ՍԵԳ ՍԱՐԵՐԻ ՀԵՐՈՍ ՍԵՎՔԱՐԵՑԻ ՍԱՔՈՅԻ ԼԵԳԵՆԴԸ
150 տարի առաջ՝14.01.1870թ. ծնվել է՝ ՍԵՎՔԱՐԵՑԻ ՍԱՔՈՆ
Մահկանաբերդի Արծիվը- Սևքարեցի Սաքո SEVKARETSI SAKO Fedayi ARF ARMENIAN
Սևքարի գյուղամիջում կա մի հուշարձան. Սևքարեցի Սաքոյի կիսանդրին է, որի շուրջը խաղացող երկու դպրոցահասակ տղաները, իրար հերթ չտալով, ինձ պատմում էին պապերից ու հայրերից լսած պատմությունը: Նաև խոստացան` երբ մեծանան, նրա նման ազնիվ ու համարձակ են լինելու: «Մենք կռվելուց չենք վախենում, բայց թող պատերազմ չլինի»,- ասացին պատանիները:
Սևքարեցի Սաքոն (Սարգիս Սարիբեկի Ծովանյան (1870-1908)) եղել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Նրա կյանքը նվիրումի վառ օրինակ է, երևույթ հայ ազգային-ազատագրական շարժման մեջ: Ասում են՝ նա իր ժողովրդի բարեկամներին դիմավորում էր իր աննման սազով ու տաղով, իսկ թշնամուն՝ իր անբաժան «Մոսինով» ու դիպուկ կրակոցներով:
Նրա մասին կարդում ենք հետևյալը. «Սև Քարեցի ռանչպար Սարիբէկի որդին գնում է Գոշավանք` օրհնութիւն ստանալու: Նայելով խաչուած Քրիստոսի պատկերին, նա շշնջում է.- «Եթէ զօրու ես, ինձ Արաբոյի հայդուկ դարձրու: Արժանի արա նպատակիս, որն է` մինչեւ կեանքիս վերջը կռուել Ավետեաց Երկրի ազաութեան համար: Անձիս պահպանութիւն չեմ խնդրում քեզնից, տէ՛ր: Թող մեռնեմ, եթէ դա հարկաւոր է, միայն թէ ինձ չդարձնես պարզապէս մեռել, ես նահատակ եմ ուզում դառնալ, թող որ յաւիտեանս բոլորին անյայտ, բայց նահատակ: Օգնիր ինձ կեանքս մատաղ անելու իմ ժողովրդին»: Վանքի քահանան ընդունում է Սաքոյի երդումը եւ օրհնում նրա սուրբ նպատակը»:
Սևքարեցի Սաքոյի մասին հիացմունքով են արտահայտվել մեր ժողովրդի հանճարեղ մտածողները՝ Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը, ազգային հերոս Անդրանիկը: 1905-1906 թվականներին՝ Անդրկովկասում բռնկված ազգամիջյան կռիվների ժամանակ, խաղաղության և բարեկամության կոչով Սաքոն հայ մեծ բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի հորդորով և նրա հետ շրջագայել է հայկական ու ադրբեջանական գյուղերով, աշխատել կանխել կոտորածները:
Պատմում են, որ Անդրանիկը, երբ Լոռվա սարերից իջնելով Դիլիջան, զգացել է, որ ժողովրդի տրամադրությունն ընկած է, հրավիրում է Դիլիջանի և մերձակա գյուղերի համայնքների ներկայացուցիչներին, ոգեշունչ խոսք է ասում ու հորդորում վանել կամքի թուլությունն ու ընկճվածությունը. «Ո՛չ, ես չեմ հավատում, որ ստրկաբար ընկճվել է Սևքարեցի Սաքո ծնող ժողովրդի ոգին: Ո՛չ, չեմ հավատում: Եվ փառք Աստծո, որ խոսքերիս ապացույց էլ կա»: Այնուհետև, դիմելով Վանից եկած զինվոր Ներսեսին, Զորավարն ասել է. «Կանցնիս Սևքար, բարևս փոխանցիր Սաքոյի հարազատներին: Աստված կամենա խաղաղությունը տիրե աշխարհիս, կերթամ անոնց խոնարհվելու, որոնք Սաքո են ծնել ու կերտել»:
«Սաքոն իր ազգի և աշխարհի բոլոր հալածվածների համար գլուխը դրած մի խենթ էր, դարդիման մի դերվիշ, որ կռվի դաշտում զենք էր բանեցնում, իսկ բանտի մեջ` սազ»,- ասում է Խաչիկ Դաշտենցը «Ռանչպարների կանչը» վեպում:

Սևքարեցի Սաքո, Անմեղ, Անմեղյան (Ծովանյան Սարգիս Սարիբեկի) (հունվարի 14, 1870 գ. Սևքար (ՀՀՏավուշի մարզում) - նոյեմբերի 13, 1908) - հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ: Ազգային-ազատագրական գաղափարների ձևավորմանը մեծապես նպաստել է Սարգիս Կուկունյանի հետ ծանոթությունը (1890թ.-ին), Քրիստափոր Միքայելյանի, Ստեփան Զորյանի (Ռոստոմ) հետ համագործակցությունը: 1892թ.-ին հաստատվել է պարսկա-թուրքական սահմանին, Դերիկի վանքում (որը հենակետ էր դեպի Երկիր ճանապարհին, մասնակցել քրդերի դեմ այդտեղ մղված կռիվներին, նպաստել զինատար խմբերի անցմանը Արևմտյան Հայաստան, ուղեկցելՊարսկաստան անցնող կամավորներին: Մասնակցել է 1897թ.-ի Խանասորի արշավանքին (որպես հեծյալ խմբի հրամանատար): Հայդուկային գործունեության համար 1899թ.-ին ձերբակալվել է և թուրքական դատարանի կողմից դատապարտվել 101 տարվա բանտարկության, ապա՝ մահվան: Սակայն 1901թ.-ին հանձնվել է ռուսական իշխանությունների դատին, որոնք նարան շուտով ազատ են արձակել: 1905թ.-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կազմակեպել է Ղազախ-Շամշադինի ինքնապաշտպանությունը: 1907թ.-ին մասնակցել է ՀՀԴ 4-րդ ընդհանուր ժողովին, որտեղ որոշվել է օգնել սկսված Իրանական հեղափոխությանը: Որպես հեծյալ խմբի հրամանատար՝ ուղևորվել է Պարսկաստան, սակայն ճանապարհին հիվանդացել է խոլերայով և մահացել:

http://ergir.am/sevqareci_saqo/?fbcli...

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...