Աստվածածին, Մայր լույսի, Սուրբ Կույս, լուսեղեն տաճար. Ում երկինքները բավական չէին, Բնակվեց քո մեջ, քեզնից մարմնացավ: Քեզ, անհարսնացյալ, Կանանց մեջ օրհնյալդ, Որ կրեցիր քո մեջ ամենամեծ բնությունը, Օրհնությամբ մեծարում ենք: Ուրախ եղիր, աթոռ փրկության, Մարդկանց հաստատության հույս, Օրենքների և շնորհների միջնորդ, Օրհնությամբ անդադար մեծարում ենք:
Сообщения
Сообщения за апрель, 2017
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Խանջյան Գրիգոր Սեպուհի (1926 - 2000) Անահիտ (1956) կտավ, յուղաներկ 184x134 սմ Григор Ханджян "Анаит" ГАЗАРОС АГАЯН "АНАИТ" (ИЛИ "РЕМЕСЛО ДОРОЖЕ ЗОЛОТА") Abovyan Grigor Sepouh (1926 - 2000) Anahit (1956) Canvas 184x134 cm # Anahit # Անահիտ # Anahid # ԳրիգորԽանջյան # GrigorXanjyan # KrikorKhanjian By the artist Krikor Sebouh Khanjian (1926 - 2000)
Արամ և Արտաշես Վրույրների լուսանկարչական վաստակը
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
-Ուժն է ծնում իրավունք։ Ուժեղինն է աշխարհը, Հայրենիքը, Ազատությունը, ամեն ինչ… Ուզո՞ւմ ես փրկվել. եղի՛ր ուժեղ, քանզի թույլերը բարեկամ չունեն աշխարհում։ Իսկ ուժիդ ապացույցը տալու համար ցույց տո՛ւր երկու բան. առաջինը, որ գիտես մեռնել գիտակցորեն, իմաստալի մահով, երկրորդ, որ գիտես մեռցնել… Այսպես պիտի մտածի և ուժ հավաքի մեր սերունդը, մեր ցեղը այսօր, վաղը, հուր-հավիտյան, քանի կա մարդագայլը, քանի ՎՐԵԺԻ ցասումը չի հանդարտվել և չպիտի հանդարտվի… Գ.Նժդեհ
Փայլանը մեջլիսից պահանջում է ուսումնասիրել 1915թ տեղահանության մասին օրենքի հետևանքները
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Փայլանը մեջլիսից պահանջում է ուսումնասիրել 1915թ տեղահանության մասին օրենքի հետևանքները : «Չնայած 102 տարի է անցել, բայց վերոնշյալ օրենքի հետևանքները Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից չեն ուսումնասիրվել»: Փայլանը պահանջել է ուսումնասիրել այդ ժամանակարշրջանի կառավարության և պետական պաշտոնյաների պատասխանատվության հարցը և տեղահանության հետևանքների մինչև օրս շարունակվող ազդեցությունը:
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ՄԱՄՓՐԵ ԱՐՔԱՆ - ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ «Օսմա՜ն, թալանչի օսման, ուրեմն որպես ավազակ որ ճամփին կանգնեցիր, էդ ճամփեն քոնն է, հա՞։ Քու թալանչի ձեռքն, որ դռան դիպավ, էդ տունը քոնն է, հա՞։ Քու գիշատիչ աչքն, որ սարը տեսավ, էդ սարը քոնն է, հա՞։ Քու հարամ շունչն որ աղբրակին դիպավ, էդ աղբարն քոնն է, հա՞... Աթաբունար... Մամփրեն ճար չունեցավ, թե քեզ տրորեր, տրորեր ու տրորեր, ու դու հասկանայիր, թե Տալվորիկի սարերում ու ողջ Սասնո սարերում Աթաբունար հարամանուն աղբյուր չկա։ Չկա ու չկա։ Աղբուրի անուն ը Մեհրե էր ու Մեհրե կմնա՝ Մեհրեաղբյուր։ Պատմություն կա, արարիչ կա ու հնուց եկած զրույց. Առյուծ Մհերն էդտեղ, հենց էդ աղբրակի բխած տեղն է հանդիպել առյուծին ու ճղել զառյուծն ու, կամոք արարչի, տեղն ու տեղն աղբուր է բխել։ Եվ արարիչն ինքն է կնքել՝ Մեհրեաղբյուր։ Արարիչն է ծնել ու արարիչն է կնքել: Օսման, թալանչի օսման, ես էլ մեռնեմ, դու էլ մեռնես, աղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե էլ կմնա»: Նյութը-Հայագիտարան Հայաստան
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ-Պ. ՍԵՎԱԿ ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ-Հատված Այս լեռնակղզում լեռնաքարե՞րն են շատ, թե՞ կերպաձևված շիրմաքարերը: Եվ ծառե՞րն են շատ այս լեռնակղզում, թե՞ վեր ծառացած սուրբ խաչքարերը: Եվ ավելի շատ անտա՞ռ է հատվել, թե՞ անսուրբ ձեռքով խաչքար է ջարդվել դարեր ալեծեծ այս լեռնակղզում... Սակայն ես այսօր և ամենայն օր մշտական վշտով նրա՛նց եմ ողբում, ովքեր չունեցան շիրմաքար-շիրիմ, ինչպես՝ չունեցան պատանք-պատարագ... -Ողբամ մեռելո՛ց, անթա՛ղ մեռելոց: Մե՛կ չէին նրանք և ո՛չ էլ երկու: Նրանք՝ բյո՜ւրք-բյուրո՛ց, նրանք՝ ա՛զգք-ազի՜նք, և չվախճանվեց նրանցից ոչ ոք իր անկողնու մեջ մահով բնական, ո՛չ մանուկ, ո՛չ ծեր, ո՛չ կին, և ո՛չ այր... Չմեռա՜ն նրանք, այլ սպանվեցի՛ն՝ լեգեոն առ լեգեոն, փաղանգ առ փաղանգ: Չմեռա՜ն նրանք, այլ սպանվեցի՜ն՝ ո՛չ գոտեմարտում, ո՛չ խրամատում, այլ իրենց տանը, այգում և արտում, իրենց սրտի պես լեցուն ցորենի հորերում իրենց, իրենց հոգու չափ խոր-խորհրդալի ձորերում իրենց,- մահապարտվեցին հազա՜ր ձևերով, ամենքն՝ անխնա, ամենքն՝ անխտիր... -Ողբամ մեռելո՛ց, բյո՜ւրք-բյուրո՜ց ողբամ: Ես ի՜նչ իմա...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Մուշեղ Իշխան: Գարնան անձրեւին ԱՊՐԻԼԵԱՆ ԶՈՀԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԻՆ Տեղա՛, անձրեւ, օրհնութեան պէս աւետաձայն, Արտ ու արօտ կանանչ յոյսով լեցուր անվերջ.- Քու կենսախայտ համբոյրիդ տակ կը սարսըռան Ոսկի սերմեր հողին յղի կողերուն մէջ։ Յիշէ՜, անձրե՛ւ, ամբողջ երկիր մ՚ալ աւերակ, Ուր մա՛հ է արդ, մոխիր ու մուխ ու լռութիւն... Արիւնաբոյր շէներուն մէջ պահ մը հիմակ Օրօրէ սուգն իր սարերու ոգիներուն... Իջի՛ր, անձրե՛ւ, վարդաջուրի պէս հոտեւան. Թող ծաղիկներ բաժակն իրենց քեզ երկարեն, Ամպերէն վար հոսի ժպիտ ու ծիածան Եւ թող պայթին գինով ճիչեր թաւուտներէն։ Գիտե՜ս, անձրե՛ւ, Ապրիլի հարս ծառերուն պէս Ի՜նչ հասակներ տապալեցին գիշեր մ՚անհուն... Ա՛հ, պուտ մը ջուր հասցուր անոնց, այդ լեռնադէզ Անապատի տապէն պապա՜կ ոսկորներուն... Հոսէ՛, անձրեւ, սիրերգի պէս հարսանեկան Սրտերն ահա կ՚ընդխառնուին լարերուդ հետ Եւ բերկրութեամբ եւ հեշտանքով կը լիանան Ճերմակ տուներ՝ տարափիդ տակ խաղաղաւէտ։ Հիմա, անձրե՛ւ, ծեր պանդուխտներ կան ամէն տեղ, Որ յուշերու ցուրտ կրակին դէմ կը մսի՜ն... Անոնց խարխուլ հիւղակներուն վրայ թիթեղ՝ Թափէ երազն իրեն...
Dikran Hovhanessian Anmegh Aryune - Անմեղ Արյունը //2017//
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ՍԻԱՄԱՆԹՈՅԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ - Գևորգ Էմին 1. -Ո՜վ հղացավ այս միտքը դիվական` Մասիսը ճերմակ, Մասիսը անբիծ Այս լայն աշխարհում դնել այն տեղում, Ուր դար ու դարեր Պիտի արյունեն լանջերը նրա Եվ գագաթն անգամ. Ո՜վ միտք հղացավ Դժոխք արարել Եղյալ ու չեղյալ Դրախտի տեղում, Արարատ լեռան հովանու ներքո, Երկրի փոխարեն Մեզ տալով մի հին, Ոտնակոխ ճամփա, Հողի տեղ` չոր քար, Ջրի տեղ` արյուն... Ո՜վ միտք հղացավ, Դեռ մեր պատմության վաղ արշալույսին, Այս արարչագործ, Հին ժողովրդի Գլուխը դնել մի հարևանի (Բիրտ Պարսկաստանի) Արնոտ սրի տակ. Մյուսի աջով-- (Բյուզանդիո խաչով), Պահանջելով, Որ նա...ծախի իր հոգին, Եթե ուզում է... մարմինը փրկել: Եվ եթե դարերն Անզոր են եղել նրան ազատել, Եվ եթե Գալիք դարերն անզոր են ազատել նրան Եվ հրաշքն է լոկ Հնարն անհնար,-- Տե՛ր, Տուր ինձ Մովսես մարգարեի պես Հանել ու տանել ցեղն իմ հալածված Այս Հայաստանից,-- Ոչ-Մահաստանից, Ոչ-Քարաստանից, Դեպի ապահով, ուրիշ մի եզերք (Կա՞ այդպիսի տեղ...)-- Ցեղն իմ մշտատև-- Նրա սերմը նոր Արմատները հին, Վեպ, կոթող ու երգ... Տուր պերճաբանիս Թլվատությունը ն...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Մոսին տեսակի հրացանը հայդուկի նախընտրելի հրազենն էր Զենքի կոնստրուկորը՝ Սեգեյ Իվանովիչ Մոսին Արտադրվել է՝ 1891-ից մինչեւ 1965թթ. Ընդամենը արտադրվել է՝ 37000000 հատ Փողի երկարությունը՝ 800 (հետեւակային), 729 (պաշտպանողական), 510(կարաբին) Փամփուշտ՝ 7,62×54 մմ Տրամաչափ՝ 7,62 Կրակի արագությունը րոպեում՝ 28 հատ Փամփուշտի սկզբնական արագությունը մետր/վարկյան՝ 800-870 Խոցելի հեռավորությունը՝ 2000 մետր Քաշը՝ 4220գրամ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Զորավար ԱՆԴՐԱՆԻԿԻ թուրը 1920 թ. Աղեքսանդրիա (Եգիպտոս) այցելության ժամանակ տեղի հայ համայնքն Անդրանիկ Օզանյանին է նվիրում ավանդական ոճով պատրաստված թանկարժեք մի սուր: Դրա կոթը փղոսկրից էր՝ ադամանդյա զարդարմամբ: Այդ ժամանակների համար այն բավականին բարձր արժեք ուներ՝ 20-30 հազար դոլար: 1926 թ. զորավար Անդրանիկ Օզանյանն իր սուրը, Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) պատասխանատու քարտուղար Գրիգոր Վարդանյանի միջոցով փոխանցում է Հայաստանի պատմության պետական թանգարանին (ՀՊՊԹ), որտեղ էլ այն պահվում է առ այսօր: