Բարև առավոտ, բարև օր...
Ի՞նչ ես պահել այսօր ինձ համար... Էլի լուռ թախի՞ծ, չմեռնող կարո՞տ... Սպասու՞մ երկար, անհույս, անավարտ, որ տողադարձվելու է գալիք օրվա հետ...
Եթե երբևէ հիշելու լինես Դու նրանց. ովքեր երազել են քեզ, Նրանց հետ մեկտեղ չհիշես և ինձ Ոչ նրա համար, որ ես նրանցից լավն եմ, այլ նրա համար, որ ես ուրիշ եմ... ՈՒրիշ է եղել լացն իմ կարոտի, ցավն իմ կարոտի եղել է ուրիշ, Ես քեզ սիրել եմ այլ կերպ... Ուրեմն եթե երբևէ հիշելու լինես դու նրանց ովքեր երազել են քեզ... հիշիր ինձ որպես անտառից հեռու մենավոր ծառի. Ոչ նրա համար որ ես նրանցից վատն եմ սիրելիս, այլ նրա համար, որ ես ուրիշ եմ...

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...