Հետաքրքիր դեպքեր Համո Սահյանի կյանքից



Համո Սահյանն ասաց.
–Ավետիք Իսահակյանը մի անգամ գրողների միությունում ասել է առաջին կնոջս. «Բանաստեղծները երեք տեսակի են լինում. տիեզերական, դա ես եմ. «Դար է եկել Արարատի սեգ կատարին ու անցել»։ Համամարդկային, Վահան Տերյանն է. «Ասում եմ ես՝ մնաք բարով»։ Ազգային…»։
Եվ Իսահակյանը բազմանշանակ լռել է։
–Ազգայի՞նը ով է բա, Վարպետ,–հարցնում է կինս։
–Ազգայինն էլ քո ամուսինն է. «Նաիրյան դալար բարդի»…
–Այդպես է ասել Իսահակյանը։ Պահ է, միտքն այդպես է եկել, այդպես է ասել պահի ազդեցության տակ,–Համո Սահյանը ամաչելով հասկացրեց, որ լուրջ չընդունեմ Իսահակյանի ասածը եւ ավելացրեց.–ոնց թե, բա Թումանյա՛նը, բա Չարե՛նցը… Թումանյանը ազգային չէ՞ր, համամարդկային չէ՞ր, տիեզերական չէ՞ր… Թե ուզում ես իմանալ՝ Թումանյանը ե՛ւ ազգային է, ե՛ւ համամարդկային է, ե՛ւ տիեզերական. բոլորը միասին է… Պատմությունը միայն քեզ եմ ասում, ուրիշին չեմ պատմել։
Մեկ այլ դեպք.
Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
-Սերոն տա՞նն է…
-Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին: Հետևում է Համոյի ստուգող հարցը.
-Ո՞վ ասաց…
-Ինքը,- լինում է պատասխանը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...