Հայկական տարազ
Սյունիք - Վայոց Ձոր - Արցախ

- Մեծ Սյունիքում (որը ներառում է Մեղրին, Կապանը, Գորիսը, Սիսիանը, նաև Եղեգնաձորն ու Վայքը) հագուստն ընդհանուր համալիր ունի, որն ազգագրագետները կոչում են սյունիքարցախյան տարազ: Այս տարազն այն հնագույններից է, որ պահպանվեց մինչև 20-րդ դարի վերջ. նույնիսկ որոշ գյուղերում մինչև 92-93թթ. տատիկներ կային, ովքեր իրենց ավանդական հագուստն էին հագնում: Իսկ Զանգեզուրում երկու տեսակի հագուստ կար` «տնամեջի» և «մարդամեջի»: Այն կանաչ-կարմիրի զուգորդությամբ հագուստ է: Սյունիքարցախյան տարազը բաղկացած էր ներքնազգեստից` շապիկից, վարտիքից և վերնազգեստից, որի մեջ մտնում էին արխալուղը, գոտին, մուշտակը, ինչպես նաև գլխի հարդարանքը: Կանանց հագուստն ընդհանրապես կարմիր էր, իսկ տարեցներինը` կանաչ: Սյունիքն իր արմատականությամբ բավականին հետաքրքիր շրջան է, այստեղ հնի և նորի փոխառությունը հետաքրքիր է եղել. հինը` ավանդականը, միշտ էլ պահպանել են: Իսկ ընդհանրապես, կանայք ավելի պահպանողական էին տարազի հարցում, շուտ չեն փոխվել դեպի եվրոպականը:

Աղբյուրը` esyes.am

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...