Այգու մեյ զբոսնում է մի թախծոտ, մի պայծառ աշուն: Նա չափազանց գեղեցիկ է ու խայտաբղետ: Իր գունագեղ զգեստներով նման է թափառական գնչուհու, որն ուր որ է կհավաքի փեշերը ու կհեռանա: Դա կլինի հետո: Այժմ նստել է այստեղ` կենտրոնում, զրնգացնում է արծատե վզնոցը, ցնցում է ուսերը ու մի շատ տխուր ռոմանս է երգում: Մարդիկ, ովքեր անցնում են աշնան միջով, դանդաղեցնում են քայլերը: Շենքերից ու ամուլ փողոցներից հետո աշնանային այգին շշմեցնում է նրանց:
Ամեն ինչի ավարտն ել տխուր է: Տխուր է հատկապես գեղեցիկ հեքիաթի ավարտը, որը հյուսված է ոսկեզօծ, աննյութեղեն շողերից: Բնության անսովոր գեղեցկությամբ արբած,կանգնած եմ մինչև սրունքս հասնող խաշամի մեջ: Ոսկեզօծ շողերն են տխուր հեկեկում, թե սրտիս մեջ տանջող տրտմությունն է թանձրանում….

Պահում եմ շունչս: Թվում է, թե պարտեզում Տերյանն է քայլում: Թվում է` լսում եմ նրա քայլերի ձայնը, աշնան մասին նրա անկրկնելի ստեղշագործությունները: Ու չգիտես ինչու այն կարդում է շշուկով, միայն ինձ համար... Հասնում եմ այգու ելքին: Վերջին անգամ ետ եմ նայում: Անսովոր գեղեցկության մեջ սարսափազդու է հնչում շեր ագռավի կռռոցը: Տաք շունչ կա ամենուր: Ասես ինչ- որ մեկը շնչում է երեսիդ:
-Ձյուն է գալու,- ասում են մարդիկ, ու կծկվում իրենց իսկ մտքից:

Այգու մեջ զբոսնում է մի թախծոտ, մի տխուր աշուն: Նա չաթազանց գեղեցիկ է ու խայտաբղետ: Իր գունագեղ զգեստներով նման է թափառական գնչուհու…

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...