Իմ հայրենի ԱՊԱՐԱՆՆ ու անվան ծագումը
Հնում կոչվել է Քասաղ, Քասախ, Աբարան Վերին, Բած Աբարան, Փարազնակերտ և այլ անուններով: 1935թվականից ի վեր քաղաքը կոչվում է Ապարան:
Այս անվան ծագման մասին կան տարբեր տեսակետներ: Մի կարծիքի համաձայն, քաղաքի անվանումը առաջացել է ապարանք, այսինքն՝ պալատ բառից: Մյուս կարծիքի համաձայն, քաղաքի անվանումն առաջացել է Գրիգոր Լուսավորչի կանթեղից: 
Անպարան կանթեղի լեգենդը
Ավանդության համաձայն Արագած լեռան 4 գագաթի վրա ցոլացել է կանթեղը, և մարդիկ անպարան լույս են տեսել՝ անպարան (առանց պարանի) կախված է եղել Գրիգոր Լուսավորչի արտասուքով լցված կանթեղը: Ասում են՝ այն երբեք չի հանգչում, բայց տեսնել կարող են միայն ազնիվ ու արդար մարդիկ:Անպարան կախված կանթեղն էլ հիմք է հանդիսացել բնակավայրի Անպարան անվանման համար: Անպարան բառից ժամանակի ընթացքում սղվել է ՙՆ հնչյունն ու դարձել է ԱպարանԱյստեղից էլ ծագել է քաղաքի անունը:Նախկինում ունեցել է Աբարան, Աբարան Վերին, Բաշ Աբարան, Բաշ Ապարան, Փարազնակերտ, Քասախ, Քասաղ անվանումները։ Ապարանը հնում կոչվել է Քասաղ, առաջին անգամ հիշատակել է Պտղոմեոսը՝ 2-րդ դարում Casala ձևով։
Քասաղը եղել է պատմական Հայաստանի Նիգ գավառի կենտրոնը՝ Գնթունյաց նախարարական տան նստավայրը, որտեղ 5-րդ դարում նրանց կառուցած Քասախի բազիլիկը կանգուն է։ 10-րդ դարում Քասաղը սկսում են անվանել Ապարան, այսինքն՝ պալատ։ Քասաղը...ԱՆՎԱՆԵԼ ԵՆ ԱՊԱՐԱՆ,ԱՅՍԻՆՔՆ` ՊԱԼԱՏ։ ՔԱՍԱՂՆ ԱՊԱՐԱՆ ԱՆՈՒՆԸ ՍՏԱՑԵԼ Է ԱՅՆ ԲԱՆԻՑ ՀԵՏՈ,ԵՐԲ ՄՈԿԱՑ ԱՊԱՐԱՆՔ ԳՅՈՒՂԻ (ԱՊԱՐԱՆԻՑ ՍՈՒՐԲ ԽԱՉ) ՎԱՆՔԻ ՄԱՍՈՒՆՔՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ԱՅՍՏԵՂ։ Թեև նույնիսկ 18-րդ դարում Զաքարիա Քանաքեռցի պատմիչը օգտագործել է Քասաղ տեղանունը։ Ապարան է վերանվանվել 1935 թվականին։
18-րդ դարից մինչև 1935 թվականը կրել է Բաշ-Աբարան անունը։ Բաշ-Աբարանում 1918 թվականին Ապարանի բնակիչները հերոսական ճակատամարտ են տվել Ալեքսանդրապոլից Երևան շարժվող թուրք զավթիչներին, այդպիսով կասեցնելով թուրքական զորքի առաջընթացը։
Ամեն տարի մայիսի 28-ին մեծ տոնակատարությամբ նշվում է Բաշ Ապարանի հերոսամարտի տարելիցը։





Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...