Сообщения

Сообщения за июнь, 2018
Изображение
Զարմանա Զարմանալի է, բայց կյանքի ամբողջ փիլիոփայությունը ամփոփված է երկու բառի մեջ. «Թքած ունեմ»: Շառլ Լուի Մոնտեսքյո լի է, բայց կյանքի ամբողջ փիլիոփայությունը ամփ Զարմանալի է, բայց կյանքի ամբողջ փիլիոփայությունը ամփոփված է երկու բառի մեջ. «Թքած ունեմ»: Շառլ Լուի Մոնտեսքյո ոփված է երկու բառի մեջ. «Թքած ունեմ»: Շառլ Լուի Մոնտեսքյո
Изображение
Ինձ համար կարևորը այն չէ, թե իմ աշակերտներից մեկը հարուստ է կամ աղքատ, կաթոլիկ է, բողոքական կամ հրեա, սպիտակ է, սև՝ թե դեղին, սրամիտ է, թե բթամիտ, հանճարեղ է, թե պարզամիտ: Կարևորը այն է, որ նա մարդ լինի, ունենա սիրտ, որոնք իրենից ցածր են գտնվում և սիրի նրանց, որոնք իրենից բարձր են գտնվում:  Վիլյամ Սարոյան «Մարդկային Կատակերգություն»
Изображение
ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ..... 💗 Բնության ձգողական ուժն այնքան զորավոր է,որ կամա,թե ակամա խաղաղ դաշինք կնքած հոգուս հետ ինձ դեպի իր գիրկն է կանչում,վայելելու իր Աստվածանկար թովչությունը:
Изображение
За каждый шаг, за каждый вздох, за то что дал мне Бог. За боль, за счастье, за удачу, за то что я смеюсь и плачу, за то что я ещё люблю, за всё Тебя Господь благодарю.
Изображение
Երազները մոռացվում են... Ցավը մեղմանում է... Վերքերը սպիանում են... Ժամանակները փոխվում են... Ճակատագրերը խեղվում են: Մարդիկ փոխվում են... Զգացմունքներն անհետանում են... Դիմակները հանվում են... Հայացքներն են փոխվում... Ինչ-որ բաներ գտնում ենք... Ինչ-որ բաներ կորցնում ենք... Անհանգստանում ենք... Ու մոռացվում է... Կյանքը շարունակվում է...
Изображение
Ինչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ջերմությունից…  Եվ ինչը՞ կարող է դրանից ավելի լինել…  Էրիխ Մարիա Ռեմարկ
Изображение
Սիրո գործերը միշտ խաղաղության գործեր են։ Ցանկացած ժամանակ, երբ սերը կիսես ուրիշների հետ, կնկատես, որ խաղաղությունը կտարածվի քո և նրանց վրա։  Մայր Թերեզա
Կան այնպիսի մարդիկ, ովքեր խորն են ու դու լողում ես նրանց մեջ :  Ա. Քամյու
Изображение
Եթե դրախտ,ապա այսպիսին 💐 Դարձյալ բնությունն ինձ ձգելով դեպի իր գիրկը տարավ,որտեղ ալեկոծ մտքերիս հանդարտ վերլուծությամբ ոչ միայն լավագույն լուծում էի փնտրում,այլև հոգեկան լիարժեք խաղաղություն:
Изображение
Երբեք չգիտես, թե որտեղ կգտնես և որտեղ կկորցնես:
Изображение
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ Մեզ նա՛ միայն կհասկանա, ով գեղեցիկ, Բայց հեռավոր մի կնոջ է սիրահարված...  ՉԿԱՍ ՈՒ ՉԵՍ ԼԻՆԵԼՈՒ Դու չկա՛ս, չկա՛ս… Եվ առավոտը Այնպես աղոտ է, Ասես ցավոտ է: …ու չե՜ս լինելու: Եվ հորիզոնն է փակվում իմ առջև: Նրան փակում է ո՛չ ամպի ճոթը, Այլ քո զգեստի ամպեղեն փո՜թը: Դու չկա՛ս, չկա՜ս… Եվ օդ է դարձել Այս համատարած անտեր կարոտը: …ու չե՞ս լինելու: Ու թվում է, թե լուցկի մոտեցնեմ՝ Պիտի բռընկի ինքը վառ օդը: Դու չկա՛ս, չկա՜ս… Ինչո՞ւ եմ սակայն քեզ զգում այնպե՛ս, Այնպե՜ս եմ զգում, ինչպես երևի Ոտից նոր զրկվածն զգում է ոտը, Որ նո՛ւյնպես չկա Ու չի՜ լինելու… 30.III.1959թ. Մոսկվա
Изображение
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ. ավանդույթներ և ծեսեր «Խնամախոսություն» — Հարսնացու սովորաբար ընտրում էին իրենց տարածաշրջանից կամ հարևան գյուղից: Այդ առումով արժե մեջբերել հին հայկական մի ասացվածք. «Ավելի լավ է աղջկան տալ տեղացի հովվին, քան օտար թագավորին»: Ըստ ավանդույթի`​ եթե որևէ ընտանիք ցանկանում էր ամուսնացնել իր տղային, նրանք իրենց ազգի մեծերի մամեների միջոցով լուր էին ուղարկում այդ ընտանիքին: Հաճախ, երբ աղջկա ընտանիքը մերժում էր, աղջկա տուն գնում էր գյուղապետը կամ քյոխվան: Սովորաբար խնամախոսությունն արվում էր հետևյալ խոսքերով. «Տանը լավ սերմ ունենք, ուզում ենք՝ ձեր տնից մի բուռ հող տանենք, ցանենք: «Լսել ենք, որ այստեղ մի կարմիր խնձոր կա: Կուզենք տանենք մեր տղային, որ հոտ քաշի: Թե հոժար եք՝ նստենք, թե չէ` մենք գնացինք»: « Եկել ենք՝ մեր հացի համար ձեր տնից աղ տանենք»: Աղջկա ծնողները, բնականաբար, սկզբում մերժում էին՝ բերելով բազում պատճառաբանություններ: Երբ խնամախոսները վերջնական համաձայնության էին գալիս հարսի ծնողների հետ, հայրերը հաց կամ լավաշ էին կիսում: Սկզբում ուտում էին հայրերը, ապա հա...
Изображение
Հանդիպում կատսրյսլ գեղեցիկի հետ... Ահա ինչպիսին էր այսօրվա աշխատանքային օրվա ավարտը.,երբ տրվում ես բնական միջավայրում մաքուր օդի ու բուսական աշխարհի միախառնվան բույրերի վայելքին...Աստվածային ներդաշնակությամբ վրձնված հայրենի բնաշխարհիս գեղեցկությամբ արբեցած, խտացած հուզառատ ապրումները բերին ոչ միայն ոգու խաղաղություն ,այլև իսպառ ի չիք դարձրին ֆիզիկական հոգնածությունն ու մարնական տկարությունները:
Изображение
Աստծու Հոգի` Սուրբ Հոգի,  Աստծու Հոգի` նուրբ Հոգի,  Աստծու Հոգի` լույսի Հոգի,  Աստծու Հոգի` հույսի Հոգի,  Աստծու Հոգի` զորության Հոգի,  Աստծու Հոգի` բարության Հոգի,  Աստծու Հոգի` գթության Հոգի,  Աստծու Հոգի` խաղաղության Հոգի,  Աստծու Հոգի` խոսքի Հոգի,  Աստծու Հոգի` սիրո Հոգի...
Изображение
Այսօր էլ Հային,ՀԱՅԱՍՏԱՆԻՆ,Հայոց բնաշխարհին ձոնած ՄԵԾՆ Համո Սահյանի հետ... ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ Հայաստան ասելիս այտերս այրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, Չգիտեմ ինչու է այսպես: Հայաստան ասելիս շրթունքս ճագում է, Հայաստան ասելիս հասակս ծաղկում է, Չգիտեմ ինչու է այսպես: Հայաստան ասելիս աչքերս լցվում են, Հայաստան ասելիս թևերս բացվում են, Չգիտեմ ինչու է այդպես: Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է, Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է, Կլինեմ, կմնամ այսպես:
Изображение
Գիշերում այս դյութական, Մենք մենակ ենք, - ես ու դու. Ես էլ դու եմ` ես չըկամ... Չըկան օրերն ահարկու, Չըկա ժամ ու ժամանակ, Ուրվական ենք մենք երկու Միշտ իրար հետ,միշտ մենակ... Մոռացել ենք անցյալում Տրտունջք,թախիծ ու խավար.- Մի ուրիշ լույս է ցոլում Մեղմ ու անուշ մեզ համար... Ես եմ, դու ես, ես ու դու Գիշերում այս դյուական, Մենք մենակ ենք-ես ու դու, Ես էլ դու եմ` ես չըկամ... Վահան Տերյան
Изображение
Լույս և խաղաղություն...
Изображение
Իմ սրտից պոկված մի կտոր կարոտ Հեռվում մոլորված քեզ է որոնում, Ու քեզ թվում է, թե ամեն գիշեր, Քո պատուհանը, քամին է ծեծում… Քնիր սիրելիս, ու երբ արթնանաս, Գուցե հասկանաս, Որ դռներիդ մոտ լուռ պահակել է Անքուն մնացած մի կտոր կարոտ… Պ. ՍևԱԿ
Изображение
Համո Սահյան «Ում համար իմ ուշքը գնաց»  Ում համար իմ ուշքը գնաց,  Նա ինձ համար երազ մնաց,  Բայց երբ հետո ուշքի եկավ  Որ ջուր պիտի շաղեր վրաս,  Ուշքի բերեր ժամանակին,  Ուշացել էր...Ուշ էր արդեն:  Ով ինձ համար ուշքը կորցրեց  Ով գիտի ում սիրտը կոտրեց:  Չտեսնելու տվի անցա  Բայց երբ հետո ուշքի եկա,  Թե ես ինչ եմ կորցրել անդարձ, Անվերադարձ, ուշ էր արդեն:  Եվ ապրում ենք ափսոսալով,  Եվ դժվար ենք ուշքի գալիս,  Որ ուշացած ուշքի գալով  Մի ողջ կյանք ենք տանուլ տալիս:
Изображение
Մարտիրոս Սարյանի նամակը Լեոնիդ Բրեժնևին«Մեծարգո Լեոնիդ Իլյիչ Մոտ օրերս լրանում է իմ 88 տարին և նախքան այս աշխարհից հեռանալը ցանկություն ունեմ ոտք դնել այն հողի վրա, որտեղից դուրս են եկել իմ նախնիները:Դրանք միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակներն են, որոնք գտնվում են Թուրքիայի հետ սահման կազմող Ախուրյան գետի հանդիպակաց ափին: Դա` համաշխարհային նշանակության ճարտարապետական այդ հուշարձանը, իմ ժողովրդի հպարտությունն է և սեփականությունը: Հինգ քառակուսի կիլոմետր տարածքը, որը  զբաղեցնում են Անի քաղաքի ավերակները, մեծ չէ, բայց այդ փոքր հողակտորը հանդիսանում է Հայաստանի սրբավայրը:Ես ողջ ժողովրդի անունից, ողջ քաղաքակիրթ մարդկության անունից խնդրում եմ Ձեզ, վերադարձրեք Անին մայր հայրենիքի գիրկը, թույլ միք տա նրան վերջնականապես անհետանալ օտարերկրյա տիրապետության հարվածների տակ:Փրկեցե՛ք Անին և շնորհակալ հայ ժողովուրդը ողջ աշխարհի առջև դարեդար կհատուցի Ձեզ խորին երախտագիտությամբ և հիացմունքով:ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ Սոցիալիստական աշխատանքի հերոս ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Լենինյան մրցանակի դափնեկիր2...
Изображение
ՀՈԳՈՒ ՀՆՉՅՈՒՆ  Որոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցությունը չի նշանակում ապահովություն,և սկսում ես սովորել…  Որ համբույրները պայմանագրեր չեն և նվերները խոստումներ չեն, սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ բարձր ճակատով և բաց աչքերով, սովորում ես կառուցել բոլոր ճանապարհներդ այսօր, որովհետև վաղվա հողը չափազանց անկայուն է ծրագրերի համար, և երբեմն մրգերը ժամանակից շուտ են ընկնում:  Որոշ ժամանակ անց սովորում ես ասել`բավական է, քանի դեռ արևը չի այրել իր ջերմությամբ, ինչպես նաև տնկել սեփական այգիդ և զարդարել սեփական հոգիդ, ինչ որ մեկին սպասելու փոխարեն, ով քեզ ծաղիկներ կբերի:  Եվ սովորում ես,որ իսկապես կարող ես դիմանալ,  որ իսկապես ուժեղ ես,  որ իսկապես արժես..և սովորում ես ու սովորում ես…  և ամեն օրվա հետ սովորում ես:  Ժամանակի հետ սովորում ես, որ լինել մեկի հետ, ով քեզ լավ ապագա է առաջարկում, նշանակում է` ուշ թե շուտ կցանկանաս վերադառնալ...
Изображение
Երբ կորցնում ես ինչ-որ մեկին, երբ ինչ-որ մեկի կարիքն ես զգում, դու ավելի շատ տառապում ես նրանից, որ այդ մարդը վերածվել է մի տեսակ երևակայական, մի տեսակ անիրական բանի: Սակայն նրա հանդեպ քո կարոտն ամենևին էլ երևակայական չէ: Այդ պատճառով էլ դու ստիպված ես կառչել քո կարոտից: Կյանքը սկսում է իմաստ ձեռք բերել, և միայն այդ ժամանակ դու կարող ես գիտակցել, որ երբեմն- հաճախ- մշտապես երկու բացարձակ հակադիր տեսակետներ կարող են միանման անկեղծ լինել: ՋՈՆԱԹԱՆ ԿՈՈՒ
Изображение
Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն: Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին: Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները: Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը: Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բա...
Изображение
Ամեն հայի սրտի համար`  Ուրախություն, իմ Հայաստա՛ն,  Ճամփաներով հեռու եւ մոտ`  Լույսի փարոս, իմ Հայաստա՛ն:  Զավակներիդ ձախորդ օրին  Միշտ ապավեն, իմ Հայաստա՛ն,  Դեպի գիրկդ ետ դարձողին`  Հարազատ տուն, իմ Հայաստա՛ն:  Դարեր եկան ու գնացին,  Դու միշտ անպարտ,  իմ Հայաստա՛ն,  Մեր Արարատ սարի պես հին`  Հպարտ, կանգուն, իմ Հայաստա՛ն:
Изображение
Քոնն է մեկընդմիշտ, Քոնն է այն ամենն, ինչ ունեմ կյանքում Եվ ինչ երբևէ ունենամ պիտի: Բայց ամենից շատ ու ամբողջովին Քոնն է սրտիս մեջ աննկատ բացվող Այն տխուրաչյա կապույտ ծաղիկը, Այն կապույտ բոցը, Որի անունը կարոտ է... -Այո, Քոնն է մեկընդմիշտ Այդ կապույտ բոցը, Այդ տխուրաչյա կապույտ ծաղիկը՝ Ամենաթանկը, ինչ ունեմ կյանքում: