Ողջույն ժպիտ: Ինձ չե՞ս հիշում: Այդ ես եմ, այն տխուր ու ինքնամփոփ աղջիկը, որից դու մի ժամանակ լուռ հեռացար: Ես տխուր էի առանց քեզ: Դու գնալով քեզ հետ տարար նաև ուրախությունս: Ես մենակ էի: Սենյակիցս դուրս չէի գալիս: Ախր ինչպե՞ս կարող էի դուրս գալ փողոց՝ առանց այդքան գեղեցիկ ժպիտի: Իսկ եթե հարցնեին, թե ու՞ր է իմ սքանչելի ժպիտը: Այդ դեպքում ի՞նչ պետք է ես պատասխանեի: Ասեի, թե անորոշ ժամանակով գնացել ես հանգստի՞, թե՞ ասեի ճիշտ պատճառն ու արժանանայի նրանց քննադատություններին...Ժպի՛տ, էլ չհեռանաս խնդրում եմ: Առանց քեզ ես չունեմ իմ երբեմնի գեղեցիկ տեսքը: Ինձ ոչ ոք առանց քեզ՝ ժպիտի, չի սիրում: Դու ես իմ ամենամտերիմ և ամենալավ ու անդավաճան ընկերը: Դու ես կարողանում ինձ օգնել դուրս գալ անելանելի վիճակներից: Ընդամենը մեկ համոզիչ ժպիտ և բոլորը կհավատան, որ ինձ մոտ ամեն բան հիանալի է: Այլ կերպ չէր էլ կարող լինել...
Մենք իրականում ծնվում ենք ժպիտով: Անգամ նորածին երեխան քնի մեջ ժպտում է, քանի որ դա աշխարհի ամենագեղեցիկ երևույթն է: Այն պարտադիր է ամենուր: Միայն ժպիտն է ընդունակ մնալ միշտ նույն ձևի՝ գեղեցիկ և հմայիչ: Այդ իսկ պատճառով ժպտացեք հաճախ և գեղեցկացրեք շրջակայքը ձեր անսպառ ժպիտներով...♥
Комментарии
Отправить комментарий