Պայքար : Կյանքի կարևորագույն քայլերից մեկը : Պայքար հանուն երջանկության, ապագայի : Պայքար հանուն այն երազանքի, որ թաքցնում են բոլորը` թաքցնում շատ խնամքով, որ հանկարծ երբևէ ոչ ոք անգամ չզգա ինչ որ փոփոխություն : Կյանքը ինքնին պայքար է : ԵՎ ինչու՞ չպայքարել եթե երազանքդ մեծ է ու իրականությանը շատ մոտ : Երբևէ չփորձեք հանձնվել կամ հետ կանգնել դրված նպատակից : Ինչ էլ լինի լսեք սրտին, երբևէ մի փորձեք լռեցնել նրան որովհետև ինչ էլ լինի մի օր քնած հրաբուխի պես արթնանալու է սրտում եղածը և այլևս չղեկավարվի : Պայքարեք մինչև վերջ և ամեն ինչ կստացվի ԱՄԵՆ ԻՆՉ : Պայքարեք և երբևէ մի մտածեք հանձնվելու մասին, քանզի կյանքը ուժեղներինն է : Իսկ նրանք ովքեր ունեն նպատակ և պայքարում են դրա համար ամենաուժեղն են :

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...