Սերոբի սպանութեան լուրը առնելով, դեպի Գելի շտապեց Նաեւ Գեւորգը: Անդրանիկն ու Գեւորգը անմիջապես գործի անցան: Սերոբի կորուստը նրանց եւ մյուս հայդուկների, ինչպես նաեւ ողջ դաշտի ու Սասունի հայության հոգին խռովեցրել էր, վրեժի զգացումը կրծում էր բոլորի ոգին: Անդրանիկն ու Գեւորգը քուն ու դադարները կորցրել էին, արիւնն աչքներին ամենուր փնտռում էին Խալիլ, վրէժը առնելու համար: Որոշուեց նախ պատժել գեղաշենցի ռես Ավեին:
1900 թ. ապրիլեան մի օր Գեւորգը շենիկցի Մանուկի եւ Ղազարի հետ գնաց դավաճանի տուն: Երբ Գեւորգը վերջնականապես համոզուեց, որ Սերոբին Ավեն է թունաուորել, դավաճանի հետ նրա ընտանիքին էլ դաժանօրէն պատժեց: Հայդուկները չխնայեցին եւ ոչ մէկին դավաճանի ընտանիքից: Գեւորգին հաջողուեց Ավեից իմանալ դավադրության միւս մասնակիցների, մի քանի դավաճանների ու լրտեսների անունները, որոնց բոլորին հետագայում ոչնչացրեցին:
Մի անգամ, երբ Անդրանիկն ու Գեւորգը անցնում էին Գելիի փողոցներով, բակերից մեկում տեսան ալեհեր մի ծերունու:
-Բարեւ, քեռի, -բղավեցին նրանք: Պատասխան չստացան: Բարեւը կրկնեցին, դարձյալ՝ անպատասխան:
-Գեւորգ, սասունցիները մեզնից երես են դարձրել: Կամ կսպանենք Խալիլին, կամ Սասունում մենք տեղ չունենք: Սասունցիներին պահողը նրանց հավատն ու ոգին է, եթե դրանք վերանան, Սասունը չի դիմանա, - տխուր ասաց Անդրանիկը:
Կատարվեց աշխատանքի բաժանում: Անդրանիկն ու Մակարը զբաղվելու էին մարտական ջոկատների վերակառուցմամբ ու համարմամբ, իսկ Գեւորգը՝ զինամթերքի հայթայթմամբ եւ թշնամուն ահաբեկող պարտիզանական հարձակումների կազմակերպմամբ:
Շուտով Անդրանիկին ու Գեւորգին լուր բերեցին, որ Խալիլը մուշ քաղաքում է: Գնացել էր կառավարչից իր ծառայության վարձը ստանա եւ հաջորդ օրը, վաղ առավոտյան, բարձրանալու էր շեկո ցեղի նստավայրը: Սերոբին սպանելու համար Խալիլին սուլթանը փաշայի կոչում էր շնորհել եւ պարգեւատրել պատվո նշանով: Նա նվեր ստացավ նաեւ Ալվառինջի գյուղից գանձվող տասանորդ հարկը:
Խալիլի ճանապարհը անցնում էր Մառիկի կիրճով: 25 հայդուկներ Անդրանիկի, Գեւորգի, Մակարի ու Գալեի հետ շարժվեցին դեպի կիրճը ու դարան մտան: 1900 թվի նոյեմբեր ամիսն էր: Պատմում է Անդրանիկը. «Ասացի, որչափ կարելի է, պետք է աշխատել Խալիլին ողջ բռնել, որպեսզի հարցաքննենք նրան, թե մինչեւ այժմ հայերից ովքեր են եղել նրա լրտեսները»:
Միջօրեին առաջինը կիրճ մտավ թալանված կայքի ու ապրանքների քարավանը, ապա երեւաց ինքը՝ Խալիլը, շարջապատված 40 հոգուց բաղկացած հեծյալ խմբով: Դարան մտածները թողեցին, որ քարավանն անցնի եւ Անդրանիկի ազդանշանից հետո կրակ բացեցին այն ժամանակ, երբ հեշյալ խումբը հավասարվեց իրենց: Առաջին համազարկից հեծյալների մեծ մասը գետնին տապալվեց: Սպանվեց նաեւ Խալիլի ձին: Խալիլը վայր ընկավ, բայց ոտքը մնաց ասպանդակի մեջ: Խալիլին ուղեկցողներին կոտորեցին, ոմանք էլ ճողոպրեցին: Հայդուկները վրա հասան, Խալիլին ոտքի կանգնեցրին, խուզարկեցին: Գտան 13 հայ լրտեսի անուն պարունակող փաստաթուղթ եւ ապա Խալիլի գլուխը կտրեցին, գցեցին պարկի մեջ եւ շարժվեցին դեպի Գելի: Ուղիղ գնացին այն ծերուկի տունը, ով մի քանի օր առաջ նրանց բարեւին չէր պատասխանել: Ծերուկը նույն դիրքով նստած էր:
-Բարեւ՛ քեռի:
Պատասխան չկար: Մոտեցան ծերուկին ու պարկի միջից Խալիլի գլուխը գլորեցին նրա ոտների տակ: Ծերուկը նայեց նրանց, թույլ ժպտաց ու ասաց.
-Լաո, սասունցուն միայն մի գազանից ազատեցիք, - ապա ոտքի կանգնելով կանչեց, -է, Խալիլի գլուխը մի ոչխար արժե: Ոչխա՛ր մորթեք:
Radio YAN - «Ռատիօ Եան» կայքից

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...