Ամենահարուստը աշխարհում դա քամին է : Մարդիկ քամուն են շպրտում իրենց բառերը , սերն ու հույսերը ...
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,
Թե իմանար մեզ ինչից է զրկում,
Առավոտն ինքն էլ երևի չգար։
Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք…
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…
Համո Սահյան «Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու»
Комментарии
Отправить комментарий