Պատուհանը
Մի ընտանեկան զույգ նոր բնակարան է տեղափոխվում։ Առավոտյան կինը պատուհանից դուրս է նայում և տեսնում լվացք փռող հարևանուհուն։
— Նայի՛ր՝ ինչ կեղտոտ է նրա լվացքը,- ասում է ամուսնուն։
Բայց վերջինս կնոջ ասածին ոչ մի նշանակություն չի տալիս։
— Երևի օճառն է վատը եղել, կամ էլ նա լվացք անել չգիտի։ Պետք է նրան սովորեցնել,- եզրակացնում է կինը։
Ու այսպես ամեն անգամ, երբ հարևանուհին լվացք էր փռում, կինը զարմանում էր՝ որքան կեղտոտ է այն։
Մի պայծառ առավոտ պատուհանից դուրս նայելով՝ կինը բացականչում է.
— Օ՜, այսօր լվացքը մաքուր է։ Երևի լվացք անել է սովորել։
— Ո՛չ,- պատասխանում է ամուսինը,- պարզապես ես այսօր վաղ եմ արթնացել և լվացել եմ պատուհանը։
Այսպես էլ մեր կյանքում է. ամեն ինչ կախված է , որով նայում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը։
Իսկ ուրիշներին քննադատելուց առաջ, պետք է վստահ լինել, որ մեր սրտերն ու մտադրությունները մաքուր են։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...