ՎԵՀԱՄՈՐ ԱՎԵՏԱՐԱՆ
Евангелие Богоматери 7 в., Матенадаран Gospel of the Holy Mother, 7th century,Վեհամոր ավետարանը 7-րդ դար,Մատենադարան
Վեհամոր Ավետարանն այն ձեռագրերից է, ուր միավորվում են երդման երկու սրբազան վկաներ` ավետարան եւ խաչ:
«Վեհամոր ավետարանը» մոտավոր թվագրմամբ 7-րդ դարի Ավետարան է: Այն ավելի հին է, քան 862 թվականին գրված Մլքե թագուհու ավետարանը:
Մեզ հասած հայ հնագույն ամբողջական ձեռագիր մատյանը 7-րդ դարի «Վեհամոր Ավետարանն» է: XIX դարի վերջին՝1890-ական թվականներին այն գտնվել է պատմական Ուտիքի Գարդման գավառի Բանանց գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում /ներկայումս' Բայան գյուղ, Դաշքեսանի շրջան, Ադրբեջան/ ու արձանագրվել Մակար եպ. Բարխուդարյանի «Արցախ» գրքում: Վանքում գտնվելու տարիներին Ավետարանը կնքվել է «Ծեր» եւ «Պահապան» անուններով` իր հնության եւ զորության պատճառով: Դրանից հետո այն տարվել է Գանձակի Սբ. Գրիգոր եկեղեցի, որտեղից էլ 1975 թվականին Հայ առաքելական եկեղեցու Ադրբեջանի հոգեւոր թեմի առաջնորդ Տեր Վահան եպս Տերյանը մատյանը բերել է Էջմիածին եւ նվիրվել Վազգեն Ա Վեհափառին:Վազգեն Ա կաթողիկոսը, գիտակցելով ավետարանի արժեքը, այն նվիրում է Մատենադարանին: Հենց այստեղ էլ այն ստանում է «Վեհամոր ավետարան» անունը` ի հիշատակ կաթողիկոսի մոր` Սիրանույշ Պալճյանի:
«Վեհամոր ավետարանը» պարզ ու անպաճույճ հարդարանքով ավետարան է. այն ժամանակ դեռեւս չէր սկսվել ավետարանների ճոխ նկարազարդումը: Այն ծածկված է մի քանի թանկարժեք քարերով ու կլոր գամերով: Ձեռագիրը բնագրարական իմաստով բավական հուշագրավ ու հետաքրքիր է, որովհետեւ հնագույն օրինակներից է: Բացի այդ շատ օգտակար ու կարեւոր ձեռագիր է ոսկեդարյան թարգմանության ճշգրտումների համար: Ավետարանի գիրը կանոնավոր երկաթագիր է, ինչը մեր մեծերը բուն մեսրոպյան երկաթագիր են անվանել:

Комментарии
Отправить комментарий