Ծնունդդ շնորհավոր հրամանատար




1942 թվականի նոյեմբերի 22-ին է ծնվել Լեոնիդ Ազգալդյանը
Նոր Նժդեհ էր,նրա գոյությունն արդեն վտանգ էր՝դրսի և ներսի թշնամիների համար:Դավադիր միտքը չզլացավ քաջ հայորդուն դավելու նենգաբար :Հավերժ հիշատակ՝հավերժի ճանփան բռնած մեծն հայորդի:
"ինձ պետք չեն զինորներ, որոնք եկել են կռվելու մեռնելու համար,ինձ պետք են զինվորներ, որոնք ապրելու համար են կռվում"
«Մեր ամենամեծ հարստությունը կամավոր Զինվորն է: Դրանից ավելի մեծ արժեք էս երկիրը չունի, և նրանց չի կարելի հենց այնպես զոհաբերել, ինչ է թե հողակտոր ես ազատագրում: Բոլոր նախագծերը, հարձակումները, պաշտպանությունները կառուցե՛ք այնպես, որ հնարավորինս զոհ չլինի»:
«Եթե գան ու ձեզ հայտնեն, որ ես զոհվել եմ, չհավատաք.
ես Ստամբուլի պատերի տակ եմ ընկնելու»
Լեոնիդ Ազգալդյան։
♦ Լեոնիդը զինվորին դիրքերում տեսել է քնած, արթնացրել է ու հրամայել գնալ քնելու, իսկ ինքը հերթապահել է նրա փոխարեն:
♦ Լեոնիդի Ազատագրական բանակը շատ ավելի կարգապահ էր, քան նույնիսկ խորհրդային բանակը:
♦ Նա Արցախում ազատագրել է 27 բնակավայր: 27 ռազմական գործողություն և ոչ մի զոհ, ոչ մի վիրավոր:
♦ Նրա դագաղը իրենց ուսերի վրա տանում էին 6 տարբեր կուսակցությունների անդամներ:
«Եթե ուզում ենք մտածել մատաղ սերնդի դաստիարակության մասին, որն այսօր բարձիթողի վիճակում է, պետք է որպես ուղեցույց ընտրենք Նժդեհին, Արամ Մանուկյանին, Դրոյին եւ արցախյան պատերազմից` Կոմադոսին (Արկադի Տեր-Թադեւոսյան), Վլադիմիր Բալայանին, Լեոնիդ Ազգալդյանին, Մոնթեին, Թաթուլին… Ինչպես Նժդեհը ժամանակին կռիվ տվեց նույնիսկ ռուսական զորքի դեմ եւ պահեց Սյունիքը, որը փորձ էր արվում հանձնել Ադրբեջանին, այնպես էլ Լեոնիդը կանգնեց Արցախի հողի վրա եւ ասաց` սա Հայաստանն է եւ վերջ».....

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...