Ծառաքար ժայռակերտ հին հայկական , միջնադարյան վանական համալիր
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շութուրայվա գյուղի մոտ հնադարյան հայկական ժայռակերտ եկեղեցական համալիր է գտնվում։ Այն 10-րդ դարի Ծառաքար եկեղեցին է, գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Գաբեղյան գավառում։ 
Վանական համալիրը ամբողջությամբ տեղակայված է ժայռի մեջ, արտաքին կառույցները ժամանակի ընթացքում ոչնչացել են։ Վանական ժայռափոր համալիրը մի քանի եկեղեցիներից է բաղկացած, որոնք իրար են կապվում բազմաթիվ մուտքերի միջոցով։ Այն նաև 6 մատուռներ և հարակից այլ կառույցներ ունի։
Վանական համալիրը աչքի է ընկնում իր արտասովոր ճարտարապետական կառուցվածքով և վիմագիր ընդարձակ արձանագրություններով։ Բայց չնայած այդ ամենին, մինչև վերջին ժամանակները ոչ ոք չի զբաղվել այդ բացառիկ կառույցի ուսումնասիրմամբ։
Առաջին անգամ եկեղեցին բացահայտել է շոտլանդացի հետազոտող Ստեփան Սիմը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ Ծառաքարի վանական համալիրը 2-րդ անգամ 2009թ. հետազոտել է սեյսմոլոգ Շիրո Սասանոն, ով եկեղեցական համալիրի մասին փոքրիկ հետազոտական աշխատություն է գրել և բազում լուսանկարներ կցել այդ աշխատությանը։
Այսպիսով օտար հետազոտողների ուսումնասիրությունների շնորհիվ բացահայտվել է Ծառաքարի եկեղեցական համալիրն ու հայտնի դարձել գիտական աշխարհում։ Ցավոք, օտար հետազոտողները չեն կարողացել վերծանել եկեղեցական համալիրի իսկական անունը և այն անվանել են հարակից քրդական գյուղի անունով։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...