ԵԿԵ՛Ք ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵՆՔ․..


Այսօր «Շնորհակալություն»,«Շնորհակալ եմ» խոսքերի Միջազգային օրն է: Международный день «Спасибо» (International Thank You Day).
Ես շնորհակալ եմ Աստծուն` ինձ պարգևած յուրաքանչյուր օրվա համար, ձեզ` ուշադրության համար:
Անկեղծ ասված շնորհակալական խոսքերը ջերմացնում են մարդկանց հոգիները:
Հայտնի է, որ շնորհակալություն բառը աշխարհի բոլոր լեզուներում ունի նույն նշանակությունը` Աստված օրհնի:Եկեք բոլորս ասենք շնորհակալություն բոլոր նրանց, ում պետք է ասել:
Շնորհակալ լինելը նպաստում է մարդկային սիրո և ջերմության տարածմանը։
Շնորհակալության զգացումով ապրող մարդը պահպանում է աստվածաշնչյան պատգամները։
Երախտագիտության խոսքերը մոգական ուժ ունեն, դրանց օգնութամբ մարդիկ սեր, ջերմություն, ուրախություն, երջանկություն, դրական այլ հույզեր են պարգևում միմյանց։
Ուստի, եկե՛ք խորին շնորհակալություն հայտնենք մեր ծնողներին ու հարազատներին, մեզ սատարող գործընկերներին, սահմանին կանգնած քաջարի հայորդիներին, հողի աշխատավորներին, բերք ու բարիք արարողներին,բոլոր մանկավարժներին, մարդկանց վաղվա օրվա հանդեպ հույս ու հավատ ներշնչող բարերարներին,կյանք փրկող բժիշկներին, բոլոր բոլորին։
Շ ն ո ր հ ա կ ա լ ե ն ք․․․

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...