Առակ Մոր մասին

Հոյակապ առակ մարդու մասին, ով կարող է փոխարինել բոլորին, բայց նրան ոչ ոք և երբեք փոխարինել չի կարող:
Իր ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
– Ասում են՝ ինձ վաղն ուղարկում են Երկիր: Ինչպե՞ս եմ ես այնտեղ ապրելու, չէ՞ որ ես շատ փոքր և անպաշտպան եմ:
Աստված պատասխանեց.
– Ես քեզ հրեշտակ կնվիրեմ, ով կսպասի քեզ և հոգ կտանի քո մասին:
Երեխան մտածեց, հետո նորից ասաց.
– Այստեղ` Երկնքում, ես միայն երգում եմ և ծիծաղում, և դա ինձ բավարար է երջանկության համար:
Աստված պատասխանեց.
– Քո հրեշտակը կերգի և կժպտա քեզ համար: Դու կզգաս նրա սերը և երջանիկ կլինես:
– Բայց ես ինչպե՞ս կհասկանամ նրան, չէ՞ որ ես նրա լեզուն չգիտեմ,- հարցրեց երեխան` ուշադրությամբ նայելով Աստծուն,- իսկ ի՞նչ անեմ ես, եթե ցանկանամ դիմել քեզ:
Աստված նրբորեն հպվեց երեխայի գլխին և ասաց.
– Քո հրեշտակը կծալի ձեռքերդ իրար հետ և կսովորեցնի քեզ աղոթել:
Այնուհետև երեխան հարցրեց.
– Ես լսել եմ, որ Երկրի վրա չարիք կա: Ո՞վ ինձ կպաշտպանի:
– Քո հրեշտակը կպաշտպանի քեզ, նույնիսկ իր կյանքի գնով:
– Ես կտխրեմ, չէ՞ որ էլ չեմ կարող քեզ տեսնել….
– Քո հրեշտակն ամեն ինչ կպատմի քեզ իմ մասին և ցույց կտա ճանապարհը` ինչպես վերադառնալ ինձ մոտ: Այնպես որ, ես միշտ քո կողքին կլինեմ:
Այդ ժամանակ Երկրից ձայներ լսվեցին, և երեխան հապշտապ հարցրեց.
– Աստված, ասա ինձ, ինչպե՞ս է իմ հրեշտակի անունը:
– Նրա անունը ոչ մի նշանակություն չունի: Դու ուղղակի նրան կանվանես Մայրիկ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...