ՄԱՅԻՍԻ 29-- Բաշ–Ապարանի հերոսամարտի հաղթական օր...
Շնորհավո՛ր հաղթական օրդ անկոտրում ԱՊԱՐԱՆ,հպարտ ԱՊԱՐԱՆՑԻ...
՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜
Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք:
Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:
Շուրջ մեկ դար առաջ` 1918թ.–ի մայիսյան այս օրերին` մայիսի 22-29-ը, հայ ժողովուրդն իր հերթական կենաց–մահու պայքարն էր մղում, այս անգամ` Երևանի մատույցներում` Բաշ-Ապարանի հերոսամարտում:
Թուրքական 10 հազարանոց բանակն արդեն գրավել էր Ալեքսանդրապոլն ու Արագածի ստորոտով շարժվում էր դեպի Երևան։
ԵՊՀ դասախոս Միհրան Հակոբյանը, մեկդարյա հեռավորությունից գնահատելով այս ճակատամարտի նշանակությունը Հայաստանի համար, նշել է, որ այն հայ ժողովրդի կյանքի «ամենակարևոր դրվագներից մեկն էր»։
«Ուժերի գերլարումով միայն հնարավոր եղավ կասեցնել թուրքական բանակի առաջխաղացումը։ Մենք այդ շրջանում տեսել ենք, որ Թուրքիան բոլոր այն տարածքներում, որոնք գրավել էր, ցեղասպանություն իրականացրեց։ Այսինքն` հայ ժողովրդի գլխին կախված էր նոր ցեղասպանության` արդեն Արևելյան Հայաստանի տարածքում ցեղասպանության վտանգը»,- ասաց մասնագետը` ավելացնելով, որ Ապարանը գրավելուց հետո ցեղասպանությունն անխուսափելի էր լինելու, քանի որ հայկական տարրի ոչնչացման որոշումն արդեն կայացված էր։ «Այդ մարտերում ծնունդ առավ նաև հայկական պետականությունը, որը կարողացավ գոյատևել հերոս հրամանատարների ու զինվորների, նրանց թիկունքն ապահովող ժողովրդի շնորհիվ»: Արևելյան Հայաստան ներխուժած մի քանի անգամ ավելի մեծաթիվ ու շատ ավելի լավ զինված թուրքական բանակի դեմ հայ կամավորական փոքրաթիվ ու վատ զինված ջոկատներն էին։ «Ըստ էության վատ զինված հայկական ջոկատները կարողացան դիմագրավել թուրքական բանակի էլիտար զորամիավորմանը` Գալիպոլիի 117-րդ դիվիզիային, որն ուղարկվել էր արևելք`հայկական առաջխաղացումը շատ արագ կասեցնելու համար։ 1918թ.-ին, պետք է հիշենք, որ Օսմանյան կայսրության լավագույն զորամիավորումն էր Գալիպոլիի դիվիզիան, որ անգլիացիներին ծովն էր նետել Ալեքսանդրապոլում:Եվ հենց այս հզոր զորամիավորումն էր, որ պարտություն կրեց հայ կամավորների վատ զինված միավորումներից։ Այս հաղթանակն էլ իր հերթին հիմք դրեց թեկուզ` փոքրՙբայց Հայաստանի անկախ պետականության՝ Հայաստանի առաջին հանրապետության կազմավորմանը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...