն իմ կարոտի եղել է ուրիշ, Ես քեզ սիրել եմ այլ կերպ... Ուրեմն եթե երբևէ հիշելու լինես դու նրանց ովքեր երազել են քեզ... հիշիր ինձ որպես անտառից հեռու մենավոր ծառի. Ոչ նրա համար որ ես նրանցից վատն եմ սիրելիս, այլ նրա համար, որ ես ուրիշ եմ...
Изображение
Վեհափառը... ԲԱՐՈՒԹՅԱՄԲ ՕԾՈՒՆ ՀՈՒՍՈ ՏԱՃԱՐ 🤲 1968թ. նոյեմբերին իր առաջին հովվապետական այցով Միացյալ Նահանգներում էր գտնվում Վազգեն Առաջին վեհափառը: Թեև պարզ զուգադիպություն էր, որ Վազգեն Առաջին վեհափառը այդ օրերին Կալիֆորնիայում էր, բայց ոչ մի դեպքում պատահական զուգադիպության արդյունք Հայոց Հայրապետի որոշումը՝ այցելելու Ֆրեզնոյի այն հիվանդանոցը, ուր մահամերձ վիճակում բժշկական խնամքի տակ էր Հայկական Ն եմեսիսի արժանավոր դեմքն ու Դաշնակցական Վրիժառուի անհեվեր ուխտավորը՝ Միսաք Թոռլաքյանը: Ընդհակառակը՝ այցի գնալով մահվան մահճում գտնվող Միսաք Թոռլաքյանին ու նրա ճակատին դնելով հայրապետական իր աջը և Ազգային Հերոսի օրհնություն շնորհելով, Վազգեն Առաջին Վեհափառը փաստորեն պատմական նշանակությամբ շրջադարձային անակնկալ մատուցեց ողջ հայ ազգին: Այն ժամանակվա եղբայրական Ադրբեջանի նախկին քաղաքական գործիչին սպանած հայ վրիժառուին օրհնելը խիստ վտանգավոր կարող էր անդրադառնալ վեհափառի հետագա գործունեության վրա: Մոսկվան կարող էր խիստ ծանր արձագանքել նման քայլին, սակայն այդ ամենը քաջ գիտակցելով Վազգեն Առաջի...
Изображение
♥ Հայրենիքը անմուրհակ պարտատէր է, հայրենասէրը՝ կամաւոր պարտապան: ♥ Ընդունակութիւնը քայլ է, տաղանդը՝ վազք, հանճարը՝ թռիչք: ♥ Հագուստը կը քալեցնէ, գիտելիքը կը փայլեցնէ: Աւետիք Իսահակեան
Изображение
ԵՐԿԻՐԸ ՀՈՍ Երկիրը հո՛ն իր զաւակինն է այլեւս, Անոր ճակտէն հոսող քրտինքը կ'երթայ Մեծ հայրերուն մինչեւ կրծոսկրը թերեւս՝ Հաստատելու իր տանը հիմն անոր վրայ... Ոչ ոք այնտեղ ա՛լ իրեն ծուռ կը նայի... Աւերակներն անգամ ժպիտ մ' ունին արդ, Երբ կը տեսնեն դէմը իրենց՝ ամայի Գետնէն ելլող շինութեանց շարքը հպարտ... Եւ հո՛ղը, հո՛ղն իր գերութիւնն ա՛լ թօթուած, Իր ընդերքէն ոչ միայն ուժ՝ այլեւ խելք Կը հայթաթէ Հայուն ի մէն մի հարուած... Եւ շղթային՝ Արեւմուտքէն Արեւելք Վերակապուող կեանքի ամուր շղթային՝ Կ'ըլլայ մեր պինդ օղակը նախկին... Վահան Թէքէեան
Изображение
♠  Սարսափելի չէ մարդը աղքատության մեջ,սարսափելին աղքատությունն է մարդու մեջ: ♣  Հաղթահարենք սևը ու դրա վրա կառուցենք գունավորը... Անցյալը` սև, ապագան` սպիտակ... ներկան էլ թող լինի գունավոր... ♦  Ես հոգնել եմ մանրաքանդակ պաղ խոսքերից, լավ է լինել հմուտ դարբին ,քան ոսկերիչ ♥  Անցյալը երբեք չես կարող ջնջել, Ինչպես չես կարող տեսնել ապագան: Շատ ենք ետ նայում, ու նայում առաջ, ՈՒ մոռանում ենք ապրել մեր ներկան:
Աշխատեք պահել այն ինչ հարազատ է… այն ինչ ձեզ երջանկություն է պարգևում… գնահատեք բոլոր նրանց ովքեր ստիպել են ձեզ ժպտալ, ովքեր ձեզ անկեղծ գրկել են և չեն զղջացել ձեզ հետ անցկացրած ոչ մի րոպեի համար: Սովորեք պահել այն ինչ ձերն է և ձեռք բերել այն, ինչը հոգով է պատկանում ձեզ…
Изображение
Նա փախչում է անցյալից, բայց միշտ մտածում է նրա մասին… Նա չի հավատում հրաշքներին, բայց շարունակում է ցանկություններ պահել տոներին… Ես ամեն օր նրան հանդիպում եմ հայելուց այն կողմ....
Изображение
Միաժամանակ և՛ բազմամարդ է, Ե՛վ անաղմուկ է իմ հոգին։ Այդպես Լինում է միայն համըր կինոյում Ու... թանգարանում։   19.XI.1959թ. Չանախչի («Ականջդ բեր ասեմ» շարքից) Պարույր Սևակ
Եթե որևէ մեկը հարցնի, թե ես ում կողքին եմ պատկերացնում ինձ, ապա կասեմ. «Նրա, ով կկարողանա հասկանալ, որ ես իդեալական չեմ և չի լքի ինձ միայն նրա համար, որ մյուսն ավելի լավն է»
Изображение
«Հայը իր կյանքը պահպանելու մեկ միջոց մը միայն ունի, այն ալ զենք ու զինավարժությունն է։ Ես չեմ, որ կհրավիրեմ ձեզ, արտասահմանյան հայ երիտասարդներ, այլ դժբախտ հայրենիքի հողն ու քարը իրենց արյունով ներկած մեր նահատակներն են, որ կոչ կանեն ձեզի զենքի, զինավարժության ու վրեժխնդրության»։ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ
Изображение
Բարի, անփորձ գիշեր և խաղաղ քուն:Տերը օրհնի, պահի և պահպանի ամենքիս : 😇 👼
Изображение
Այո', բառերը հոգի ունեն Ու ճամփորդում են ուղիղ Դեպի մի ուրիշ հոգի:   Ունեն երաժշտություն,   Որ առանց դիպչելու Կարող է շոյել,   Եվ ունեն նաև Այնպիսի քաղցրություն,   Որ խառնվում է արյանդ քայլերին: Բառով կարելի է հարբել,   Կորսվել, գտնվել,   Աշխարհը շուռ տալ,   Անմահություն հիմնել: Բայց շատ ափսոս,   Որ նա կարող է նույնպես Դանակի սրությամբ Վերք բանալ քո մեջ,   Միկրոբ լինել Ու քեզ թունավորել Կամ փամփուշտի պես Արագ քեզ սպանել: Այո', բառերը հոգի ունեն. Մութ են սրսկում ժամերիդ Կամ ստեղծում են սեր,   Խաղաղություն և կյանք:   Բայց չեմ հասկանում,   Թե ինչու է ամեն ինչ,   Որ ծնունդ է առնում,   Մահանում է անպայման,   Իսկ բառը, երբ լույս տեսնի,   Մնում է ամրացած`   Իբրև խորքերի հավերժ բնակիչ: Ալիսա Կիրակոսյան
Изображение
Ծնունդդ Շնորհաւոր ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ... ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿ ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է.  Նա կդառնար 22 տարեկան...Նվիրյալ Ադամ Սահակյան՝մեր լուսավոր հերոս, դու միշտ ներկա ես,մեզ հետ ես , մեր սրտերում.
Изображение
Այգեպանը հոգատարությամբ խնամում է իր այգին և պաշտպանում է այն մոլախոտերից` աճեցնելով միայն այն ծաղիկները, որոնք նա ուզում է ունենալ: Ճիշտ նույն ձևով, մարդը պետք է հոգ տանի իր ուղեղի «այգու» մասին` հեռացնելով բոլոր անիմաստ և կեղտոտ մտքերը, միաժամանակ` աճեցնելով օգտակար և մաքուր մտքերի «ծաղիկները»: Հիշեք, ամեն մարդ ինքն է հանդիսանում իր կյանքի «այգեպանը»: Նա է իր մտքերի տերն ու տիրակալը, իր արարիչը, իր կյանքը կերտողը
Изображение
Քննադատությունն անօգուտ է,որովհետև այն ստիպում է մարդուն պաշտպանվել,և,որպես կանոն,փորձել արդարանալ:Քննադատությունը վտանգավոր է,որովհետև հարված է հասցնում մարդու գոռոզությանը,տրորում արժանապատվությունը և վիրավորանք է առաջացնում:  Դեյլ Քարնեգի
Изображение
Այսօր մեր եկեղեցու լուսամիտ հայրապետ Վազգեն Առաջին կաթողիկոսի հիշատակի օրն է:  «Իրապես, անգնահատելի է նրա դերը հայ ժողովրդի կյանքում: Վեհափառ հայրապետը ջանք չխնայեց հայ ժողովրդի զավակների առջեւ բացելու մեր հազարամյա վանքերի եւ եկեղեցիների դռները: Երկար տարիների դադարից հետո Վեհափառի շնորհիվ հայը հնարավորություն ունեցավ հասկանալու բուն հայկականության կարեւորությունը, որ ամփոփված է հայոց եկեղեցու մեջ: Նա Էջմիածինը դարձրեց այն ոսկյա կամուրջը, որով կապեց Սփյուռքի ու Հայաստանի հայությանը»:  Վազգեն Վեհափառի գավազանակիր, նրա սան Տեր Եղիշե
Изображение
Սո՞ւրը, թե՞ գրիչը: Թե՛ մեկը և թե՛ մյուսը ես սիրեցի և գործածեցի երկուսն էլ: Սակայն, հայտնվելով երկընտրանքի առջև, ես պիտի նախընտրեի առաջինը, քանզի լինում են ժամանակներ, երբ գրիչը, խոսքը, ճշմարտությունն իրենց ճամփան հարթելու համար կարիք են զգում սրի: Սիրում եմ հայոց արքայի սուրը, որը «գետին չընկավ», այլ՝ իբրև հրեղեն կանթեղ մնաց կախված Սեպուհ լեռների վրա և պատմության անաստղ գիշերներին հայի դարավոր ճամփան լուսավորեց: Սուր և գրիչ՝ աստվածայի՜ն զենքեր, որոնք տրված են մարդուն՝ պաշտպանելու իրավունքն ու սրբությունն աշխարհում, իմ ձեռքում էլ հաճախ փոխարինեցին իրար: Եվ ... չպարտվեց, «գետին չընկավ» և՛ իմ սուրը... ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Изображение
Բարի լույս , առավո'տ ,   Դու խենթ երգով ` արդար առավոտ ,   Ա~խ , ինչ անուշ է շունչդ վաղորդյան, Ինչ ցանկալի է լույսդ լուսավոր ...   Բարի լույս , առավոտ , Մաքուր սրտով , մանուկ առավոտ , Իմ բարի , քնքուշ , առույգ առավոտ ,   Բարիով ժպտա , լույսի մեջ լողա...
Изображение
Лучшие вещи в жизни — бесплатны: объятия, улыбки, друзья, поцелуи, семья, сон, любовь, смех и хорошее настроение!
Изображение
Просто-Любите… Просто- Прощайте… Сделать не можете не обещайте… Не обижайте и не завидуйте, зря не страдайте и время цените, в сердце, в душе зла не держите… Просто мечтайте, дерзайте, творите… Просто с Любовью к Людям живите!!!
Изображение
Սեր ու երազ.... Ամեն մի մոմ՝ մի փոքրիկ հույս, Ամեն մի մոմ՝ թաքուն երազ... Ամեն մի մոմ՝ հոգու մի ճիչ Ամեն մի մոմ՝ մի երազանք... Վառվող մոմեր... Վառվող հույսեր... Սեր ու երազ....
Ես գիտեմ միայն մեկ ազատություն, և դա մտքի ազատությունն է:
Изображение
Հույսը վառում է բոլոր մարված մոմերը ... Չորս մոմեր այրվում էին դանդաղ: Լռություն էր և լսվում էր նրանց զրույցը: Առաջինն ասաց. - Ես խաղաղությունն եմ, մարդիկ չեն հասցնում ինձ պահել, կհանգչեմ, – ասաց և թուլացրեց կրակը ու մարեց: Երկրորդն ասաց. - Ես հավատն եմ, ավելորդ եմ, մարդիկ չեն ուզում իմանալ իմ մասին, իմաստ չունի վառված մնալ:Երբ ավարտեց խոսքը, փչեց թույլ զեփյուռը և հանգցրեց նրան: Երրորդ մոմը արտահայտվեց տխուր. - Ես սերն եմ: Էլ ուժ չունեմ, մարդիկ չեն հավատում իմ կարևորությանը. մոռանում են նույնիսկ իրենց սիրելիներին,-ասաց և անմիջապես հանգավ: Այդ պահին ներս մտավ մի երեխա, տեսավ երեք մոմորը հանգած: - Ի՞նչ է սա, դուք պետք է մինչև վերջ վառվեք,-ասաց ու սկսեց լացել:Այդ ժամանակ խոսեց չորրորդ մոմը. - Քանի դեռ ես կրակ ունեմ,կվառենք մյուս մոմերը: Ես հույսն եմ: Եվ փայլող աչքերով երեխան հույսի մոմով վառեց մյուսները:
Изображение
Ամեն բացվող առավոտ, պետք է ասենք փառք քեզ Տեր, փառք... Փառք Աստծուն ամեն բացվող բարի առավոտի համար. Բարի լույս...