Ասույթներ Ակսել Բակունցի մասին




Լիրիկ էր ոչ միայն իր գրքերում,այլև կյանքում:Մոլորություններ չուներ,եթե չհաշվենք ծխախոտը...Ամենամեծ«անկարգությունը»,որ նա կարող էր թույլ տալ,դա այն էր,որ փողոցում կկռանար,կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր.
-Ոչ մի հող այսպես չի բուրում,չէ~...
Ես հաճախ ուշ գիշերներին անցնում էի այն տան մոտով,ուր ապրում և ստեղծագործում էր մեծ,անկրկնելի,եղերական Ակսել Բակունցը:Նա հիմա լեգենդ է ,երգ ու էլեգիա,ու փողոցից այլևս չես տեսնի նրան իր համեստ,փոքրիկ սենյակում` նստած իր գրասեղանի մոտ գրելիս կամ կարդալիս... Ես վերջին անգամ նրան տեսա,երբ նա երեսունյոթ տարեկան էր,և այդպես էլ մնաց իմ հուշերում...
Գուրգեն Մահարի
...Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից,տավարածների կյանքից: ՈՒ լսում էր թաքուն համակրանքով,և ես զգում էի դա:
-Քեզնից հողի հոտ եմ առնում,-մի օր ասաց ինձ կամաց,և ես թախիծ զգացի նրա աչքերում:
...Ախ,ուրիշ բան չեմ ուզում,քեզ հետ ձիերից իջնեինք Իշխանասարի անմահական աղբյուրներից մեկի մոտ,ծաղիկների վրա փռեինք մեր յափնջիները և չոքեինք,խմեինք քչքչացող զուլալ ջուրը:
Արցունքներ երևացին կապույտ աչքերում:
Ես ցնցված էի,վահ,այսքան էլ կարոտ...
Վախթանգ Անանյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...