«Սասունցի կինը» («Մանուկ Հայաստան») - Արշակ Աբրահամի Ֆեթվաճյան հայ նկարիչ։
"The Woman of Sassoun," by Arshag Fetvajian.
Մանկանը կրծքին սեղմած, ամեն ինչկորցրած սասունցի դյուցազնուհին(Սասունցի Շաքեն) խորհրդանշում է հանուն իրապագայի ոտքի ելած ժողովրդի ազատագրական պայքարը:
Սասունի 1894թ. ապստամբությունը
Օգոստոսի սկզբին թուրքական ավելի քան 40000-անոց զորքն ու խառնամբոխը անցնում է հարձակման: Սասունցիները դիմում են հերոսական պաշտպանության՝ խիզախության և անձնազոհության հրաշքներ գործելով: Տղամարդկանց հետ ուս ուսի քաջաբար մարտնչում էին նաև կանայք և պատանիները: Բազմիցս գերակշիռ հակառակորդը շուտով գրավում է մի շարք բնակավայրեր, նաև՝ պաշտպանության կենտրոն Գելիեգուզան գյուղը: Շուրջ 15 օր շարունակվում է այդ անհավասար գոտեմարտը: Օգոստոսի վերջերին թուրքական զորքերն ի վերջո հաղթում են Կանանցից ոմանք, չարատավորվելու համար, ինքնասպան են լինում: Գյուղապետ Գրիգորի գեղանի հարս Շաքեն զոհվում է՝ նետվելով ժայռից, նրա օրինակին են հետևում շատերը:
՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜
Ինչպէս Սասունցի Գրկէի քով կեցած էր իր կինը՝ Շաքէն, որ կողք կողքի կանգնած՝ անվեհերութեամբ կը կռուէր թշնամւոյն դէմ, նմանապէս ուրիշներ, իսկ երբ բիրտ ոյժը կը յաղթանակէ եւ Գրկէն դիտապաստ դիւցազնի պէս կ’իյնայ։ Շաքէն կենդանի էր, եւ իսկոյն կը մտաբերէ թէ կեանքին մէջ մահը մէկ անգամ է։ Շաքէ կզգայ թէ ողջ մնալով վայրենի Քիւրտերու լպիրշ բռնաբարութեան պիտի ենթարկուի, իսկոյն կը հրաւիրէ իր քով գտնուող կիներն ու աղջիկները՝ իր օրինակին հետեւելու։ Շաքէ իր մանկիկը կուրծքին վրայ սեղմած, բարձր ժայռէն ինքզինքը վար կը նետէ եւ կտոր կտոր կ’ըլլայ։ Շաքէի այս ընթացքը շառաչուն ապտակ մ’էր բռնապետութեան երեսին թէ Հայ կինը կարող է մինչեւ իր վերջին շունչը կռուիլ բանակին դէմ, իսկ պարտուելու պարագային գիտէ նաեւ սիրայօժար՝ պատուով մեռնիլ եւ նահատակուիլ։

Комментарии
Отправить комментарий