Ստամբուլի հայկական կղզու պատմությունը
Բոսֆորի նեղուցի կենտրոնում գտնվող երկու կղզիներից մեկը (մյուսը՝ հայտնի Kız Kulesi-ն), որ հայտնի է «Սուադա» կամ «Գալաթասարայ ադա» անուններով, 19-րդ դարում՝Գալաթասարայի կղզին դեռևս 1872թ.-ին օսմանյան սուլթաններից Աբդուլազիզի կողմից շնորհվել է հայտնի պոլսահայ Բալյանների գերդաստանից։(Օսմանյան պատմության ամենանշանավոր ճարտարապետների ընտանիքներից մեկը) Աբդուլ Համիդ 2-րդը փոխանցել էր Բալյանների տոհմի ներկայացուցիչներից Սարգիս Բալյանին՝ օսմանյան պալատական ճարտարապետ։ Կղզին տրվել էր Սարգիս Բալյանին ոչ թե որպես նվեր, ինչպես հաճախ է ներկայացվում, այլ պարտքի դիմաց, որ կուտակել էր օսմանյան սուլթանը Բալյանների կառուցած բազմաթիվ շինությունների (մզկիթներ, պալատներ, կամուրջներ և այլն) համար։ Մինչև Հայոց ցեղասպանությունը կղզին կոչվում էր «Սարգիս Բեյ ադասը»՝ պարոն Սարգիսի կղզի։ Կղզու վրա Բալյանները կառուցել էին փոքրիկ երկհարկանի ամառանոց։ 1874թ.Օսմանյան շրջանում այս կղզում բնակվել է նաև հայտնի ծովանկարիչ Այվազովսկին... Կոնստանդնուպոլիս իր չորրորդ այցելության ժամանակ մեկ ամիս շարունակ այս կզղում է հյուրընկալվել նկարիչ Հովհաննես Այվազովսկին: 1914թ.-ից սկսած կղզու տարածքի շինություններն օգտագործվել են որպես ածուխի պահեստներ:
1899թ. հետո, երբ մահանում է Սարգիս Բալյանը, իշխանությունները որոշում են վերցնել կղզին՝ համարելով, որ պարտքը մարված է։ 1940-ականներին Բալյանի ժառանգները դատարանով իրենց են վերադարձնում կղզին, սակայն 1957 թվականին վաճառում են այն «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբին, որին էլ պատկանում է կղզին մինչև օրս։ Այսօր այստեղ է գտնվում հարուստ ստամբուլցիների ամենասիրելի հանգստյան վայրերից մեկը՝ իր ռեստորանով, լողավազանով և դեպի Բոսֆորը բացվող տեսարանով։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...