«ԳԱՐԱՀԻՍԱՐՈՒ ՀՈՒՍՈ ԱՍՏՂ ԱՆԴՐԱՆԻԿ…»
Շապին Գարահիսարի բերդ
Այս քաղաքը հայտնի է եղել նաև Կոլոնիա (Կողոնիա) և Նիկոպոլիս(նշանակում է "Հաղթանակի քաղաք":) անուններով։ Հնում և միջին դարերում սովորաբար հիշատակվում է իբրև բերդաքաղաք, նոր ժամանակներում գյուղաքաղաք:
Նիկոպոլիս-Շապին Գարահիսարը հինավուրց սահմանային բերդաքաղաք էր:Այն մտնում է Փոքր Հայքի Նիկոպոլիս գավառի մեջ: Բերդապարիսպը ձգվում է մոտ երկու կիլոմետր շրջագծով, միջին բարձրությունը հասնում է հինգ մետրի: Ամրացված է 70 աշտարակով և 100 պատվարով: Բերդն ունի երեք երկաթակուռ դարպաս, բազմաթիվ ջրամբարներ, հացահատիկի ամբարներ: Այն կառուցված է չորս կողմից խոր ձորերով կտրտված լեռնապարի գագաթին: Դեպի լեռները գնացող շառավիղները վերևում տեղ-տեղ կտրատվում են բնական սանդղակներով: Անդնդախոր ձորերի վրա կախված գահավեժ զառիթափները անմատչելի են դարձնում բերդը:
Թուրքանակն տիրապետությունից հետո (1475թ.) Սևաբերդի հին անունը թարգմանաբար դրվում է Շապին-Գարահիսար:
Զորավար Անդրանիկի ազգանվան ծագումնաբանությունը...
Գավառներում դեռ հին ժամանակներից հիշվում է Օզան գյուղը, որը գտնվելիս է եղել Գարահիսարի հարավ-արևելյան գոտում, Գայլ ու Պոտո գետերի միջև` ուղղակի կպած լեռնալանջին:
1700-ական թվականներից, թուրքերի հալածանքներից խուսափելով, Գարահիսարում է հաստատվում Օզանից գաղթած հիսուն ընտանիք: Դրանցից շատերը, հավերժացնելով հայրենի գյուղի անունը, գրվում են Օզանյան ազգանունով:
Այստեղից էլ` Անդրանիկ Օզանյան::
Այսպես ուրեմն` Օզանյանները տոհմիկ հայեր են և բնակվել են Շապին-Գարահիսարում: Եվ մեկուսկես դար անց այդ ազնվական գերդաստանի ուշ շրջանի նահապետ Թորոսի տանը 1865 թվականի փետրվարի 25-ին ծնվում է մի արու զավակ, որին հայրը տալիս է Անդրանիկ անունը: Մայրը` Մարիամը, հարևան Աներդի գյուղից էր, բարի ու խելացի մի կին, որին հարգում էր ողջ թաղը:

Комментарии
Отправить комментарий