Ծնունդդ Շնորհավոր Վիլյամ Սարոյան!!!--110
Սարոյանը գրել է 1500-ից ավելի պատմվածքներ, բազմաթիվ վեպեր, վիպակներ, պիեսներ:
Նրա ստեղծագործությունների հերոսները հասարակ մարդիկ են, աշխատավորներ ու թափառաշրջիկներ, բատրակներ ու բանվորներ, մանր առևտրականներ ու ծառայողներ, որոնց կյանքը լի է դառնությամբ, կարիքով ու զրկանքով: Նրանք, սակայն, չեն հուսալքվում ու ընկրկում կյանքի դժվարությունների առաջ, այլ ամենածանր դրության մեջ էլ փայփայում են լավի հույսը, ամենամռայլ վիճակում` գտնում լույսի շողերը: Սարոյանի ստեղծագործությունները տոգորված են խոր մարդասիրությամբ ու պայծառ լավատեսությամբ, հասարակ մարդու ճակատագրի, նրա ապագայի հանդեպ մտահոգությամբ:
Սարոյանի շատ գործերում ոչ միայն հայի կերպարներ կան, այլև կա հայկական հոգեբանություն, ոգի ու ոճ, կա անհուն կարոտ հայրենի ավերված օջախի ու կորցրած ծննդավայրի հանդեպ: «Թեև անգլերեն եմ գրում,- գրել է Սարոյանը,- բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Գործածածս խոսքերն անգլերեն են, միջավայրը, որի մասին գրում եմ, ամերիկյան է: Սակայն այն ոգին, որ ստիպում է ինձ գրել` հայկական է: Ուրեմն` ես հայ գրող եմ»:
Սարոյանի շատ գործեր թարգմանված են հայերեն: Սարոյանը շատ էր սիրում Հայաստանը, Երևանը: Նա մի քանի անգամ այցելել է իր նախնիների հայրենիքը, որը նաև իրենն էր համարում: Առաջին անգամ 1935-ին է եղել Երևանում: 25 տարի անց` 1960-ին նա կրկին այցելել է և ուրախացած բացականչել. «...Ինձ թվում էր, թե ընկել եմ մի ուրիշ աշխարհ: Զարգացումը մեծ է, հաջողություններն` անհամար»:
Комментарии
Отправить комментарий