«Հայրենակից Ուր Կ՛երթա՛ս»
Ծովուն վրայ եւ հողին,
Օդերուն մէջ հեռահաս
Հայը կ՚երթայ, կը սուրայ
Խենթ հովերուն հետ բախտին…
Հայրենակից, ո՞ւր կ’երթա՛ս.
Ամէն երթի ու կայքի
Տե՛ս, վրայէդ կը թափի
Հայու հոգիդ մաս առ մաս…
Հայը կ’երթայ, կը սուրայ
Հորիզոններ հեռակայ
Եւ արծաթի մը համար
Կը զոհէ գանձ ու գոհար…
Երկրէ երկիր, ափէ ափ,
Այսպէս մոլոր, վազնէ վազ,
Քիչ մ՚աւելի գունաթափ,
Հայրենակից, ո՞ւր կ’երթա՛ս…
(Մուշեղ Իշխան)

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...