Ես մահ չեմ ուզեր.. Ազատությունը կուզեմ տեսնել…
«Անե՛ծք, բյուր անե՛ծք անոր, որ թուրքից վրեժը չի լուծեր յոթը պորտեն անդին։ Եթե իմ աչքովս տեսածները ընթերցողը տեսած ըլլա, կարելի է մեռելներին ալ կտակել, որ վրեժխնդիր ըլլան։ Խնայել պետք չէ։ Հայերի գլխին բերած չարիքներեն քարերն անգամ կը դողան»։
Սեբաստացի (Խրիմյան) Մուրադին
Սեբաստացի (Խրիմյան) Մուրադ (1874-1918), հայդուկապետ, հայոց ազատամարտի աննկուն երախտավորներից էր։
..Երզնկայում Մուրադը Կայծակ Առաքելի հետ զբաղվում է գերեվարված հայ որբերի ետ գնմամբ։ Նշանաբանը` «մեկ հայը` մեկ ոսկի»...
Սրբազան գործով ապրող իր քաջազունների հետ նա կազմակերպում էր «սուրի ու սովի» մղձավանջում ապրող հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը։ Խորունկ տառապանքներ է ապրել Սեբաստացի Մուրադը հայերի զանգվածային տեղահանությունների, գերեվարումների համար թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...