ԿԱՆԳ ԱՌ, ԱԿՆԹԱՐԹ…
Գրիգոր Զոհրապն ասում էր. «Կարեւորը ոչ միայն տեսնելն է, այլեւ տեսցնելը»։
Ազատամարտիկ Սուրենը-«Հողի իսկական տերը» (սևանցի Սուրենի նկարն է-/ազդեցիկ ու ոգեղեն/). արևից ու քամուց կոշտացած դեմքով, սեփական հողի համար կռիվ տվող ու հողին տեր կանգնող ազատամարտիկի, զինվորի, հայի կերպար է։ Իրո՛ք, լուսանկարչությունը քարոզչության հզոր միջոց է, և այն թարգմանելու կարիք չունի։
Լուսանկարը` ՀԱԿՈԲ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ (ՀԱԿԲԵՐԻ)
՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝
Այս տղային չեմ ճանաչել, պատահական հանդիպեցի: Երբ մերոնք ոչնչացրին Լաչինի մուտքի առաջին ադրբեջանական հենակետը, նա խրամատներն էր ուսումնասիրում: Պարզվեց, որ սեւանցի է, անունն էլ՝ Սուրեն: Քայլում էր, ականներ փնտրում, ես էլ այդ ժամանակ իրեն նկարում էի:
Լավ մարդ էր: Մի պահ գործընկերներս ինձ թողեցին եւ գնացին Շուշի: Սուրենն ասաց. «Կրեսպանդենտ, էս քեզ մենակ թողեցի՞ն: Չմտածես, մենք քեզ ամեն ձեւ կնայենք»:
Նրան այլեւս չեմ տեսել, բայց որքան գիտեմ՝ ողջ է:
Աննա Բուբուշյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...