Ամենահայկական ուտեստը՝ԽԱՇ....


Ամենահայկական ուտեստը՝ԽԱՇ.... ԱՆՈՒՇ ՈՒՏՈՂԱՆՑ...
Հաշվի առնելով,որ դրսում ահավոր ցուրտ է, մի լավ ափսե տաք ԽԱՇԸ չէր խանգարի 😄
Խաշի գրված եւ չգրված օրենքների մասին. Ո՞վ է ասել, թե խաշը կին չի սիրում
Պատրաստելուց հետո խաշն անպայման մատուցվում է օղու, լավաշի, սխտորի, բողկի, կանաչու, թթու ծիծակի հետ, որոնք օգնում են, որ խաշի մեջ պարունակվող օրգանական միացությունները հեշտ տրոհվեն, ու խաշը հեշտ մարսվի: Խաշն մատուցվում է անալի, քանի որ աղ լցնելու դեպքում այն մգանում է: Ժողովրդի մեջ տարածված խոսքը, թե խաշը չի սիրում երեք «կ»` կենաց, կոնյակ եւ կին, այդքան էլ այդպես չէ: «Մեր խոհանոցում արարողը կինն է եղել, կինը եւ լավ պատրաստում է, եւ լավ ճաշակում»,- նշեց խոհարարը: Իսկ խաշի սեղանին ավանդաբար հնչող կենացները երեքն են: Նախ խմում են «Բարով տեսանք» կամ «Բարի լույս» կենացը, հետո` «խաշ պատրաստողի» կենացը, եւ երրորդը` մաղթում, որ «բարի խաշ լինի»:
Ի դեպ, «խաշ» բառն առաջացել է խաշել բառից: Սեդրակ Մամուլյանի վստահեցմամբ` խաշը զուտ հայկական ծագում ունի, բայց այն տարածված է նաեւ մեր հարեւան եւ ոչ հարեւան երկրներում` ինչ-ինչ փոփոխություններվ: Ըստ որում` նրանց մի մասը անպայման նշում է, որ սա զուտ հայկական կերակրատեսակ է, մյուս մասը` դա չի անում: Օրինակ` վրացիները խաշը պատրաստում են մեր նման, բայց վերջում կարագով սոխառած են ավելացնում: Հայերը խաշ օգտագործում են դեռ հեթանոսության ժամանակներից, այն պահպանվել է իր ամբողջ արարողակարգով, պատրսստման եղանակով: Սեդրակ Մամուլյանի կարծիքով` խաշի պահպանման գաղտնիքը նրանում է, որ այն իր մեջ միասնությունն է խորհրդանշում, պատահական չէ, որ ասում են` խաշը մենակ չեն ուտում: «Ընդունված է, որ խաշի շուրջ ժողովուրդը հավաքվի զրուցի, խոսի»,- նշեց նա: Նախկինում խաշն ավելի շատ գառան մսից են պատրաստել, իսկ հիմա` միայն տավարի, չնայած Հայաստանից առանձին շրջաններում` նաեւ գառան: Հին ժամանակներում խաշ հյուրասիրում էին նաեւ հարսանիքներին:
Հայաստանում խաշը պարզապես հագեցնող արգանակ չէ։ Այն ծիսակարգային բովանդակությամբ ճաշ է թե' կազմակերպիչների և թե' մասնակիցների համար: Կերակրատեսակի անվանումը ծագում է «խաշել» բառից:
Հնում այս ուտեստը համարվում էր աղքատների կերակուր, քանի որ դրա պատրաստման համար օգտագործվում էր այն, ինչ մնում էր ծիսական մատաղից կամ մսի վաճառքից:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...