Որոտնավանք
Որոտնավանքը,կամ Վաղատնի վանքը,գտնվում է Սյունիքի մարզի Վաղատին գյուղից 2 կմ հարավ արևմուտք,Որոտան գետի կիրճի եզրին: Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի,այս վանքային համալիրը Հայաստանի ամենախոշորներից մեկն էր: Համալիրի հնագույն` Ս.Գրիգոր միանավ եկեղեցու (ներկայումս քանդված) հիմնադրողն էր Գրիգոր Լուսավորիչը: Վաղ միջնադարում եկեղեցին,որը նշանավոր ուխտատեղի էր,հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու զորությամբ: Վանքային համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց,գավթից և օժանդակ կառույցներից: 1000 թ.
Սյունյաց Սմբատ թագավորի կինը` Շահանդուխտ թագուհին,Սուրբ Գրիգոր եկեղեցու մոտ կառուցել է թաղածածկ Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին: Այն ունի երկու ավանդատուն,աղոթասրահ և գավիթ: Վանքի երկորդ՝ Սուրբ Կարապետ եկեղեցին,կառուցել է Շահանդուխտի կրտսեր որդի` Սյունյաց Վասակ թագավորի եղբայր,իշխան Սևադան 1006 1007թթ.: Վանքի բակում,Տաթևի օրինակով,Շահանդուխտ թագուհին տեղադրել է սյուն գավազանը (քանդվել է 1931թ.
երկրաշարժի ժամանակ),եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշ,որի առկայությունը վկայում էր այն մասին,որ այս վանքում ձեռնադրվել են եկեղեցականներ,օծվել են իշխաններ և այլն: Սուրբ Կարապետ եկեղեցին գմբեթավոր,ներքուստ խաչաձև,եռախորան հորինվածք ունի: Նրա չորս անկյուններում գտնվում են ավանդատները: Եկեղեցին ներսից զարդարված էր որմնանկարներով: Պահպանված հատվածի վրա պատկերված է աստղազարդ կապույտ երկինք,կենտրոնում` հրեշտակ: Երկու եկեղեցիներին կից են սյունասրահները,որոնք ծառայել են որպես իշխանական տոհմի գերեզմանատուն: Այստեղ են թաղված վանքի հիմնադիրներ Շահանդուխտ թագուհին և նրա որդի Սևադան: Վանքը շրջապատված էր պարիսպով,որից միայն ավերակներ են մնացել: Վանքի բոլոր շինությունները կառուցված են տեղական բազալտից: Վանքը ավերվել է սելջուկ թուրքերի և թաթար մոնղոլների արշավանքների ժամանակ: 1438թ.
վանահայր Սարգիս Անգեղակոթցին վերակառուցել է Սուրբ Կարապետ եկեղեցու գմբեթը: Որոտնավանքը եղել է գրչության կենտրոն: Այստեղ ապրել ու աշխատել են հանրաճանաչ հայ փիլիսոփա Հովհան Որոտնեցին,Գրիգոր Տաթևացին և այլն: Վանքը գործել է մինչև XX դարի սկիզբը: Նրա բոլոր շինությունները տուժել են 1931թ.
երկրաշարժի ժամանակ: Վերականգնողական աշխատանքները սկսվել են 1980 ին,

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...