Բանակի տաճար-վանքային համալիրի ավերակներ 
Բանակ վանք- Տայք Աշխարհ (Մեծ Հայք)(ներկայիս Էրզրումի նահանգի Բանակ (Փենեք) գյուղում) 
The Bana Cathedral, a 7th century Armenian Apostolic church modeled after Zvartnots Cathedral. 
Located in the Armenian Highland, the homeland of the Armenian people (present day Eastern Anatolia Province of Turkey) 
Ճարտարապ. տիպ Զվարթնոցատիպ է։ Եռաստիճան, հետզհետե նվազող տրամագծերով երեք գլանային ծավալների ներդաշնակ ամբողջություն կազմող կենտրոնակազմ գմբեթավոր հորինվածք է
Բանակ բնակավայրը գտնվում էր Տայքի Բերդացփոր գավառում /այժմ՝ Փենեք/։ Այն ի սկզբանե Արշակունիների օրոք եղել է հայոց բանակի կենտրոնակայանը, որտեղից էլ բնակավայրի Բանակ և Բանակ արքունի անվանման հիշատակությունները։ Գյուղի եկեղեցին, որը կառուցվել էր 652-658 թթ. Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք, զվարթնոցատիպ է։ 9-րդ դ. այն վերանորոգվել է Ատրներսեհ իշխանի պատվերով Կյուրիկե Բանակցու կողմից։ 16-րդ դարում թուրքերի արշավանքի հետևանքով լքվել է։Եկեղեցին կանգուն է եղել մինչև 17-րդ դարը։ Ավերում1877 թ.20-րդ դ. սկզբին դեռևս կարելի էր տեսնել եկեղեցու երկու հարկերը։
Տայքի հուշարձանների իսկական հրաշալիքներ լինելը վկայված է տարբեր հեղինակների կողմից։ 17-րդ դ. հայ հեղինակ Հակոբ Կարնեցին չի թաքցնում իր հիացմունքը՝ համեմատելով դրանք Կ.Պոլսի Սբ. Սոֆիայի տաճարի հետ։


Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...