Armenian from Akhaltsikh (early 1910)
Հայուհին Ախալցխայից (վաղ-1910թ)
Այս հայուհու կերպարը արժանի է միայն Սայաթ-Նովայի սազի հնչյունին.....
Քո խենթ աշուղին է՛դ նազ ու խաղով արիր մասնեմաս/*
բնագիր
Փահրադըն միռած, Շիրինն ասաց` ղարեն էրված իմ.
Քաշվիլ է վարդըն, մօդ չի թուղնում` չարէն էրված իմ.
Բըլբուլըն ասաց` վարդիս խաթրի խարէն էրված իմ.
Տասնումէկ ամիս մունջ իմ կացի` տարէն էրված իմ:
Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ:
Չըկայ փաչայի խազինումըն մալ քիզի լայիղ.
Հալա չին գուրձի Քիրմանումըն շալ քիզի լայիղ.
Օսկէ մատնումըդ դուն դըրիլ իս լալ քիզի լայիղ.
Հագիլ իս ատլաս` ռանգն է գուլգազ-ալ քիզի լայիղ:
Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ:
Խօսքիրըդ` քաղցըր, լիզուդ` շաքար` շարթի միջումըն.
Գարունքվան ծա՛ղիկ, բաց իս էլի մարտի միջումըն.
Մազիրըդ ռեհան` փաթըթած է վարդի միջումըն.
Կանանչ տերիվէն նամ չըկաթի զարդի միջումըն:
Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ:
Սայաթ-Նովէն իմ, էնդո՛ւր գուլամ դարդիրըս արբաբ.
Մազիրըդ ռեհան, կլապիտօն է, հուսիրըդ` շարբաբ.
Բարակ ղամաթիդ խիստ սազ գուքայ դիբա ու զարբաբ:
.........................................................................................
Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...