Մարդկային գործերի մէջ հայրենիքի պաշտպանութիւնն է ամենասրբազանը:Հայրենիքի չափ նուիրական է եւ պատերազմը հայրենական: Հաւաքական աւազակութիւն եւ սպանութիւն է այլ կարգի ամէն պատերազմ:Եւ ճշմարիտ հերոսները նրանք են միայն, որոնք մեծագործում են եւ առաքինանում իրենց վտանգուած հայրենիքը պաշտպանելու ժամանակ:Հերոսի անունը պիտի զլանալ աշխարհակալական պատերազմի մասնակցող ամէն զօրականի: Սպանութեան եւ կողոպուտի ելած բանակը կարող է քաջ աւազակներ ու մարդասպաններ տալ, բայց ոչ եւ հերոսներ:
Գարեգին Նժդեհ բանտային գրառումներ
Комментарии
Отправить комментарий