Այսօր մեծանուն բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան օրն է:🌺
«...Մեր վիթխարի Սայաթ-Նովան մի հոյակապ սիրահար է, բռնված ու բռնկված սիրո հրդեհով, նրա լույսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամը»,- նրա մասին ասել է Հովհաննես Թումանյանը:
Այսօր ուշ միջնադարի հայ տաղերգության և հոգևոր մշակույթի խոշոր ներկայացուցիչ Սայաթ-Նովայի ծննդյան օրն է: Նա կատարելության է հասցրել աշուղական-ժողովրդական քնարերգությունը, կամրջել միջնադարյան բանաստեղծությունը և նոր ձևավորվող պոեզիան, ժողովրդական խաղն ու հեղինակային քնարերգությունը:
ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ
Աշխարհումս Ա՜Խ Չիմ Քաշի
Աշխարումըս ա՛խ չիմ քաշի, քանի վուր ջա՛ն իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքը օսկե փընջան իս ինձ ամա.
Նըստիմ, վըրես շըվաք անիս՝ զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմա՛ցի, էնենց սըպանե, սուլթա՛ն ու խան իս ի՛նձ ամա։
Մեճկըդ սալբ ու չինարի պես, ռանգըդ փըռանգի ատլաս է,
Լիզուդ շաքար, պռոշըդ ղանդ, ակռեքըդ մարքրիտ ալմաս է.
Օսկու մեչը մինա արած, աճկիրըդ ակնակապ թաս է.
Պատվական անգին ջավահիր, լալ-բադեշխան իս ինձ ամա։
Յիս էս դարդին վո՜ւնց դիմանամ՝ մագա՞մ սիրտըս ունիմ քարած,
Արտասունքս արուն շինեցիր, խիլքըս գըլխես ունիմ տարած,
Նուր բաղ իս, նուր բաղչի մեչը, բոլորքըդ վարթով չափարած
Վըրեդ շուռ գամ բըլբուլի պես՝ սիրով սեյրան իս ինձ ամա։
Քու էշխըն ինձի մաստ արավ յիս զարթուն իմ, սիրտըս է քընած.
Աշխարըս աշխարով կըշտացավ, իմ սիրտըս քիզնից սով մընաց.
Յա՚ր, քիզ ինչո՞վ թարիփ՚անիմ՝ աշխարամըս բան չը մընաց.
Կրա՛կե, ծովեմեն դուս էկած, ռաշ ու ջեյրան իս ինձ ամա։
Ի՛նչ կուլի մեկ հիդըս խոսիս, թե վուր Սայաթ Նովու յար իս.
Շուխկըդ աշխարըս բըռնիլ է՝ արեգագի դեմը փար իս.
Հուտով հիլ, միխակ, դարչին, վարթ, մանիշակ, սուսանբար իս,
Կարմըրագուն՝ դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...