Բարև, ես քո Զինվորն եմ...
ԶԻՆՎՈՐ ԵՆ՝ ԳԵՆԵՐԱԼ, ԹԵ ՇԱՐՔԱՅԻՆ
«Ուր և երբ էլ մեռնեմ, հավատա, իմ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի և օգնության պետք է փութա իր հայրենի աշխարհին և աներևութաբար քո բանակները առաջնորդի»
Գարեգին Նժդեհ
ԶԻՆՎՈՐԻՆ
Զինվո՛ր, հիմա իմ տաք կոպին
Խրամատիդ սառ գիշերն է,
Ու ալեկոծ հոգուս ափին,
Հարազատ տան քո հուշերն են:
Իմ անհանգիստ, խռով ունկին
Ծառայության քո հոգսերն են,
Ու քեզ ձոնած տողիս կրկին
Մորդ սրտի ակոսներն են:
Որքան էլ որ դու հեռվում ես,
Ես թռչում եմ մտքով քեզ մոտ,
Ու մայրաբար համբուրում եմ
Ձեռքերը քո վառոդահոտ:
Քեզ հետ վազում, նստում` հոգնած,
Փայլեցնում եմ ինքնաձիգդ,
Նամակ գրում աղջկադ սիրած,
Քեզ հետ կարում եմ օձիքդ:
Զինվո՛ր, քեզնով ցնծում եմ ես,
Դու ուժեղ ես, արի` կամքով,
Ու պարտքն այս սուրբ` վստահված քեզ,
Գիտցի՛ր, պետք է կրես պատվով:
ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...