Сообщения

Сообщения за ноябрь, 2016
Ինչու՞ Աստված կնոջը Ադամի կողից ստեղծեց և ոչ հողից: Բազմաթիվ պատճառներով: Նախ, որպեսզի իրեն տղամարդուն հավասար չկարծի, այլ իրեն պահի իբրև ոչ համահասակակից և ոչ համահողակից: Երկրորդ, որ անփույթ չլինի մարդու նկատմամբ և չլինի անհնազանդ, այլ ինչպես նրա կողը, իբրև նրա մարմին հնազանդ լինի գլխին:  Երրորդ, ինչպես խոսելը գլխին է տրված, այդպես էլ լռելը կողինն է, այսինքն կինը պետք է լուռ լինի ամուսնու իշխանության տակ: Չորրորդ, որպեսզի իրեն տկար չկարծի, այլ ինչպես կողոտ և հաստակող ենք ասում ըմբիշին, այդպես էլ ուժեղ լինի կինը տան գործերը տնօրինելու մեջ: Հինգերորդ, կողը երիկամների պահողն ու շրջապատողն է, որից առաջ է գալիս ցանկությունը, թեպետ չի շարժում նրան, սակայն կրում է նրա ազդեցությունը: Վեցերորդ, չստեղծվեց գլխից ու ոտքից, այլ մեջտեղից, որ մարդկանց համար դաս լինի կնոջը ոչ թե գլխին հավասար պատվելու և ոչ էլ իբրև ոտք անարգելու, այլ չափավոր նրան պատվի արժանացնելու: Յոթերորդ, կողը պարունակող կառուցվածք ունի, որ նշանակում է, թե կինը ամուսնու տան և ունեցվածքի պարունակողն ու ժողովողն է: Ութեր...
Изображение
Նա հավանաբար ցողոտ-շաղոտ մի լուսաբաց-աղջիկ... գլխապտույտ սիրո պատճառ... Սերը հաճախ խլում է բանականությունը նրանից, ով ունի, և տալիս է նրան, ով չունի։<<Դիդրո>> Սիրո սափորից մի քանի ումպով բնությունը հատուցում է դժվարին կյանքի բոլոր չարչարանքները։ «Գյոթե»  ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~ "ԴՈՒ ԱՌԱՎՈՏ ԵՍ,ԵՍ ՄԱՅՐԱՄՈՒՏ"  ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~ Դու առավոտ ես , ես մայրամուտ եմ  Մի ողջ ցերեկ է բաժանում մեզ ...  Ես տանջվելու մեջ այնպես հմուտ եմ  Այնպես անփորձ եմ տանյելու մեջ Ես մայրամուտ եմ , դու առավոտ ես ,  Մի ողջ գիշեր է բաժանում մեզ...  Բայց ես շողում եմ առավոտի պես  Երբ հեռվից-հեռու նայում եմ քեզ ...  Հեղ. ՝ Հ.Սահյան
Изображение
Համո Սահյան «Հոգնել եմ» Հոգնել եմ Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց, Իմ մտքերի հետ մթնում խոսելուց, Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց Հոգնել եմ արդեն: Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց, Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց, Կշտամբանքներով ռմբակոծվելուց Հոգնել եմ արդեն: Հոգնել եմ արդեն զուր թափառելուց, Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց, Ամեն պարողի ծափահարելուց Հոգնել եմ արդեն: Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց, Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց, Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց Հոգնել եմ արդեն: Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց, Կրկնված երգերն անվերջ կրկնելուց, Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց, Հոգնել եմ հոգնել:
Изображение
Եղիշե Չարենց Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ, Երգեմ պիտի գիշեր-ցերեկ - ու սրտի խաղ պիտի ասեմ. Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր -  Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ: Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես, Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես, Անուշ հոտով սիրտս լցրիր - Վարդստանի, Շիրազի պես, - Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ, - երգս ուրախ պիտի ասեմ: Աշխարհը մե բաղ է, գոզալ, - նստել ես դու բաղի մեջը, Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը, Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը, - Սրտիս անուշ արտասուքին երկնային շա'ղ պիտի ասեմ: Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ, Էն փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ, - Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո'ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ, - Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ:

Sona Rubenyan & Vahag Rush - Պար Պսակի / Wedding Dance / Свадебный танец /

Изображение
Изображение
Երազանք...հույսի ու հավատի Երանի՜ նրանց,ովքեր տեսնելու են ՀԱՅՈՑ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ ԴՐՈՇԸ վերստին ծածանվելիս միացյալ պատմական ՀԱՅՈՑ հայրենիքի արքայանիստ ՈՍՏԱՆՈՒՄ:

Վահան Բադասյանը փակուղու առաջ է կանգնեցնում Կարեն Կարապետյանին

Изображение
Изображение
Ծնունդդ շնորհավոր քաջարի հայորդի ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՉԱՌԼԶԻ (ԱՎՈ) ՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԵԴԱՐՁԴ ՍԻՐԵԼԻ ԱՎՈ... հայի ԽԻՂՃ, սիրված ՀԱՅՈՐԴԻ, ազգի ՀԵՐՈՍ------- մեր ՄՈՆԹԵ  Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ,  ՀՀ բանակի փոխգնդապետ (1994),  ՀՀ Ազգային հերոս (1996),  Արցախի հերոս (1999):
Изображение
Изображение
Մինաս Ավետիսյան ( 1928 — 1975 ) _ Մարտիրոս Սարյան ( 1880 — 1972) Minas Avetisyan _ Martiros Saryan «Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»: Մարտիրոս Սարյան
Изображение
Քեզ իմա՞լ չգովեմ իմ սիրուն Ապարան... ԱՍՏԾՈ օրհնեալ վրձնին արժանացած ԻՄ ՀԱՅՐԵՆԻ ՉՔՆԱՂ ԲՆԱՇԽԱՐՀԻ աներևակայելի գեղանկար նրբերանգները չի վրիպել<<Գեղեցկություն>>ընկալման գիտակ,հայրենի բնաշխարհի ՄԵԾ ՍԻՐԱՀԱՐ՝լուսահոգի ԶՈՐԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ֆոտոխցիկից...հեռու պլանում իմ ծննդավայրն է՝Սարալանջը:
Изображение
Изображение
Մարդու նկատմամբ մարդ եղեք, մարդիկ: ```````````````````````````````````````` Պ. Սևակ Պարույր Սևակի դիմանկարը (1970-ական թթ. սկիզբ) Ավետիսյան Մինաս Կարապետի (1928 - 1975)

Հայաստանում պետական լեզուն հայերենն է. ռուսերենը, ինչպես շատ այլ լեզուներ, խորացման կարիք ունեն. Լևոն Մկրտչյան (տեսանյութ) | Armlur – Լուրեր Հայաստանից

Հայաստանում պետական լեզուն հայերենն է. ռուսերենը, ինչպես շատ այլ լեզուներ, խորացման կարիք ունեն. Լևոն Մկրտչյան (տեսանյութ) | Armlur – Լուրեր Հայաստանից

Հայաստանում պետական լեզուն հայերենն է. ռուսերենը, ինչպես շատ այլ լեզուներ, խորացման կարիք ունեն. Լևոն Մկրտչյան (տեսանյութ) | Armlur – Լուրեր Հայաստանից

Հայաստանում պետական լեզուն հայերենն է. ռուսերենը, ինչպես շատ այլ լեզուներ, խորացման կարիք ունեն. Լևոն Մկրտչյան (տեսանյութ) | Armlur – Լուրեր Հայաստանից
Изображение
ԱՐԱՔՍ---Հայոց,անցյալի,ներկայի,բայց ոչ ապագայի բաժանարար գիծ ԱՐԱՔՍ - ավանդազրույց Հայոց Արաքս թագավորը պարսիկների հետ պատերազմելու ժամանակ մեկի միջոցով նախազգուշացվում է, որ ինքը միայն այն ժամանակ հաղթանակ կտանի, երբ աստվածներին զոհ կմատուցի երկու լավագույն ու գեղեցիկ կույսերի: Խնայելով իր դուստրերին՝ Արաքս թագավորը զոհաբերում է հպատակներից մեկի աղջիկներին: Սրանց հայրը միառժամանակ խեղդում է իր մեջ դառնության ու վիրավորանքի զգացումը, սակայն հենց որ հարմար առիթ է ներկայանում, սպանում է Արաքսի աղջիկներին և լքելով իր հայրենիքը՝ գնում է օտարություն: Իմանալով այդ մասին՝ Արաքս թագավորը նետվում է Հալմոս գետը, որն այնուհետև իր անունով կոչվում է Արաքս:
Изображение
Քամու թևերին զբոսնում է մի հոգեթով, գունագեղ, թախծոտ,ջերմությամբ պարուրված արևաշող աշուն: Նա չափազանց գեղեցիկ է ու խայտաբղետ: Իր բազմերանգ զգեստով նման է թափառական գնչուհու, որն ուր որ է կհավաքի ծովածավալ փեշերն ու կհեռանա.... ՄԻ ԲՈՒՌ ԱՇՈՒՆ ԲԵՐԵՔ Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից, Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ, Դեղին պատարագ է այնտեղ նորից, Հոգեվարքի դեղին մի առասպել: Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ- Աղոթելով ամեն քար ու ճմբին… Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան Նավասարդյան օրվա հողաթմբին… Թափուր մի բույն բերեք… չված հավքի Խառն, անընթեռնելի կտցագրով… Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի Եվ իմ թափուր սրտից մնամ խռով: Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից, Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել: Դեղին փոթորիկ է այնտեղ նորից, Հոգեվարքի դեղին մի առասպել: Համո Սահյան
Изображение
Այգու մեյ զբոսնում է մի թախծոտ, մի պայծառ աշուն: Նա չափազանց գեղեցիկ է ու խայտաբղետ: Իր գունագեղ զգեստներով նման է թափառական գնչուհու, որն ուր որ է կհավաքի փեշերը ու կհեռանա: Դա կլինի հետո: Այժմ նստել է այստեղ` կենտրոնում, զրնգացնում է արծատե վզնոցը, ցնցում է ուսերը ու մի շատ տխուր ռոմանս է երգում: Մարդիկ, ովքեր անցնում են աշնան միջով, դանդաղեցնում են քայլերը: Շենքերից ու ամուլ փողոցներից հետո աշնանային այգին շշմեցնում է նրանց: Ամեն ինչի ավարտն ել տխուր է: Տխուր է հատկապես գեղեցիկ հեքիաթի ավարտը, որը հյուսված է ոսկեզօծ, աննյութեղեն շողերից: Բնության անսովոր գեղեցկությամբ արբած,կանգնած եմ մինչև սրունքս հասնող խաշամի մեջ: Ոսկեզօծ շողերն են տխուր հեկեկում, թե սրտիս մեջ տանջող տրտմությունն է թանձրանում…. Պահում եմ շունչս: Թվում է, թե պարտեզում Տերյանն է քայլում: Թվում է` լսում եմ նրա քայլերի ձայնը, աշնան մասին նրա անկրկնելի ստեղշագործությունները: Ու չգիտես ինչու այն կարդում է շշուկով, միայն ինձ համար... Հասնում եմ այգու ելքին: Վերջին անգամ ետ եմ նայում: Անսովոր գեղեցկության մեջ սարսափազդ...
Изображение
ԱՂՈՐԹՔ,ԼՈՒՅՍ ՈՒ ԽՆԿԱՐԿՈՒՄ .... Վանի Սուրբ ԹՈՎՄԱՍ եկեղեցու կամարների հովանու ներքո օդը խտացավ ոչ միայն ՀԱՅԻ շնչով,վառված մոմի լույսով,այլև բարձրաձայն առ Աստված հնչած աղոթքով ,Պատմական ՀԱՅՈՑ Հայրենիքի բաղձալի ապագայի՝ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԵՐՏՄԱՆ համար:
Изображение
Այս էլ կոմերիտական ժամանակներ,հավանաբար79-80- ականների երբ 9 կամ 10-րդ դասարանում էի սովորում,ադեն հեռավոր անցյալից...կյաքիս լավագույն տարիների հուշերից:
Изображение
Վահան Տերյան «ԱՇՈՒՆ» ԱՇՈՒՆ Մեգ է, անձրև ու մշուշ Իմ այգում մերկ, Դառը թախիծ ու վերհուշ, — Անվախճան երգ։ Հողմն է լալիս թփերում Մերկ ու վտիտ. Ցուրտ է, խավար է հեռուն Եվ անժպիտ։ Սիրտըս թախծոտ ու խոցոտ, Հոգիս հիվանդ, — Ո՞վ արևոտ ու բոցոտ Կըվառե խանդ։ Տունըս ավեր ու խավար՝ Օրըս անլույս, Ո՞վ կըվառե ոսկեվառ Երազ ու հույս…
Изображение
Հայոց Ավետյաց Էրգրի` իմ բաժին Մայրամուտը ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~ Ի՛նչ տրտում են զանգերը, քո՛ւյր, մայրամուտի,— Զանգերը թաց ու ցողաբո՛ւյր մայրամուտի...Ե. Չարենց Այստեղ՝ՎԱՆԱ կուսական լեռներում՝սբ.ԹՈՎՄԱՍԻ բարձունքին իմ բաժին մայրամուտն իջավ երկնայինի ու երկրայինի ողջագուրմամբ..... Մայրամուտ-ինչ գեղեցիկ տեսարան է,երբ արևը մայր է մտնում և կամաց-կամաց օրը սկսում է մթնել:Արևի վերջին ճառագայթները լուսավորում ու ոսկեգույն երանգ են տալիս երկնքին: Երկինքն էլ իր հերթին նմանվում է այն ամոթխած աղջնակին , ում այտը համբուրել է սիրելին: Երկինքն այնքան համեստորեն է կարմրում, որ թվում է հիմա ամոթից լաց կլինի: Ամեն անգամ վայելում եմ մայրամուտն ու մտածում,որ միայն Աստված կարող է շրջակա աշխարհի ներկապնակից երկնայն ու երկրային երանգավորման համաձուլվածք ստանալ: ՈԻ.......... Չգիտեմ ինչո՞ւ, մայրամուտի ժամանակ սկսում եմ տխրել, որովհետև մայրամուտը վերջանում է, ինչպես ինչ որ մի տեղ ,ինչ որ մի բան.....ինչ որ մի կյանք....

TOUCHING HEARTS: RAINING - ANIMATED GIF

TOUCHING HEARTS: RAINING - ANIMATED GIF : ...

Ֆոտոշարք Եռաբլուր զինվորական պանթեոնից․ մերօրյա հերոսների շիրմաքարերը արդեն տեղադրվել են ~ ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՀԿ

Ֆոտոշարք Եռաբլուր զինվորական պանթեոնից․ մերօրյա հերոսների շիրմաքարերը արդեն տեղադրվել են ~ ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՀԿ
Изображение
ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ__Հայոց Հողի  *********************************  Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է...  ! * ~✿ ☆'•' .    ...ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆ 20 ...  | * ~✿ '•.✮'   Ծնունդդ շնորհավոր ՀԵՐՈՍ! ...  *********************************************************************************  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանպետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ ՊԲ N զորամասի չորրորդ հրաձգային վաշտի երկրորդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգեւատրվեց «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:  ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵ'Ք..